Դեստինի Չուկունիերե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դեստինի Չուկուներեից)
Դեստինի Չուկունիերե
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունDestiny Chukunyere
Ծնվել էհունվարի 19, 2002 (22 տարեկան)
Բիրկիրկարա, Eastern Region (Lvant), Մալթա
Երկիր Մալթա
ԺանրերՓոփ
ՄասնագիտությունԵրգիչ
Գործիքներվոկալ
Պարգևներ
Midalja għall-Qadi tar-Repubblika
Կայքdestiny.mt
 Destiny Chukunyere Վիքիպահեստում

Դեստինի Չուկունիերե (անգլ.՝ Destiny Chukunyere, օգոստոսի 29, 2002(2002-08-29)[1], Բիրկիրկարա, Eastern Region (Lvant), Մալթա), մալթացի երգչուհի, Մանկական Եվրատեսիլ 2015 երգի մրցույթի հաղթող[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեստինին ծնվել է 2002 թվականի հունվարի 19-ին Մալթայի Բիրկիրկարա քաղաքում։ Նա համարվում է Նիգերիայի հայտնի ֆուտբոլիստ Նդուբիսի Չուկուներեի աղջիկը։

Դեստինին սկսել է երգել 9 տարեկանից։ Մինչև Մանկական Եվրատեսիլ 2015 երգի մրցույթի ընդունումը նա նաև մասնակցել է մի շարք մրցույթների։

Մանակական Եվրատեսիլ երգի մրցույթ 2015[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հուլիսի 11-ին Դեստինին հաղթում է Մալթայում կայացող նախընտարական փուլում և ստանում է իրավունք Մանկական Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում ներկայացնեել Մալթան, որը անցկացվելու էր Բուլղարիայի Սոֆիա քաղաքում[3]։ 2015 թվականի նոյեմբերի 21-ին անցկացվել է Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի եզրափակիչ փուլը։ Դեստինին ներկայացել է 15-րդ համարի ներքո «Not My Soul» երգով։ Նա 8 անգամ ստացել է ամենաբարձր՝ 12 միավորները 7 երկրներից և ժյուրիից։ Ընդհանուր հաշվով նա հավաքել է 185 միավոր և դարձել Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի հաղթող[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.thesun.co.uk/tvandshowbiz/3678063/who-is-destiny-chukunyere-britains-got-talent-2017-junior-eurovision-song-contest/
  2. 2,0 2,1 «Destiny Chukunyere wins the 13th Junior Eurovision Song Contest».
  3. «Destiny Chukunyere to represent Malta in JESC 2015».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեստինի Չուկունիերե» հոդվածին։