Jump to content

Դերնա (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Դերնա
درنة
ԵրկիրԼիբիա Լիբիա
ՀամայնքԴերնա
ՔաղաքապետԱքրամ Աբդուլ Ազիզ[1]
ԲԾՄ2 մետր
Պաշտոնական լեզուարաբերեն
Բնակչություն100,000[2]-150,000[3] մարդ (2011[4])
Ժամային գոտիUTC+2[5]
Դերնա (քաղաք) (Լիբիա)##
Դերնա (քաղաք) (Լիբիա)

Դերնա (արաբ․՝ درنة‎‎ Darnah), նավահանգստային քաղաք արևելյան Լիբիայում։ Քաղաքն ունի 80[6]-160[7] հազար բնակչություն։ Բարբարի ափի ամենահարուստ նահանգներից մեկի նստավայրն է եղել և շարունակում է մնալ Դերնա շրջանի շրջկենտրոնը՝ ավելի փոքր տարածքով։ Լիբիական քաղաքների մեջ Դերնան ունի յուրահատուկ բնություն, քանի որ գտնվում է կանաչ լեռների, Միջերկրական ծովի և անապատի միջև։ Քաղաքում բնակվում են զանազան ծագում ունեցող բնակիչներ։

Այստեղ է տեղի ունեցել Դերնայի հանրահայտ ճակատամարտը 1805 թվականին, որը ԱՄՆ զինված ուժերի առաջին հաղթանակն է եղել օտար հողում։ Բերբերների առաջին պատերազմի ընթացքում տեղի ունեցած ճակատամարտում մի կողմից կռվել է մոտ 8 ԱՄՆ ծովային ուժեր և Միջերկրական ծովի 500 վարձկաններ և մյուս կողմից 4-5 հազար բերբերական զորքեր։

2014 թվականի հոկտեմբերին քաղաքի որոշ շրջաններ հայտնվել են Իրաքի և Լևանտի իսլամական պետության (ԻԼԻՊ) զինյալների վերահսկողության տակ[8]։ 2015 թվականի հունիսին Դերնայի մոջահեդների խորհուրդը պարտության է մատնել ԻԼԻՊ-ին և իր վերահսկողության տակ վերցրել քաղաքը մինչև Դերնայի ճակատամարտում (2018-2019) Լիբիայի ազգային բանակի կողմից դուրս մղվելը։

Անվան ծագումնաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարնիս և Դարնե ձևերը քաղաքի հունական անուններն են[9]։ Երբեմն հանդիպում է քաղաքի անվան Դարդանիս ձևը, որը սխալ է[10]։ Հռոմեական կայսրության շրջանում քաղաքը կոչվել է Դարնիս կամ Դերնա։ Մուսուլմանական շրջանում այն հայտնի է դարձել Դերնեհ (Դերնե, Դերնահ) կամ Տերնեհ (Տերնահ) անուններով։

Անտիկ շրջան և միջնադար

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերնայի հին շուկան

Հելլենական շրջանում Դարնիս հնագույն քաղաքը եղել է Լիբիական պենտապոլիսի մասը[9][11]։ Հռոմեական կայսրության շրջանում այն դարձել է Կիրենաիկա պրովինցիայի, այն է՝ Մարմարիկա շրջանի քաղաքացիական, իսկ ավելի ուշ՝ կրոնական կենտրոնը։ Քաղաքի եպիսկոպոսներից որոշների անունները կարելի է գտնել պահպանված փաստթղթերում։ Պիսոն արևելյան եպիսկոպոսներից մեկն էր, ով Սարդիկայի խորհրդից և իր խորհուրդն է ստեղծել Ֆիլիպոպոլիսում (Պլովդիվ) 347 թվականին։ 5-րդ դարի եպիսկոպոս Դիոսկորուսը հայտնի է Էրիթրումի եպիսկոպոսի հետ ունեցած բանավեճի շնորհիվ։ 431 թվականին Դանիել եպիսկոպոսը մասնակցել է Եփեսոսի տիեզերական ժողովին։ Ավելին՝ Յոհաննիս Մոսխոսը պատմում է Դարնիսի Թեոդոդորոս եպիսկոպոսի մասին, ով 5-րդ դարի կեսերին տեսել է Լևոն I Մեծ Սրբազանին իր տեսիլքում[10][12][13]։

