Դերեզա
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ժանր | երաժշտական ֆիլմ և հեքիաթ |
Ռեժիսոր | Ալեքսանդր Դավիդով |
Սցենարիստ | Ռոման Կաչանով |
Հնչյունավորում | Իրինա Մուրավյովա, Անատոլի Բարանցև, Նինա Զորսկայա և Եֆիմ Կացիրով |
Երաժշտություն | Նինա Սավիչևա |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 10 րոպե |
Թվական | 1985 |
«Դերեզա» (ռուս.՝ «Дереза», «Դերեզա այծը»), ռեժիսոր Ալեքսանդր Դավիդովի կողմից «Դերեզա այծը» ռուսական ժողովրդական հեքիաթի հիման վրա ստեղծված խորհրդային նկարված մուլտֆիլմ այն մասին, որ քո արարքների համար ինքդ պետք է պատասխան տաս, ոչ թե մեղադրես ուրիշներին[1]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Մի ծերունի խրճիթում ապրում էր կնոջ, Տրուշա ճագարի և Կիրյուշա աքաղաղի հետ։ Նրանք ապրում էին համերաշխ, մինչև պապիկը հանդիպեց Դերեզա այծին, որը նրան պատմեց, թե իր տերն ինչպես իր հետ վատ էր վարվում։ Պապիկն այծին խղճում է ու տանում տուն։ Եվ ահա Դերեզան սկսում է ցուցադրաբար խղճալ պապիկին՝ միևնույն ժամանակ բացահայտորեն նրան տրամադրելով մյուս տնեցիների նկատմամբ։
Մի անգամ՝ գիշերը, այծը որոշում է տնից վռնդել Կիրյուշա աքաղաղին և բարձր ծուղրուղու է կանչում՝ իրարանցում ստեղծելով։ Զայրացած պապիկն աքաղաղին դուրս է անում։ Առավոտյան այծը, մինչ պապիկն ու տատիկը փողոցում աշխատում էին, տեսնում է կաղամբի գլուխը, որը տատիկը ցանկանում էր ճաշ պատրաստել, և այն ուտում, իսկ մնացորդները նետում Տրուշա ճագարին։ Պապիկը ճագարին էլ է դուրս անում, իսկ Դերեզան գնում է խոտ արածելու, հետո ջուր բերելու։
Հասնելով մարգագետին՝ նա այծերի համար երգում է այն մասին, որ երբ վտարի պապիկին ու տատիկին, ինքը մյուս այծերի հետ կապրի խրճիթում։ Պապիկը, լսելով այդ, Տրուշա ճագարին ու Կիրյուշա աքաղաքին հետ է վերադարձնում, իսկ հետո այծին վռնդում։ Երբ կնոջ հետ միասին նրանք որոշում են ներել Դերեզային, նա վերադառնում է և խրճիթ ջուր բերում։
Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սցենարի հեղինակ | Ռոման Կաչանով |
Երգի բառերի հեղինակ | Ալեքսանդր Տիմոֆեևսկի |
Կինոռեժիսոր | Ալեքսանդր Դավիդով |
Բեմադրող նկարիչ | Անատոլի Սավչենկո |
Կոմպոզիտոր | Նինա Սավիչևա |
Հնչյունային օպերատոր | Վլադիմիր Կուտուզով |
Կինոօպերատոր | Ալեքսանդր Չեխովսկի |
Մոնտաժող | Ն. Բորձիլովսկի |
Նկարիչ-մուլտիպլիկատորներ | Գալինա Զոլոտովսկայա, Ալեքսանդր Դորոգով, Յուրի Մեշերյակով, Ալեքսանդր Մազաև, Վիտալի Բոբրով |
Ռեժիսորի օգնական | Ե. Չերյոմուշկինա |
Նկարիչներ | Է. Անտուշևա, Վ. Խարիտոնովա, Իրինա Սվետլիցա, Ալեքսանդր Մարկելով |
Դերերը հնչյունավորողներ | Իրինա Մուրավյովա – Դերեզա, Անատոլի Բարանցև – պապիկ, Նինա Զորսկայա – տատիկ, Եֆիմ Կացիրով – Կիրյուշա աքաղաղ (ենթագրերում նշված չէ), Յուրի Վոլինցև – Տրուշա ճագար (ենթագրերում նշված չէ) |
Խմբագրող | Տատյանա Պապորովա |
Նկարահանող խմբի տնօրեն | Վ. Եգորշին |
Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանրածանոթ է մուլտֆիլմի հետևյալ արտահայտությունը. «Ինչ-որ մեկն աշխատում է ու վարում, ինչ-որ մեկը ցատկում է ու պարում»։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Роман Качанов «Дереза». — Астрель, 2011. — 48 с. — (СОЮЗМУЛЬТФИЛЬМ представляет: ВПЕРВЫЕ — ЛЕГЕНДАРНЫЕ МУЛЬТФИЛЬМЫ В КНИГАХ!). — ISBN 978-5-271-38227-7
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Դերեզա» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Դերեզա» — Мультик.ру
|