Դերենիկ Մարության
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարության ազգանունով այլ մարդկանց մասին։
Դերենիկ Մարության | |
---|---|
Ծնվել է | 1922 |
Ծննդավայր | Ծաղկունք, Նոր Բայազետի գավառ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1956) |
Մասնագիտություն | մանկավարժ |
Պարգևներ և մրցանակներ |
Դերենիկ Արամի Մարության (1922, Ծաղկունք, Նոր Բայազետի գավառ), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերենիկ Մարությանը ծնվել է 1922 թվականին, Սևանի շրջանի, Ծաղկունք գյուղում։ Ավարտել է Սևանի շրջանի Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը[1]։
1941 թվականին, երբ սկսվել է Հայրենական պատերազմը, Մարությանը կամավոր մեկնել է գործող բանակ։ 1941 թվականի դեկտեմբերին Մարությանը 89-րդ հայկական դիվիզիայի 400-րդ գնդի կազմում մասնակցել է Մալգոբեկի, Գրոզնու ուղղությամբ ծավալված մարտերին, որտեղ վիրավորվել է։ Բուժվելուց հետո ուղարկվել է Տուապսե-Գելենջիկի ուղղությամբ գործող փառապանծ 18-րդ բանակը։ Մարտերում ցուցաբերած խիզախության համար պարգևատրվել է «Մարտական ծառայությունների համար» մեդալով։ Մարտերից մեկում կրկին վիրավորվել է, բուժվելուց հետո վերադարձել է 89-րդ հայկական հրաձգային դիվիզիա, որի կազմում մասնակցել է Թամանի թերակղզու, Կերչի և Սևաստոպոլի ազատագրման մարտերին։ Պահեստի կապիտան Մարությանը փողոցային մարտերի ժամանակ ծանր վիրավորվել է և զորացրվել, որպես Հայրենական մեծ պատերազմի երկրորդ կարգի հաշմանդամ[1]։
Բանակից զորացրվելուց հետո Մարությանը վարել է մի շարք պատասխանատու պաշտոններ։ 1956 թվականին ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը և անցել մանկավարժական աշխատանքի։ Եղել է «Արևիկ» պիոներական առողջարանի դպրոցի տնօրեն։ Մարտական և աշխատանքային ծառայությունների համար Մարությանը պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով, ինչպես նաև մեդալներով, արժանացել է բազմաթիվ շնորհակալագրերի և պատվոգրերի[1]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մարտական ծառայությունների համար» մեդալ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
- «Պատվո նշան» շքանշան