Դարնիսը, որն այլևս եպիսկոպոսական նստավայր չէ, գրանցված է կաթոլիկ եկեղեցու անվանական թեմերի կազմում[14]։

1493 թվականին քաղաքը վերաբնակեցրել են Իսպանիայի (Ալ-Անդալուս) մուսուլման փախստականները՝ բնակություն հաստատելով հնագույն բնակավայրի տարածքում։

Ժամանակակից դարաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսմանյան շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսմանյան իշխանության ներքո Դերնան սկզբնապես եղել է Տրիպոլիի կառավարչի վերահսկողության ներքո, սակայն 1711 թվականից կարճ ժամանակ անց այն հայտնվել է Քարամանլիների սուլթանության գերիշխանության ներքո մինչև 1835 թվականը, երբ այն հայտնվել է Բենգազիի ինքնավար սանջաքից, ըստ էության՝ Կիրենաիկայից, որը ուղղակիորեն ղեկավարվում էր Կոստանդնուպոլսից, կախյալ դրության մեջ[15]։ 1875 թվականին այն իր հերթին դարձել է Կիրենաիկայի վիլայեթ (նահանգ)[16]։ 1850-ական թվականներին այստեղ բնակվել է 4500 հոգի[17], ովքեր զբաղվել են գյուղատնտեսությամբ, ձկնաբուծությամբ և առափնյա առևտրով[10]։

Դերնայի ամենահին մզկիթը Ալ-Ատիքի մզկիթն է կամ Հին մզկիթ, որը վերականգնվել է 1772 թվականին վալի Մահմուդ Քարամանլիի կողմից և ունի 42 փոքր գմբեթներ։ Այս տեսակի թաղածածկը օգտագործվում էր տարբեր նյութերի, Կիրենաիկայի շրջանում մասնավորապես փայտանյութի և քարի բացակայության պատճառով։ Կա նաև մեկ այլ մզկիթ՝ Ազ-Զավիյահի մզկիթը, որը կառուցվել է 1846 թվականին։

Ֆրանսիացի ծովակալ Գանթեոմը Դարնա է եկել 1800 թվականի հունիսին՝ փորձելով ամրապնդել Նապոլեոնի իշխանությունը Եգիպտոսում՝ զորք բերելով ցամաքով, սակայն տեղի կայազորը մերժել է նրան[18][19]։

Դերնայում է տեղի ունեցել 1805 թվականի Դերնայի ճակատամարտը, որի ընթացքում ամերիկացի լեյտենանտ և Տրիպոլիում նախկին հյուպատոս Վիլյամ Իթոնը Ալեքսանդրիայից 800 կմ արշավել է Լիբիական անապատով և գրավել քաղաքը Բերբերների առաջին պատերազմի ընթացքում

Իտալական գրավում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1911 թվականի հոկտեմբերի 16-ին Իտալա-թուրքական պատերազմի ընթացքում իտալական զորքերը գրավել են Դերնան։ Դերնայի իտալական տիրապետությունը տևել է 29 տարի, 3 ամիս և 14 օր մինչև 1941 թվականի հունվարի 30-ին ավստրալիական զորքերը գրավել են քաղաքը Երկրորդ համաշխարհային պատերազմի Հյուսիսաֆրիկյան արշավի ժամանակ[20]։ 1941 թվականի ապրիլի 6-ին գերմանական ուժերը վերագրավել են քաղաքը բրիտանացիներից, սակայն 1942 թվականի նոյեմբերի 15-ին բրիտանական ուժերը կրկին իրենց վերահսկողության տակ են վերցրել քաղաքը։

