Դերասանների տուն (Նովոսիբիրսկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դերասանների տուն
Տեսակշենք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՆովոսիբիրսկ
Հիմնադրված է1930
ՃարտարապետԲորիս Գորդեև և Սերգեյ Տուրգենև
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Դերասանների տուն (ռուս.՝ Дом артистов), բնակելի բազմաբնակարանային շենք Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքի Կենտրոնական թաղամասում։ Հասցեն՝ Ռոմանովի փողոց, տուն 35։ Կառուցվել է 1930-ական թվականներին։ Շենքի ճարտարապետական ոճը միջանկյալ փուլ է 1920-ական թվականների կոնստրուկտիվիզմի և 1940-1950 թվականների նեոդասականության միջև։ Ճարտարապետներն են Բորիս Գորդեևը, Սերգեյ Տուրգենևը։ Տարածաշրջանային նշանակության ճարտարապետական հուշարձան է[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տունը կառուցվել է 1930-ական թվականներին և սկզբնական շրջանում նախատեսված էր առավելապես թատերական գործիչների համար[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տունը ճարտարապետական առումով կապված չէ հարակից շենքերի հետ և որևէ համակառույցի մաս չէ։ Այն զբաղեցնում է անջատ դիրք Ռոմանովի, Ֆրունզեի, Միչուրինի փողոցներով և Կարմիր պողոտայով կազմված թաղամասում[1]։

Հինգհատվածանոց շենքի հատակագիծը մոտ է Լ-աձևին։ Հարավային ճակատը նայում է Ռոմանովի փողոցին, արևելյանը՝ 16-հարկանի շենքին (Ռոմանովի փողոց, 39), արևմտյան ճակատը գտնվում է Ռոմանովի փողոց, 33 շենքի և Կենցաղի տան (Կարմիր պողոտա, 50) դիմաց, հյուսիսային կողային հատվածը նայում է Ազգային գվարդիայի զորքերի Սիբիրյան օկրուգի վարչության շենքին (Ֆրունզեի փողոց, 10)[1]։

Շինության հիմնական ճարտարապետական առանձնահատկությունն է ճակատների զարդափոսավորումը։ Պատերին գտնվում են դեպի ներս խորացող և աստիճանաբար փոքրացող ուղղանկյունաձև խորշեր, որոնք եզրակալում են պատուհանները և ձևավորում են լայն հորիզոնական գոտիներ, որոնք հակադրվում են աստիճանավանդակների վիտրաժային պատուհանների ուղղահայաց ժապավեններին։ Աստիճանավանդակները էրկերների տեսքով դուրս են ցցվում պատի հարթությունից և ճակատներին հաղորդում պլաստիկ արտահայտչականություն և հագեցածություն, ինչը հատկապես նկատելի է արևոտ եղանակին, երբ պատերի մակերեսին հայտնվում են խոր ստվերներ[1]։

Առաջին հարկը կոպտատաշության և գույնի պատճառով հակադրվում է մյուս հարկերին, բացի այդ, այն մյուսներից բաժանվում է գոտի-քիվով[1]։

Տանիքի խոշոր ելուստով քիվը պահում են կրկնակի կալունակները[1]։

Շենքի երկարությունը 56 մետր է, լայնությունը՝ 11 մետր[1]։

Հայտնի բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իվան Իվանովիչ Սոլերտինսկի, թատրոնի և երաժշտության խորհրդային հայտնի քննադատ։ Նա 1941-1944 թվականներին ապրել է այս տանը։ Ի հիշատակ նրա՝ շենքի ճակատին փակցված է հուշատախտակ[1]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 «Новосибирск 1930 - 1940. «Дом артистов»». Վերցված է 2018 Նոյեմբեր 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]