Jump to content

Դերեկ Ջիթեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դերեկ Ջիթեր
անգլ.՝ Derek Jeter
Դիմանկար
Ծնվել էհունիսի 26, 1974(1974-06-26)[1] (50 տարեկան)
ԾննդավայրPequannock Township, Մորիս շրջան, Նյու Ջերսի
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի և իռլանդական ծագումով ամերիկացի
ԿրթությունKalamazoo Central High School?
Մասնագիտությունprofessional baseball player, ձեռնարկատեր, գլխավոր գործադիր տնօրեն և հեղինակ
ԱմուսինՀաննա Դևիս
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունNational Baseball Hall of Fame and Museum?[2][3]
 Derek Jeter Վիքիպահեստում

Դերեկ Ջիթեր (անգլ.՝ Derek Jeter, հունիսի 26, 1974(1974-06-26)[1], Pequannock Township, Մորիս շրջան, Նյու Ջերսի), ամերիկացի բեյսբոլիստ, շորթ սթոփ, շուրջ 20 մրցաշրջան անցկացրել է Բեյսբոլի գլխավոր լիգայի «Նյու Յորք Յանկիս» ակումբում։ Ջիթերը 2003 թվականից եղել է թիմի ավագ մինչև 2014 թվականին գործունեության ավարտը։ Նա Յանկինսին հինգ անգամ օգնել է նվաճելու Համաշխարհային սերիան, իսկ 2000 թվականին ճանաչվել է նրա ամենաարժեքավոր խաղացողը։ Ջիթերը 14 անգամ մասնակցել է Բեյսբոլի գլխավոր լիգայի բոլոր աստղերի հանդիպումներին։ Իր կարիերայի ընթացքում Ջիթերը կատարել է 3465 հիթ և այդ ցուցանիշով վեցերոորդն է Բեյսբոլի գլխավոր լիգայի պատմության մեջ[4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերեկ Ջիթերի ծնողները հանդիպել են Գերմանիայում, որտեղ նրանք ծառայում էին ԱՄՆ-ի բանակի շարքերում։ Դերեկի հայրը աֆրոամերիկացի է, մայրն ունի իռլանդագերմանական ծագում[5]։ Ջիթերը ծնվել է Նյու Ջերսի նահանգի Պեկվաննոկ-Տաունշիպ քաղաքում, չորս տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Միչիգանի Կալամազու քաղաք։ Կալամազուի ավագ դպրոցում սովորելիս Դերեկը խաղացել է դպրոցական բեյստբոլի և բասկետբոլի թիմերի կազմում։ Հատկապես հաջողության է հասել առաջինում՝ ցուցաբերելով իրեն հիանալի հետմղումներով։ 1992 թվականին USA Today, Gatorade-ը և բեյսբոլի մարզիչների ասոցիացիան ճանաչել են Ջիթերին տարվա լավագույն բեյսբոլիստ ԱՄՆ-ի ավագ դպրոցի աշակերտների շրջանում։ 2011 թվականից բեյսբոլի դպրոցի մարզադաշտը կրում է Դերեկ Ջիթերի անունով[6]։ Միչիգանի համալսարանը ցանկանում էր տեսնել Ջիթերին իր բեյսբոլի թիմում և նրան առաջարկել էր սպորտային կրթաթոշակ, սակայն Դերեկը որոշել է դպրոցն ավարտելուց անմիջապես հետո դառնալ պրոֆեսիոնալ մարզիկ[7]։