Լիբիայի Հանրապետություն և քաղաքացիական պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սահաբայի (Մուհամմադի զինակիցներից) դամբարանը նախքան սալաֆիների կողմից դրա ոչնչացումը:

2007 թվականին ամերիկյան զորքերը Իրաքում հայտնաբերել են Իրաքի ապստամբության համար կռվող օտարերկրացի մարտիկների ցանկ։ Ցանկում տեղ գտած 112 լիբիացիներից 52-ը եղել են Դերնայից։ Դերնան համարվում է Լիբիայի ամենաֆունդամենտալիստ մուսուլմանական քաղաքը[21]։

Դերնայի ճակատամարտ (2018)

2011 թվականի փետրվարի 18-ի զանգվածային ցույցերից հետո քաղաքը հայտնվել է Ազգային անցումային խորհրդի (ԱԱԽ) վերահսկողության տակ՝ դուրս գալով Լիբիայի կառավարության վերահսկողությունից[22][23]։ Մինչև Տրիպոլիից Կադդաֆիի հեռացումը և նոր կառավարության ստեղծումը քաղաքը մնացել է ԱԱԽ-ի տիրապետության տակ։ 2014 թվականի հոկտեմբերին Իսլամական երիտասարդական խորհրդի հետ կապ ունեցող տեղացի զինյալները հրապարակայնորեն իրենց հավատարմությունն են հայտնել ԻԼԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին[24]։ 2014 թվականի նոյեմբերին ալ-Բաղդադին աուդիո ձայնագրություն է տարածել՝ ընդունելով հավատարմության երդումը և հայտարարելով իր խմբի ընդլայնման մասին[25]։ 2015 թվականի հունիսին Դերնայի մոջահեդների խորհուրդը պարտության է մատնել ԻԼԻՊ-ին և քաղաքը վերցրել իր վերահսկողության տակ։ 2018 թվականի հունիսի 28-ին Խալիֆա Հաֆթարին հավատարիմ ուժերը հայտարարել են երկու տարի շարունակ պաշարման մեջ գտնվող քաղաքը մեկ ամիս տևած պայքարի արդյունքում ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ վերցնելու մասին[26]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերնան գտնվում է Ջեբել Ախթարի (Կանաչ լեռների) արևելյան մասում, որը Լիբիայի անտառածածկ եզակի տարածքներից է՝ հաշվի առնելով, որ Լիբիան ունի անտառապատ հողերի ամենացածր հարաբերակցությունը, որը չորային կլիմայի պատճառով կազմում է ամբողջ երկրի հողերի 0.1%-ը։ Սակայն Դերնան գտնվում է Լիբիայի արևելյան բարձրադիր բերրի տարածքի մոտակայքում, որը Լիբիայի ամենախոնավ շրջանն է։

Դերնան Շահաթին է միանում երկու ճանապարհով, մեկն անցնում է Ալ-Քուբայով և համարվում է Լիբիական ափամերձ մայրուղու մաս, իսկ մյուս՝ ափամերձ ճանապարհն անցնում է Սուսայի և Ռաս ալ-Հելալի միջով։

Դերնան ունի տաք կիսաանապատային կլիմա (Կյոպպենի կլիմաների դասակարգումՄիջերկրական ծովի ուժեղ ազդեցությամբ։ Տարեկան կտրվածքով անձրևներ տեղում են հոկտեմբերից մարտ ընկած ամիսներին։ Տարեկան տեղումները կազմում են մոտ 272 միլիմետր։

Ձմռանը քաղաքի միջին ջերմաստիճանը տատանվում է 9-ից 20 °C-ի սահմաններում։ Ամառները բավականին երկար են և առանց տեղումների։ Հունիսից հոկտեմբեր երեկոյան միջին ջերմաստիճանը կազմում է 27 °C։

