Jump to content

Դեցլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեցլ
Բնօրինակ անունռուս.՝ Кирилл Александрович Толмацкий
Ի ծնե անունռուս.՝ Кирилл Александрович Толмацкий
Նաև հայտնի է որպեսДецл, Le Truk և Джузеппе Жестко
Ծնվել էհուլիսի 22, 1983(1983-07-22)
Մոսկվա, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մահացել էփետրվարի 3, 2019(2019-02-03) (35 տարեկան)
Իժևսկ, Ռուսաստան
ԳերեզմանՊյատնիցկի գերեզմանատուն
Ժանրերհիփ հոփ, ragga?, էլեկտրոնային երաժշտություն և փոփ-ռեփ
Մասնագիտություներգիչ, բանաստեղծ և ռեփեր
Գործիքներվոկալ
ԼեյբլGazgolder
ԿրթությունBritish International School?
Պարգևներ
 Detsl Վիքիպահեստում

Կիրիլ Ալեքսանդրովիչ Տոլմացկին (ռուս.՝ Кирилл Александрович Толмацкий հուլիսի 22, 1983(1983-07-22), Մոսկվա, ԽՍՀՄ - փետրվարի 3, 2019(2019-02-03), Իժևսկ, Ռուսաստան)[1], ով ավելի հայտնի էր իր Դեցլ (ռուս.՝ Децл) և Le Truk բեմական անուններով, ռուս հիփ հոփ կատարող էր, ով համարվում է Ռուսաստանում այդ ժանրի հիմնադիրներից մեկը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա ռուս մեդիապրոդյուսեր և կրեատիվ տնօրեն Ալեքսանդր Տոլմացկու որդին է։ Ծնվել է Մոսկվայում, ավարտել է Բրիտանական միջազգային դպրոցը, ապա սովորել է Շվեյցարիայում, որտեղ սենյակակցի շնորհիվ ծանոթացել է հիփ հոփ երաժշտությանը և որոշել դառնալ ռեփեր[2]։ Վերադառնալով Մոսկվա՝ նա հոր ղեկավարությամբ սկսեց մենակատարի կարիերա, ով էլ հանդիսացավ նրա դեբյուտային և հաջորդ ալբոմների պրոդյուսերը։ Այդ ժամանակ նա նաև համագործակցել է Bad Balance հիփ հոփ կոլեկտիվի հետ[1]։

Նա ռուսական ռեփ-բեմում իր դեբյուտը նշել է 1999 թվականին Դեցլ (ռուսերեն սլենգային բառ, որն առաջացել է անգլերեն «that's all» արտահայտությունից և նշանակում է «մի քիչ, ոչ շատ»[3]) բեմական անունով՝ թողարկելով «Friday» երգը և դրա տեսահոլովակը։ 2000 թվականին թողարկված նրա դեբյուտային Ո՞վ, դու ալբոմը գրանցեց մեծ հաջողություն, և նա արագ դարձավ 2000-ականների սկզբի Ռուսաստանի պատանիների կուռքերից մեկը[4]։ 2001 թվականին թողարկվել է նրա երկրորդ՝ Փողոցային մարտիկ ալբոմը[5]։ Երեք տարի «Դեցլ» անունով հանդես գալուց հետո նա որոշեց հեռանալ իր վաղ շրջանի նյութերից և 2004 թվականին թողարկեց իր երրորդ, համանուն ալբոմը որպես Le Truk։ Սակայն հաջորդ երկու ալբոմներում վերադարձավ նախորդ բեմական անունին և 2014-ից սկսած իր բոլոր թողարկումներում օգտագործում է Detsl aka Le Truk անվանումը[6]։ Դեցլը նաև juzeppe junior-ի (Անտոնի Կիսելյով) հայրն է։