1992 թվականին Բեյսբոլի գլխավոր լիգայի խոշորագույն նախագծում Ջիթերը դիտվել է որպես առաջին ընտրության դերի թեկնածուներից մեկը։ «Հյուսթոն Աստրոս» ակումբը, որն առաջինն էր ընտրել, բայց գերադասել է հրաժարվել Ջիթերից` վախենալով, որ նա պայմանագիր կնքելիս չափազանց բարձր բոնուս կպահանջի[7]։ Արդյունքում Դերեկը ընտրվել է «Նյու Յորք Յանկիս» ակումբի վեցերորդ համարի ներքո, նրան պայմանագրի կնքման համար վճարել են 800 հազար դոլար[8]։ Չորս տարի Ջիթերը խաղացել է բեյսբոլի ցածր լիգաներում՝ նա իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է շատ անհաջող։ Որպես պրոֆեսիոնալ դեբյուտային խաղում Դերեկը յոթ անգամ հարվածել է զարկիչին և ոչ մի հարված չի արել։ Նորեկների լիգալի մրցաշրջանի 47 խաղում Ջիթերը հետ է մղել մատուցումների 20,2 %-ը, վերջին խաղում մարզիչը նրան նույնիսկ խաղադաշտ դուրս չի բերել, որպեսզի Դերեկը չընկնի 20%-ից ցածր, այսպես կոչված Մենդոզայի շեմը, որը բնութագրում է անփորձ հետմղումները[9]։ Առաջին անհաջողությունները չեն կոտրել Ջիթերին։ Հետագա մրցաշրջաններում նա զգալիորեն բարելավել է իր խաղը որպես հետ մղող, ինչպես նաև աշխատեց որպես դաշտային խաղացող իր խաղի վրա։ 1994 թվականին Դերեկը մրցաշրջանն անցկացրել է երեք լիգայի երեք թիմերի կազմում, հետ է մղել մատուցումների 34.4%-ը։ Baseball America-ի, Sporting News-ի, USA Today-ի և Topps-ի վարկածներով նրան շնորհել են ցածր լիգայի լավագույն խաղացողի տիտղոսը[10]։

Բեյսբոլի բարձրագույն լիգայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականին Ջիթերը «Նյու Յորքի Յանկիսում» Թոնի Ֆերնանդեսի վնասվածքի հետևանքով հնարավորություն է ստացել իրեն ներկայացնելու։ 1995 թվականի մայիսի 29-ին կայացել է Դերեկ Ջիթերի դեբյուտային հանդիպումը բեյսբոլի խոշորագույն լիգայում։ «Սիեթլ Մարիններ»-ի դեմ խաղում նա եղել է իններորդ հարվածողը և հինգ անգամ դուրս է եկել պայքարի, բայց չի արել ոչ մի հարվարծ և մի անգամ հարվածվել է սթրայք աութում[11]։ Մինչ Ֆերնանդեսի վերադառնալը Ջիթերը հասցրել է մասնակցություն ունենալ 13 խաղի, որոնցում հետ է մղել փոխանցումների 25%-ը և երկու վրիպում է արել, որից հետո հետ ուղարկվել է ցածր լիգա։ Սակայն Ֆերնանդեսի մրցաշրջանը չի ստացվել, այնպես որ նոր մենեջեր Ջո Տորրին դիտարկել է Ջիթերին որպես հիմնական շորթ-ստոպ հաջորդ մրցաշրջանում[12], բայց թիմի ղեկավար Ջորջ Ստեյնբրեները թերահավատորեն է վերաբերվել երիտասարդ խաղացողի հեռանկարին, և նախատեսում է փոխանակում կատարել` խնդրահարույց կար ճաժամկետ դիրքի համար ավելի փորձառու բեյսբոլ խաղացող ստանալու համար։ Սակայն բանակցություններից հետո Ստեյնբրեները համաձայնվել է հնարավորություն տալ Ջիթերին[13]։

Իրեն տրված հնարավորությունը Ջիթերը լիովին արդարացրել է։ Արդեն նոր մրցաշրջանի մեկնարկային խաղում Դերեկը հոում-ռանի է ենթարկել։ Եվ առաջին ամբողջ մրցաշրջանում Յանկիների կազմում Ջիթերի համար ծայրաստիճան հաջող էր։ Նա այն ավարտել է 31.4% հետ մղումներով, 10 հոում ռան է խփել, կատարել է 104 վազք և վաստակել 78 RBI: Նա անվերապահորեն ճանաչվել է Ամերիկայի լիգայի տարվա լավագույն նորեկը[14]։ Նույն թվականի փլեյ-օֆում Ջիթերը դարձել է «Յանկիսի» առաջատար հարձակվողը՝ բարձրացնելով պատասխան հարվածի տոկոսը մինչև 36,1-ի։ Համաշխարհային շարքում հաղթելով «Ատլանտա Բրեյզ» ակումբին՝ 1978 թվականից ի վեր առաջին անգամ «Նյու Յորք Յանկիսները» դարձել են բեյսբոլի գլխավոր լիգայի չեմպիոններ։

