Դժբախտ պատահար Լոկհարտում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դժբախտ պատահար Լոկհարտում
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակավիապատահար
Թվական2016 թվականի հուլիսի 30
Վայր, Maxwell?,  ԱՄՆ[1]
Թռիչքի վայրFentress?
Զոհվածներ16 մարդ[1]
Օդանավ

Օդապարիկի կործանում Լոկհարտում (անգլ.՝ Lockhart hot air balloon crash), դժբախտ պատահար, որը տեղի է ունեցել 2016 թվականի հուլիսի 30-ին ԱՄՆ Տեխաս նահանգի Լոկհարտ քաղաքում։ Հուլիսի 30-ին օդապարիկի կործանման հետևանքով զոհվել է 16 մարդ։ Օդապարիկը կործանվել է Օսթինից 50 կիլոմետր դեպի հարավ։ Սա ԱՄՆ պատմության մեջ օդապարիկի ամենախոշոր վթարն է և երկրորդը աշխարհում։ Ամենախոշոր վթարն տեղի է ունեցել Եգիպտոսի Լուքսոր քաղաքում, որի ժամանակ զոհվել էր 19, վիրավորվել` 21 մարդ։ Ամերիկյան տեսաբանների կարծիքով 2009 թվականից հետո սա ամենախոշոր ավիավթարն էր ԱՄՆ-ում։

Օդապարիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդապարիկը Kubicek BB85ZВ տեսակի էր[2]։ Պատկանել է Heart of Texas Balloon Ride company ընկերությանը, որը ծառայություններ է մատուցում Օսթինի շրջանում[3]։

Հետաքննություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը սկսել է ավիավթարի հետաքննությունը։ Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը մտադիր է վերցնել հետաքննությունը իր հսկողության տակ։ Հետաքննությունների դաշնային բյուրոն եղել է դեպքի վայրում` տեղում ծանոթանալու հետաքննական կատարվող աշխատանքներին։ Օդապարիկի մնացորդների տակից հանվել են էլեկտրոնային 14 սարք (բջջային հեռախոսներ, IPad և տեսախցիկ)։ Դրանք հանձնվել են հետաքննությունների դաշնային բյուրոյի ուսումնասիրությանը։

Տեխասի քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտը հայտնել է, որ նախնական վարկածով օդապարիկը բախվել է էլեկտրալարերին և վառվել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.cnn.com/2016/08/01/us/texas-hot-air-balloon-crash/index.html
  2. Tolbert, Patrick; Bien, Cathy (2016 թ․ հուլիսի 31). «NTSB: Hot air balloon made contact with a utility wire». KXAN. LIN Television of Texas. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 1-ին.
  3. «Texas hot air balloon crash: 'No survivors' among 16 on board». BBC News Online. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]