Դերձանի դաշտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դերձանի դաշտ, Մամախաթունի դաշտ, գտնվում է Հայկական բարձրավանդակում, Էրզրումի և Երզնկայի դաշտերի միջև, Արևմտյան Եփրատի ավազանում։ Հյուսիսում երևում է Մարիամի և Սիփիքյորի, արևմտյանումում՝ Մյուրիդ դաղի, հարավում՝ Մերջանի և Խաչդաղի, արևելքում՝ Խալխալ դաղի, Կարակալա և Զերդիչադաղի լեռներով։ Երկարությունը մոտ 90 կմ է, լայնությունը՝ 30-40 կմ, բարձրությունը՝ մինչն 1500 մ։ Կազմված է միոցենի լագունածովային գիպսաաղատար կավերից, ավազաքարերից, բուն Եփրատի հովտում՝ գետային նստվածքներից, շրջափակող դենուդացիոն սանդղաձև սարավանդները՝ կրաքարերից, մերգելներից, թերթաքարերից, սևրպենտիևային ինտրուզիաների ելուստներից։ Կան ջերմուկներ, ածխաբեր շերտեր, նավթի երևակումներ։ Կլիման բարեխառն է, տարեկան տեղումները՝ 400-800 մմ։ Բնորոշ են լեռնատափաստանային սևահողերը և լեռնամարգագետնային շագանակագույն հողերը։ Տիրապետում են տարախոտահացազգիները և տափաստանային մարգագետինները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 365