Դերնայի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 29.6
(85.3)
32.8
(91)
35.8
(96.4)
38.3
(100.9)
44.0
(111.2)
44.8
(112.6)
41.7
(107.1)
43.5
(110.3)
40.6
(105.1)
39.0
(102.2)
37.8
(100)
30.6
(87.1)
44.8
(112.6)
Միջին բարձր °C (°F) 17.5
(63.5)
18.2
(64.8)
19.4
(66.9)
21.7
(71.1)
24.3
(75.7)
27.3
(81.1)
28.2
(82.8)
29.1
(84.4)
28.1
(82.6)
26.1
(79)
23.1
(73.6)
19.2
(66.6)
23.5
(74.3)
Միջին օրական °C (°F) 14.1
(57.4)
14.5
(58.1)
15.6
(60.1)
17.7
(63.9)
20.3
(68.5)
23.5
(74.3)
25.3
(77.5)
26.1
(79)
25.0
(77)
22.4
(72.3)
19.3
(66.7)
15.7
(60.3)
20.0
(68)
Միջին ցածր °C (°F) 10.7
(51.3)
10.8
(51.4)
11.7
(53.1)
13.8
(56.8)
16.2
(61.2)
19.7
(67.5)
22.3
(72.1)
23.2
(73.8)
21.9
(71.4)
18.6
(65.5)
15.5
(59.9)
12.2
(54)
16.4
(61.5)
Ռեկորդային ցածր °C (°F) 4.4
(39.9)
4.4
(39.9)
5.0
(41)
6.7
(44.1)
8.7
(47.7)
8.3
(46.9)
10.0
(50)
18.3
(64.9)
14.5
(58.1)
10.0
(50)
8.3
(46.9)
6.7
(44.1)
4.4
(39.9)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 60
(2.36)
39
(1.54)
28
(1.1)
10
(0.39)
6
(0.24)
2
(0.08)
0
(0)
0
(0)
4
(0.16)
32
(1.26)
36
(1.42)
57
(2.24)
274
(10.79)
Միջ. անձրևոտ օրեր (≥ 0.1 mm) 11 8 7 3 2 0 0 0 1 5 6 5 48
% խոնավություն 76 72 74 74 74 75 80 80 75 74 75 78 76
Միջին ամսական արևային ժամ 151.9 189.3 204.6 231.0 282.1 297.0 316.2 297.6 237.0 223.2 189.0 145.7 2764,6
Միջին օրական արևային ժամ 4.9 6.7 6.6 7.7 9.1 9.9 10.2 9.6 7.9 7.2 6.3 4.7 7.7
Աղբյուր #1: Deutscher Wetterdienst[27]
Աղբյուր #2: Արաբական օդերևութաբանության գիրք[28]

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարնան ունի երեք հիմնական հրապարակներ։ Ամենահայտնի հրապարակը Ասսահաբահի հրապարակն է։ Այս հրապարակը մշտապես օգտագործվել է Մուամմար Կադդաֆիի դեմ զանգվածային ցույցերի համար։ Քաղաքը նաև զբոսաշրջության կենտրոն է՝ հին քաղաքի (մեդինա) շնորհիվ, որտեղ իսլամական ճարտարապետության նմուշների կարելի է հանդիպել։ Մեդինան կազմված է մզկիթից, եկեղեցուց, սինագոգից, մի քանի փոքր փողոցներից և հին շուկաներից։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում կան զբոսաշրջային հետաքրքիր վայրեր, օրինակ՝ Հին քաղաքը, Դարք շուկան, Սահաբա մզկիթը, Ատիք մզկիթը (42 գմբեթներով), Զուհաիր իբն Քաիսի դամբարանը, ալ Խարազան, ալ Ֆարդա և Խիդրա շուկաները, Համրա հրապարակը, Դերնայի հրապարակը, Ալ Սահաբա հրապարակը, հրեական սինագոգը, բյուզանդական եկեղեցին, կաթոլիկ եկեղեցին, Ռաս Թին լողափը, Աթթայիր հրապարակը, Դերնայի հովիտը, Դերնայի ջրվեժը, Ֆինար պողոտան, Զանգաթ ալ-Բահր, Օմար Ֆալեք Շենիբ և Զանգատ ալ-Հմար փողոցները։