Հաջորդ մրցաշրջանին Ջիթերը մնացել է բեյսբոլի գլխավոր լիգայի գլխավոր աստղերից մեկը և «Նյու Յորք Յանկիսի» առաջատար խաղացողը։ Նա պարբերաբար հրավիրվել է Բեյբոլի լիգայի բոլոր աստղերի խաղերին, 1998 թվականին քվեարկությամբ զբաղեցրել է երրորդ տեղը՝ ամերիկյան լիգայի ամենաարժեքավոր խաղացողի որոշմամբ[15]։ 1998-2000 թվականներին «Յանկիները» Ջիթերի հետ երեք անգամ անընդմեջ հաղթել են համաշխարհային մրցաշարում։ 2000 թվականի մրցաշրջանում Դերեկը դարձել է Բեյսբոլի գլխավոր լիգայի պատմության մեջ առաջին խաղացողը, որը մեկ տարվա ընթացքում համաշխարհային մրցաշարում և Բեյսբոլի գլխավոր լիգայում պարգևատրվել է ամենաարժեքավոր խաղացողի մրցանակով[16]։ 2001 թվականի մրցաշարի սկսվելուց առաջ Ջիթերը «Յանկիների» հետ ստորագրել է տասամյա պայմանագիր, որով նրա աշխատավարձը կազմել է 189 մլն դոլլար։ Այդ ժամանակ դա իր չափերով երկրորդ աշխատավարձի պայմանագիրն էր պրոֆեսիոնալ սպորտում՝ Ալեքս Ռոդրիգեսի պայմանագրից հետո, որը կազմել է 252 մլն դոլար[17]։

2003 թվականի հունիսին Ջիթերը նշանակվել է «Նյու Յորք Յանկիսի» նոր ավագ։ Այս պաշտոնը թափուր է եղել ութ տարի անց այն բանից հետո, երբ Դան Մատինգլին հեռացել է սպորտից[18]։ 2004 թվականի մրցաշրջանի մեկնարկից առաջ նյույորքյան ակումբը համալրել է երկու «Ոսկե ձեռնոց» ունեցող հայտնի խաղացող Ալեքս Ռոդրիգեսը, որը նույնպես շորթ ստոպում էր հանդես գալիս։ Այնուամենայնիվ, Ջիթերը պահպանել է իր դիրքը դաշտում, Ռոդրիգեսը դարձել է երրորդ բազայի խաղացող, զգալիորեն ամրապնդել է այս դիրքը և թույլ է տվել Դերեկին ավելի արդյունավետ գործել ձախից[19]։ Ռոդրիգեսի հետ աշխատելու շնորհիվ Ջիթերը զգալիորեն բարելավել է իր պաշտպանողական խաղը և երեք տարի անընդմեջ նրան շնորհվել է «Ոսկե ձեռնոց»՝ որպես Ամերիկայի լիգայի լավագույն շորթ ստոպ, և իր կարիերայի ավարտին նա ունեցել է արդեն հինգ այդպիսի մրցանակ։

2009 թվականը առանձնահատուկ հաջողված է եղել Ջիթերի համար։ Սեպտեմբերի 11-ին նա գերազանցել է Լու Գերիգի ռեկորդը՝ «Նյու Յորք Յանկիս»-ի խաղացողների խփած հիթերի քանակով՝ իր հաշիվը հասցնելով 2722-ի[20]։ Նա կրկին, իր կարիերայի ընթացքում արդեն հինգերորդ անգամ, դարձել է Բեյսբոլի գլխավոր լիգայի չեմպիոն, ընդ որում համաշխարհային Սերիայում հանդես է եկել 40,7 տոկոս փոխանցումներով։ Sports Illustrated ամսագիրը Ջիթերին անվանել է տարվա լավագույն մարզիկ և Sporting News կայքի հետ միասին նրան ընդգրկել են անցած տասնամյակի Բեյսբոլի գլխավոր լիգայի խորհրդանշական ազգային հավաքականում[21][22]։ Ըստ Sporting News-ի՝ Ջեթերը զբաղեցրել է ութերորդ տեղը բեյսբոլի գործող լավագույն խաղացողների վարկանիշում։

