Դերսիմի կոտորած
Դերսիմի կոտորած, իրադարձություն, որ տեղի է ունեցել Թուրքիայի Թունջելիի մարզում[1] 1937 և 1938 թվականներին, Դերսիմի ապստամբությունից անմիջապես հետո, Թուրքիայի զինված ուժերը ամենադաժան կերպով ճնշել են ապստամբությունը, կազմակերպելով զանգվածային ջարդեր և էթնիկ մաքրում տեղական բնակչության շրջանում՝ հիմնականում ալևի քրդեր և զազաներ, նաև կրոնափոխ և ձուլված հայեր[2]։ Արդյունքում տարբեր տվյալներով սպանվել է 13,606 մինչև 70,000 քաղաքացիական բնակչության[3]։
2011 թվականի նոյեմբերի 23-ին Թուրքիայի վարչապետ Էրդողանը հրապարակային ներողություն է խնդրել Դերսիմի կոտորածի համար՝ անվանելով այն Թուրքիայի պատմության ամենից ողբերգական էջերից մեկը։ Սակայն իր խոսքում Էրդողանը փորձել է արդարացնել Թուրքիայի ղեկավարությունը՝ դնելով սպանդի պատասխանատվության ողջ մեղքը, որքան էլ տարօրինակ է, Դերսիմում ապրող հայերի վրա, բառացի ասելով, որ հայերը գրավել են ամբողջ առևտուրը Դերսիմում և Աթաթուրքը ստիպված էր «դաս տալ հայերին», ինչպես նաև «մի քիչ չափն անցել են» և հայերից բացի նաև զազաներն են տուժել։ Նման «ներողությունը» ոչ մի քննադատության չի դիմանում և ավելի շուտ նպատակ ուներ տրամադրել զազաներին հայերի դեմ, ինչպես նաև արդարացնել թուրքական քաղաքականությունը։ Այս «ներողությունը» վրդովմուքնի ալիք է բարձրացրել Թուրքիայում, առաջին հերթին Դերսիմի բնակիչների շրջանում, որոնց մեծ մասը ազգակցական կապեր ունեն հայերի հետ և հայերի հետ միասին էլ տուժել են թուրքական իշխանությունների կազմակերպած ոճրագործությունից։
Դերսիմի ապստամբությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև՝
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայոց ցեղասպանություն
- Ասորիների ցեղասպանություն
- Պոնտոսի հույների ցեղասպանությունը
- Քրդերը Թուրքիայում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://ejts.revues.org/index370.html (Accordint to european journal of turkish studies, Tunceli is an alevi kurdish province)
- ↑ http://www.massviolence.org/Dersim-Massacre-1937-1938 (According to the organisation encyclopedia of mass violence, Dersim is a Kurdish alevi province, and the massacre of turks were towards zaza speaking alevi kurds)
- ↑ «Dersim massacre monument to open next month». Today's Zaman. 2012 թ․ հոկտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 5-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դերսիմ — 70 տարի անց (չաշխատող հղում — պատմություն, կրկնօրինակ)(անգլերեն)
- Դերսիմը Թուրքիայի ցեղասպանության ցուցակում(չաշխատող հղում) (անգլերեն)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Хюр Айше (23 ноября 2008). «Atatürk Dersim'i vuracağız dedi, vurduk». Taraf (Турецкий). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 23-ին.{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)