Դերնան ունի ֆուտբոլային երկու ակումբ՝ Դարնես և Ալ-Աֆրիքի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  2. Paul Cruickshank, Nic Robertson, Tim Lister and Jomana Karadsheh, CNN (2014 թ․ նոյեմբերի 18). «ISIS comes to Libya». CNN. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 4-ին. {{cite web}}: |author= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  3. «.:Middle East Online:::». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 4-ին.
  4. Der Spiegel Արխիվացված 2014-10-06 Wayback Machine, 2011 Aug 23
  5. http://ar.thetimenow.com/libya
  6. «Darnah - Libya | Data and Statistics - knoema.com». Knoema (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 21-ին.
  7. «Libya Population (2021) - Worldometer». www.worldometers.info (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 21-ին.
  8. «The Islamic State of Libya Isn't Much of a State». Foreign Policy. 2015 թ․ ապրիլի 9. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 23-ին.(subscription required)
  9. 9,0 9,1 Ptolemy (IV, 4, 2; 5; 6)
  10. 10,0 10,1 10,2 Public Domain Herbermann, Charles, ed. (1913). «Darnis». Catholic Encyclopedia. New York: Robert Appleton Company.
  11. Ammianus Marcellinus, (XXII, 16, 4)
  12. Michel Lequien, Oriens christianus in quatuor Patriarchatus digestus Արխիվացված 2016-01-03 Wayback Machine, Paris 1740, Vol. II, coll. 631-632
  13. Raymond Janin, v. Darni in Dictionnaire d'Histoire et de Géographie ecclésiastiques, vol. XIV, Paris 1960, col. 89
  14. Annuario Pontificio 2013 (Libreria Editrice Vaticana 2013 978-88-209-9070-1), p. 879
  15. Vailhé, S. (1913) "Tripoli, Prefecture Apostolic of" Catholic Encyclopedia volume 15, page 59 Արխիվացված 2014-01-02 Wayback Machine
  16. Hayes, Carlton Joseph Huntley (1919) A political and social history of modern Europe, Volume 1 Macmillan, New York, page 514 Արխիվացված 2014-01-02 Wayback Machine, OCLC 19118611
  17. Hamilton, James (1856) Wanderings in North Africa J. Murray, London, page 117 Արխիվացված 2015-01-17 Wayback Machine, OCLC 5659586
  18. Mackesy, Piers (1995) British victory in Egypt, 1801: the end of Napoleon's conquest Routledge, London, page 162 Արխիվացված 2014-01-02 Wayback Machine, 0-415-04064-7
  19. Strathern, Paul (2008) Napoleon in Egypt Bantam Books, New York, page 418 Արխիվացված 2014-01-02 Wayback Machine, 978-0-553-80678-6
  20. «Derna». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 4-ին.
  21. Destination: Martyrdom Արխիվացված 2010-01-24 Wayback Machine Newsweek, April 28, 2008.
  22. «Gaddafi defiant as state teeters». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 4-ին.
  23. «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  24. «How a Libyan city joined the Islamic State group». The Big Story. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 25-ին.
  25. «The Islamic State's Archipelago of Provinces». Washington Institute for Near East Policy. 2014 թ․ նոյեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 17-ին.
  26. «Haftar's forces say they have captured Libyan city of Derna». Reuters. 2018 թ․ հունիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  27. «Klimatafel von Derna / Libyen» (PDF). Baseline climate means (1961-1990) from stations all over the world (գերմաներեն). Deutscher Wetterdienst. Արխիվացված (PDF) օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 27-ին.
  28. «Appendix I: Meteorological Data» (PDF). Springer. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 27-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դերնա (քաղաք)» հոդվածին։