2011 թվականի մրցաշրջանի մեկնարկից առաջ Ջիթերը, որը դարձել էր ազատ գործակալ, նոր պայմանագիր է կնքել «Յանկիս»-ի հետ։ Այս անգամ 51 մլն դոլարի համաձայնագիրը նախատեսված էր երեք տարվա համար՝ 4-րդով երկարաձգելու հնարավորությամբ[23]։ Դերեկի այդ ժամանակվա խաղը անկում էր ապրում, տարիքն իրեն զգացնել էր տալիս։ Որպես հարվածող նրա արդյունավետությունը նվազել է, պաշտպանությունում ևս դարձել է ավելի քիչ արդյունավետ։ Սակայն դա չի խանգարել Ջիթերին 2011 թվականի հուլիսի 9-ին դառնալ «Յանկիս»-ի առաջին խաղացողը, որը խփել է 3000 հիթ։ Բացի այդ, նա ակումբային ռեկորդ է սահմանել խաղացած հանդիպումների քանակով։ 2012 թվականին Ջիթերը կրկին շատ հաջող է խաղացել հարձակման գծում։ 216 հիթով նա այս ցուցանիշով լավագույնն է ճանաչվել մրցաշրջանում[24], ինչպես նաև ընդգրկվել է Բեյսբոլի գլխավոր լիգայի՝ պատմության ընթացքում խփված հարվածներով լավագույն տասնյակում[25]։

2013 թվականի մրցաշրջանի մեծ մասը Ջիթերը բաց է թողել վնասվածքների պատճառով և 17 խաղերում հետ է մղել ռեկորդային ցածր՝ 19 տոկոս[26]։ 2014 թվականի մրցաշրջանի մեկնարկից առաջ Ջիթերը «Յանկիս»-ի հետ պայմանագիր է կնքել ևս մեկ մրցաշրջանով՝ նախապես զգուշացնելով, որ դա վերջինը կդառնա իր կարիերայում[27]։ Իր հրաժեշտի մրցաշրջանում 40-ամյա Դերեկը հասել է Բեյսբոլի գլխավոր լիգայի առաջատարների ցուցակի 6-րդ տեղին[28], ինչպես նաև մտել է վազքի լավագույն տասնյակի մեջ[29]։ Ջիթերի կարիերան ավարտել է 3465 հիթերով, 260 հոում-ռաներով, 1311 RBI-ով և նետումների 31 տոկոսային հարաբերությամբ։

Համաշխարհային բեյսբոլային դասական

[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի բեյսբոլի համաշխարհային դասականների մեջ Դերեկ Ջիթերը եղել է ամերիկյան բեյսբոլի հավաքականի հիմնական շորթ-սթոփը։ Վեց խաղերում նա հետ է մղել 20-ից 9-ը (45%) և կատարել է հինգ վազք։ Մրցաշարում առնվազն 20 անգամ պայքարած խաղացողներից ավելի լավ արդյունավետություն են ունեցել միայն ամերիկացի Քեն Գրիֆի կրտսերը (52,4 տոկոս) և կուբացի Յոանդի Գարլոբոն (48 տոկոս)։ Ջիթերն իր խաղով արժանացել է մրցաշարի խորհրդանշական հավաքականում ընդգրկվելուն[30]։

2009 թվականին համաշխարհային բեյսբոլի դասականում Ջիթերը կրկին հիմնական շորթ-ստոպն է եղել, ինչպես նաև նշանակվել էր ամերիկյան հավաքականի ավագ[31]։ Ութ խաղերում նա հետ է մղել 29 հարվածներից 8-ը (27,6 %)[32]։ ԱՄՆ-ի հավաքականը Ջիթերի հետ ընկերական հանդիպում է անցկացրել «Նյու Յորք Յանկիսի» հետ։ Դա Ջիթերի կարիերայում միակ դեպքն էր, երբ նա խաղացել է «Յանկիսի» դեմ[31]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեյսբոլի գլխավոր լիգայում առաջնելույթից հետո Ջիթերի անձնական կյանքը աշխարհիկ խրոնիկայի քննարկման թեմա է եղել։ 1997-1998 թվականներին նա ԶԼՄ-ների կողմից լայնորեն լուսաբանված սիրավեպ է ունեցել երգչուհի Մրայա Քերիի հետ[33]։ Նա նաև հանդիպել է ֆոտոմոդելներ Լարա Դատտայի[33] և Հաննա Դևիսի հետ[34], երգչուհի Ջոյ Էնրիկեսի[33], ֆոտոմոդել և հաղորդավարուհի Վանեսա Միննիլոյի[33], դերասանուհիներ Ջորդանա Բրյուստերի[33], Ջեսիկա Բիլի[35][36], Մինկա Կելիի հետ[37][38]։

