Դզմարի բարբառ
Դզմարի բարբառ - հայերենի ս ճյուղի եռաստիճան (անտեղաշարժ) բաղաձայնական համակարգ ունեցող բարբառ։
Խոսվում է Դզմարում (Աղաղան, Ուրգութու, Ղշլաղ, Սադրու գյուղերում), ներկայացնում է մի տեսակ անցման օզակ Ղարադաղի բարբառից Մեղրու բարբառին։ Բարբառի լավագույն ներկայացուցիչներն են Ղշլաղի և Ուրգութուի խոսվածքները։
Ներկան կազմվում է ս մասնիկն ունեցող դերբայով և օժանդակ բայով, բաղադրյալ ժամանակների անցյալը՝ լäլ բառ-մասնիկով։ Օժանդակ բայը անցյալի ձևեր չունի։ Անցյալ կատարյալը կազմվում է վերլուծական ձևով։ Վաղակատար ժամանակ չունի, գործածւմ է հարակատարը։ Անկատար դերբայի լ-ն վերածվել է յ-ի (մնայիս ըմ, մնայիս ըմ լäլ)[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]