Դերբայական դարձված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Դերբայական դարձվածը՝ նախադասության մեջ գործածված դերբայն է իր լրացումներով միասին։Դերբայական դարձվածի գերադաս անդամը դերբայն է, որն արտահայտվում է՝
1. անորոշ դերբայի տարբեր հոլովներով՝ անթարթ նայելը(ը), ուսին նստելով, այգին մշակելու,
2. հարակատար դերբայով՝ ուսապարկը մի կողմ դրած, մեքենան բարձած, ծանր աշխատանքից խոնջացած,
3. ենթակայական դերբայով՝ բարձունքից գահավիժող, օր օրի կռացող, գիշերուզօր սպասող,
4. համակատար դերբայով՝ փողոցն անցնելիս,մանկությունը հիշելիս, հանձնարարություն կատարելիս։

Դերբայական դարձվածը նախադասության մեջ մեկ անդամ է։ Որպես նախադասության անդամ, նախադասության մեջ այն զբաղեցնում է ենթակայի, ստորոգյալի, գոյականական և բայական անդամի լրացումների պաշտոններ, ինչպես՝
Ճանփորդների դադար առնելը(ենթակա) ճակատագրական եղավ։
Ձախողման պատճառը այդ մարդուն վստահելն(ստորոգելի) էր։

Դերբայական դարձվածի գերադաս անդամը՝ դերբայը, ունենում է ոչ թե ստորոգյալի, այլ իր հետ կապված 4 կարգի լրացում.ենթակա, ստորոգելի կամ վերադիր, խնդիր, պարագա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 362 CC-BY-SA-icon-80x15.png