Դեֆորմացիայի աշխատանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դեֆորմացիայի աշխատանք, մարմնի ներքին ուժերի կատարած աշխատանքը դեֆորմացիայի ընթացքում։ Առաձգական դեֆորմացիայի դեպքում դեֆորմացիայի տեսակարար աշխատանքը (առաձգական պոտենցիալ) որոշվում է բանաձևով, ուր ուղղանկյուն զուգահեռանիստի նիստերի վրա գործող գլխավոր լարումներն են, իսկ -ը՝ զուգահեռանիստի կողերի համապատասխան հարաբերական երկարացումները։ Առաձգականության սահմաններից դուրս կամ -ի և -ի միջև ոչ-գծային կապերի դեպքում բանաձևն այլևս ճիշտ չէ և կախված է դեֆորմացիայի ընթացքից։

Դեֆորմացիայի լրիվ աշխատանքը սահմանվում է որպես մարմնի ամբողջ ծավալով դեֆորմացիայի տեսակարար աշխատանքի գումար՝ ։ Դեֆորմացիայի լրիվ աշխատանքը, համաձայն էներգիայի պահպանման օրենքի, կարելի է որոշել նաև որպես արտաքին ուժերի աշխատանք, որը մեծությամբ հավասար է դեֆորմացիայի աշխատանքին և ունի հակառակ նշան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 367