1996 թվականին Ջիթերը հիմնադրել է Turn 2 Foundation բարեգործական կազմակերպությունը, որի նպատակն էր օգնել երեխաներին և դեռահասներին՝ խուսափելու ալկոհոլից և թմրանյութերից, ինչպես նաև խրախուսել նրանց՝ ուսման մեջ բարձր նվաճումների համար[39]։ Ջիթերն իր բարեգործական գործունեության համար 2012 թվականին Սիենի քոլեջում արժանացել է պատվավոր դոկտորի կոչման[40]։ Նա նաև հանդես է եկել որպես Weplay կայքի դեսպան, որն ուղղված է երեխաների մոտ սպորտի տարածմանը[41]։

2016 թվականին ամուսնացել է Հաննա Դևիսի հետ։ 2017 թվականի օգոստոսի 17-ին զույգը աղջիկ է ունեցել և անվանել են Բելլա Ռեյն Ջիթեր[42]։

  • 14 անգամ մասնակցել է Բեյսբոլի գլխավոր լիգայի բոլոր աստղերի խաղին՝ 1998-2002, 2004, 2006-2012, 2014
  • Ամերիկյան լիգայի «Ոսկե ձեռնոց» մրցանակի 5-ակի դափնեկիր լավագույն շորթ-ստոպների համար՝ 2004-2006, 2009, 2010
  • Ամերիկյան լիգայի «Սիլվեր Սլագերի» 5-ակի դափնեկիր՝ 2006-2009, 2012
  • «Նյու Յորք Յանկիսի լավագույն խաղացող» կոչման 5-ակի դափնեկիր՝ 1998-2000, 2006, 2009
  • Հենկ Ահարոնի մրցանակի կրկնակի դափնեկիր՝ 2006, 2009
  • Sports Illustrated-ի վարկածով տարվա մարզիկ՝ 2009
  • Ռոբերտո Կլեմենտի մրցանակի դափնեկիր՝ 2009
  • Լու Գերիգի մրցանակի դափնեկիր՝ 2010
  • Բեյբ Ռութի մրցանակի դափնեկիր՝ 2000
  • Աշխարհի ամենաթանկ խաղացողը՝ 2000
  • Բեյսբոլի գլխավոր լիգայի բոլոր աստղերի հանդիպման ամենաարժեքավոր խաղացող՝ 2000
  • Ամերիկյան լիգայի տարվա նորեկ՝ 1996
  • Sporting News-ի և Sports Illustrated-ի վարկածով ընդգրկվել է տասնամյակի լավագույն խաղացողների հավաքականում՝ 2009