Մահացել է 2019 թվականի փետրվարի 3-ին Իժևսկում՝ 35 տարեկան հասակում, սրտի կաթվածից՝ մասնավոր ծննդյան երեկույթում համերգային ծրագիր կատարելուց անմիջապես հետո[1]։ Խորհրդանշական է, որ 2007 և 2015 թվականների հարցազրույցներում, որոնք տրվել էին Իժևսկում, Տոլմացկին ակնարկել էր իր մահը կեղծելու և անհետանալու մասին՝ նշելով հենց 35 տարեկան հասակը, որում էլ տարիներ անց նա մահացավ[7]։ Ինստագրամում նրա վերջին գրառումը սեփական նկարն էր, յուղաներկով կտավի վրա, որի վրա գրված էր. «RIP RGB»։ Գրառմանն կից նա նշել էր, որ սա «դավադրության տեսությունների հավաքածուի» մաս է։ Հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել փետրվարի 6-ին Մոսկվայում՝ Նախագահի գործերի վարչության կենտրոնական կլինիկական հիվանդանոցում։ Տոլմացկին թաղվել է Պյատնիցկոե գերեզմանատանը։

2021 թվականին թողարկվել է «Fibonacci (Requiem)» կոմպոզիցիայի կավե ստոպ-կադր անիմացիոն տեսահոլովակը[8]։ Այն բեմադրել և անիմացիա է մշակել «Lead Star Collective»-ի հիմնադիր Դանիիլ Մալյուխան[9]։ Տեսահոլովակը հիմնված է վերամարմնավորման և թվային ժառանգության փիլիսոփայական գաղափարների վրա։ Նախագիծը ճանաչում է ստացել մի շարք միջազգային կինոփառատոններում, այդ թվում՝ Oregon Screams Horror Film Festival, Rising of Lusitania և KinoDrome[10][11]։

Նկարահանման գործընթացի դրվագները միավորվել են վավերագրական տեսահոլովակում, որն օգտագործում է Դեցլի ձայնային հատվածներն ու փիլիսոփայական մտքերը՝ որպես անիմացիայի պատմողական հիմք[12]։

Նախագծի ռեժիսոր և անիմատոր Դանիիլ Մալյուխան տված հարցազրույցում բացատրել է դրա ստեղծման գործընթացը և հայեցակարգային հիմքը[13]։

Գնահատականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի փետրվարի 4-ին ռեփեր Օքսիմիրոնը հայտարարել է, որ երբեք չի հասկացել Դեցլի ստեղծագործությունը, սակայն ճանաչում է դրա կարևոր նշանակությունը ռուսական հիփ հոփի պատմության մեջ։ Օքսիմիրոնը շեշտել է, որ իր սեփական ստեղծագործական ոճը ձևավորվել է, մասնավորապես, նաև Դեցլի ոճը մերժելու հիման վրա[14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Михеева, Ирина (2019 թ․ փետրվարի 3). «Агент назвал причину смерти Децла». Известия.
  2. «У Децла родилась сестра». www.woman.ru. Արխիվացված է օրիգինալից 2019-02-06-ին. Վերցված է 2019-02-04-ին.
  3. Cловарь современной лексики, жаргона и сленга, децл.
  4. Воронин, Артем (2019 թ․ փետրվարի 3). «Путь Децла: от "Вечеринки" до борьбы с мировым заговором». BBC News Русская Служба.
  5. «"Я ему не отвечая, сразу бью с правой в челюсть". Читаем интервью Децла для Рен-ТВ». The-Flow.ru.
  6. «"Русский Эминем": чем запомнился Децл поколению нулевых». Рамблер/кино. 2019 թ․ փետրվարի 3.
  7. «Интервью с Кириллом Толмацким». fanlife.ru. 2019 թ․ փետրվարի 3.
  8. «Detsl aka le Truk - Fibonacci». IMDb.
  9. «Danylo Maliuha | Director, Animation Department». IMDb.
  10. «Detsl aka le Truk - Fibonacci (Official video)».
  11. «Detsl aka le Truk - Fibonacci (Official video)». YouTube. 2021 թ․ հուլիսի 22.
  12. «Detsl aka le Truk - Fibonacci (Backstage)». YouTube. 2021 թ․ սեպտեմբերի 5.
  13. «Detsl aka le Truk - Fibonacci (Comments)». YouTube. 2021 թ․ հուլիսի 30.
  14. «Oxxxymiron рассказал в Twitter о влиянии Децла на его творчество и хип-хоп в России |». GAZETA.SPb (ռուսերեն). 2019-02-05. Արխիվացված օրիգինալից 2020-07-24-ին. Վերցված է 2020-07-24-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]