Դե, ժողովուրդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դե, ժողովուրդ
ռուս.՝ Ну, публика!
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1885
Հրատարակվել էնոյեմբերի 30 (դեկտեմբերի 12), 1885

«Դե, ժողովուրդ» (ռուս.՝ Ну, публика!), Անտոն Պավլովիչ Չեխովի պատմվածքը` գրված 1845 թվականին։ Առաջին անգամ հրատարակվել է «Օսկոլկի» ամսագրում 1885 թվականի № 48 նոյեմբերի 30-ին Ա. Չեխոնտե ստորագրությամբ։ Պատմվածքում նկարագրվում է երկաթուղային տրանսպորտում ձանձրալի վագոնավարի աշխատանքը։

Հրատարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա. Պ. Չեխովի «Դե, ժողովուրդ» պատմվածքը գրված 1885 թվականին, առաջին անգամ հրատարակվել է 1885 թվականին, «Օսկոլկի» ամսագրում, 1885 թվականի № 48 նոյեմբերի 30-ին Ա. Չեխոնտե ստորագրությամբ։ 1886 թվականին տպագրվել է նաև Ադոլֆ Մարքսի կողմից հրապարակված «Խայտաբղետ պատմվածքներ» ժողովածուում։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատ Պ. Կրասնովը գրում է, որ «Դե, ժողովուրդ» պատմվածքում Չեխովը նկարագրում է «հիվանդագին, զուտ ներվային անհանգստությունը», որով «առանձնանում է ժամանակակից մարդը»։ Նա գրում է. «Այդ նյարդային մարդը` վագոնավար Պոդտյագինը, մի անգամ ահաբեկում է քնաթաթախ ուղևորին, որպեսզի հարցնի տոմս ունի թե ոչ, մյուս անգամ, հրավիրելով կայարանապետին, ցանկանում է ապացուցել, որ ինքը իրավունք ունի արթնացնել ուղևորին, երրորդ անգամ, որպեսզի ներողություն խնդրի պատճառված անհանգստության համար[1]։ Լև Տոլստոյը պատմվածքը համարում է գրողի լավագույն ստեղծագործություններից մեկը։

Չեխովի կենդանության օրոք պատմվածքը թարգմանվել է բուլղարերեն, հունգարերեն, գերմաներեն, լեհերեն, ռումիներեն, սերբախորվաթերեն, սլովակերեն և չեխերեն։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքի գործողությունները տեղի են ունենում գնացքի վագոնում։ Մի անգամ երեկոյան ավագ վագոնավար Պոդտյագինը ցանկություն է ունենում աշխատել ծառայությամբ, ոչ թե ձրիաբար աշխատավարձ ստանալ։ Նա արթնացնում է մյուս վագոնավարներին և անցնում վագոններով. քնաթաթախ ուղևորները ցնցվում էին և ցույց տալիս տոմսերը։ Նա տոմս է պահանջում II կարգի վագոնի հյուծված ուղևորից, բայց վերջինս ընկղմված է լինում խորը քնի մեջ։ Այն բանից հետո երբ վագոնավարն արթնացնում է ուղևորին, նա սկսում է բողոքել առողջությունից և անքնությունից. «Աստված իմ, ես տառապում եմ ռևմատիզմով, երեք օր չեմ քնել, դիտմամբ մորֆի եմ սրսկվել որպեսզի քնեմ, իսկ դուք տոմս եք պահանջում։ Չէ որ դա անխղճություն է, անմարդկայնություն, եթե իմանայիք ինչ դժվարությամբ եմ ես քնում, այդպիսի դատարկ բանի համար ինձ չէիք անհանգստացնի։ Ինչի համար է անհրաժեշտ ձեզ իմ տոմսը, դա նույնիսկ հիմարություն է»։ Պոդտյագինը նեղանում է և պնդում, որ իրեն ցույց տան տոմսը, սակայն ուղևորի շուրջ մարդիկ են հավաքվում։ Վագոնավարի կողմից ուղևորի արթնացումը շարունակվում է ևս երկու անգամ, կայարանապետին կանչելով և անհագստություն պատճառելու համար ներողություն խնդրելով, իսկ ուղևորը զարմանում էր, ամեն անգամ դեղորայքի նոր բաժին ընդունելով։ Այն բանից հետո, երբ ժողովուրդը խիստ վրդովվում էր, վագոնավարը գնում էր ծառայողական վագոն և հանգստանալու համար կես շիշ օղի խմում, որից հետո մոռանում էր աշխատանքային պարտականությունների և ազնվության մասին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Чехов А. П. Ну, публика!// Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. - М.: Наука, 1974-1982.
  • Voir Dictionnaire Tchekhov, page 83, Françoise Darnal-Lesné, Édition L'Harmattan, 2010, ISBN 978 2 296 11343 5.
  • Ah ! Les usagers !, traduit par Édouard Parayre, Bibliothèque de la Pléiade, éditions Gallimard, 1967, ISBN 978 2 07 0105 49 6.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Труд», 1895, № 1, стр. 206

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]