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 GeneaStar
  2. https://baseballhall.org/hall-of-famers/jeter-derek
  3. Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  4. Андрей Соколов. (2014 թ․ սեպտեմբերի 29). «MLB. Джитер завершил карьеру». Sports.ru. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.
  5. Александра Владимирова (2014 թ․ ապրիլի 9). «10 неизвестных». Русский Репортёр. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.
  6. Julie Mack. (2011 թ․ նոյեմբերի 11). «Kalamazoo Central names baseball field after Derek Jeter» (անգլերեն). MLive Media Group. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.
  7. 7,0 7,1 Buster Olney. (2004 թ․ օգոստոսի 23). «Jeter: Dynasty's child» (անգլերեն). ESPN. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.
  8. Jack Curry. (2009 թ․ սեպտեմբերի 12). «Teammates Recall Jeter's Journey From Minor Leagues to Great Yankee» (անգլերեն). New York Times. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.
  9. Benjamin Hill. (2011 թ․ մայիսի 16). «'Captain' Jeter developed in Minors» (անգլերեն). MiLB.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.
  10. «Derek Jeter — Biography» (անգլերեն). MLB.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.
  11. «May 29, 1995 New York Yankees at Seattle Mariners Box Score» (անգլերեն). Baseball-Reference.com. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.
  12. Jack Curry. (1995 թ․ դեկտեմբերի 13). «Torre Is Sure of Only One Thing: Jeter Is His Shortstop» (անգլերեն). New York Times. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.
  13. Mel Antonen. (2009 թ․ հոկտեմբերի 6). «For Yanks quartet, winning a fifth title would add to a legacy» (անգլերեն). USA Today. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.
  14. Jack Curry. (1996 թ․ նոյեմբերի 5). «It's No Contest as Jeter Captures Rookie of the Year» (անգլերեն). New York Times. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.
  15. «1998 Awards Voting» (անգլերեն). Baseball-Reference. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.
  16. «Postseason World Series MVP Awards & All-Star Game MVP Award Winners» (անգլերեն). Baseball-Reference. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.
  17. Ronald Blum. (2001 թ․ փետրվարի 9). «Jeter, Yankees Reach Deal» (անգլերեն). ABC News. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.
  18. Tyler Kepner. (2003 թ․ հունիսի 4). «Steinbrenner Appoints Jeter Captain of the Yankees» (անգլերեն). New York Times. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.
  19. Benjamin Hoffman. (2006 թ․ հոկտեմբերի 15). «Beyond the Tumult, Rodriguez Is a Key Contributor» (անգլերեն). New York Times. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.
  20. Anthony DiComo. «Jeter passes Gehrig with 2,722nd hit» (անգլերեն). MLB.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.
  21. Tom Verducci. (2009 թ․ դեկտեմբերի 7). «2009 SPORTSMAN of the YEAR Derek Jeter» (անգլերեն). Sports Illustrated. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.
  22. Bob Wolfley. (2009 թ․ մայիսի 20). «Braun makes greatest list» (անգլերեն). Journal Sentinel. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.
  23. Bryan Hoch. (2010 թ․ դեկտեմբերի 8). «Jeter happy with deal, displeased by process» (անգլերեն). MiLB.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.
  24. «2012 batting leaders» (անգլերեն). Baseball-Reference. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.
  25. Howie Rumberg. (2012 թ․ սեպտեմբերի 14). «Price, Rays beat Yankees, stay close in AL East» (անգլերեն). Yahoo! Sports. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.
  26. Paul White. (2013 թ․ սեպտեմբերի 12). «Derek Jeter's season is over» (անգլերեն). USA Today. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.
  27. «Derek Jeter says '14 will be last year» (անգլերեն). ESPN. 2014 թ․ փետրվարի 13. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.
  28. Andrew Marchand. (2014 թ․ օգոստոսի 19). «Jeter's 'hit' that tied Wagner ruled an error» (անգլերեն). ESPN. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.
  29. Lee Sinins. (2014 թ․ հունիսի 18). «Stats report: Derek Jeter scores his 1900th career run» (անգլերեն). Gammons Daily. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.
  30. «Ichiro comes up big for Japan in win over Cuba» (անգլերեն). ESPN. 2006 թ․ մարտի 21. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.
  31. 31,0 31,1 Anthony Mccarron. (2009 թ․ մարտի 3). «Derek Jeter KOs Yankees in 'strange' uniform for World Baseball Classic» (անգլերեն). Daily News. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.
  32. «2009 World Baseball Classic: Statistics» (անգլերեն). World Baseball Classic. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.
  33. 33,0 33,1 33,2 33,3 33,4 Jason McIntyre. (2005 թ․ փետրվարի 14). «Derek Jeter: All-Star ladies' man» (անգլերեն). ESPN. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.
  34. Marianne Garvey, Brian Niemietz and Oli Coleman. (2014 թ․ հունիսի 28). «Derek Jeter celebrates 40th birthday surrounded by Hannah Davis and all his friends» (անգլերեն). Daily News. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.
  35. «Biel Dating Jeter?» (անգլերեն). SF Gate — 2006-11-16. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.
  36. «The Women of Derek Jeter» (անգլերեն). ESPN. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.
  37. Kristie Ackert. (2011 թ․ հուլիսի 10). «Derek Jeter's father, Dr. Charles Jeter, girlfriend and actress Minka Kelly support Jeter from suite» (անգլերեն). Daily News. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.
  38. Nardine Saad. (2011 թ․ օգոստոսի 26). «Minka Kelly and Derek Jeter have 'amicable' breakup» (անգլերեն). Los Angeles Times. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.
  39. «Mission Statement» (անգլերեն). Derek Jeter Official Website. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.
  40. Cassandra Basore. (2012 թ․ մայիսի 14). «Derek Jeter receives honorary doctorate» (անգլերեն). WHTC.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.
  41. Alden Gonzalez. (2009 թ․ մարտի 31). «Jeter an ambassador for youth sports» (անգլերեն). MLB.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.
  42. «An Honorary Yankee! Derek and Hannah Davis Jeter Welcome Daughter Bella Raine». PEOPLE.com (անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 18. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 18-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դերեկ Ջիթեր» հոդվածին։