Դժնիկ իմերեթական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դժնիկ իմերեթյանից)
Դժնիկ իմերեցյան
Դժնիկ իմերեցյան
Դժնիկ իմերեցյան
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Դժնիկազգիներ (Rhamnaceae)
Ցեղ Դժնիկ (Rhamnus)
Տեսակ Դժնիկ իմերեցյան (R. imeretina)
Միջազգային անվանում
Rhamnus imeretina

Դժնիկ իմերեթական (լատին․՝ Rhamnus imeretina), ցածր աճեցողություն ունեցող տերևաթափ ծառ կամ թուփ։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևները խոշոր են, հերթադիր կամ հակադիր, ամբողջական։ Ծաղիկները դեղնականաչավուն են, մանր, մեկական՝ խմբերում կամ ողկույզներով։ Պտուղը հյութալի կորիզապտուղ է։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմանում են սերմերով և կտրոններով, նաև անդալիսով և թփի բաժանումով։

Նշանակություն և օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնահատվում են որպես ներկատու բույսեր։ Ներկանյութերը պարունակում են կեղևում, տերևներում և պտուղներում։ Գնահատվում են նաև որպես դեղաբույսեր՝ մի շարք հիվանդություններ բուժելու լավագույն միջոց։ Ի տարբերություն Հայաստանում աճող աբորիգեն տեսակների, համեմատաբար մեզոֆիլ է, բարձր գեղազարդ և պիտանի կանաչապատման մեջ լայնորեն օգտագործելու համար։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ծառագիտություն, Ժ. Հ. Վարդանյան
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դժնիկ իմերեթական» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դժնիկ իմերեթական» հոդվածին։