Դեսպանները (Հոլբայն)
| տեսակ | գեղանկար |
|---|---|
| նկարիչ | Հանս Հոլբայն Կրտսեր[1] |
| տարի | 1533[2] |
| բարձրություն | 207 սանտիմետր |
| լայնություն | 209 սանտիմետր |
| ստեղծման վայր | Լոնդոն |
| ուղղություն | մաներիզմ[3] |
| ժանր | դիմապատկեր |
| նյութ | յուղաներկ[1] և կաղնու տախտակ[1] |
| գտնվում է | Room 4 The Spectacle of Portraiture: European Painting 1500–1600? |
| հավաքածու | Լոնդոնի ազգային պատկերասրահ[2] |
| սեփականատեր | Լոնդոնի ազգային պատկերասրահ |
| պատվիրատու | Jean de Dinteville? |
| մակագրություն | ÆTATIS SUAE 25 և Kom heiliger geyst herregot/erfüll mit deiner gnaden gut/deiner gleubgen hertz, mut und sin/ dein brünstig lib entzünd in ihn/ O herr durch deines liechtes glast/zu dem glauben versamlet hast/ das volck aller welt zungen/des sey dir Her zu lob gesungen. |
պատկերված են
| |
| կայք | |
Ծանոթագրություններ | |
Դեսպանները (անգլ.՝ The Ambassadors)՝ Հանս Հոլբայն Կրտսերի 1533 թվականի նկարը։ Նկարը ստեղծվել է Թյուդորների շրջանում։ Կտավը կրկնակի դիմանկար է, որտեղ կան մի քանի մանրամասն նկարված օբյեկտներ, որոնք բազմաթիվ քննարկումների առիթ են տվել։ Նկարը ներառում է նաև անամորֆոզ պատկերներ։ «Դեսպաններ» ցուցադրվում է Լոնդոնի ազգային պատկերասրահում։
Մոդելներին բնութագրելու համար Հոլբայնը հմտորեն օգտագործել է տարբեր ատրիբուտներ։ Դեսպանները երկու շքեղ հագնված տղամարդիկ են՝ Լոնդոնում Ֆրանսիայի դեսպան Ժան դե Դենտևիլը և եպիսկոպոս Ժորժ դե Սելվը։ Նրանք պատկերված են բազմաթիվ առարկաներով բեռնված բարձր սեղանի առջև։ Առարկաները հուշում են պատկերված մարդկանց կրոնական, մտավոր և գեղարվեստական հետաքրքրությունների մասին։ Ամենատարօրինակը նկարի առաջին պլանում պատկերված երկարավուն, ձգված առարկան է։ Եթե նայել նկարին կողքից, ապա պարզվում է, որ դա գանգ է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Google Art Project HQ scan of the painting
- The Ambassadors, Zoomable and Annotated, with many details
- Video proposing an explanation as to how the anamorphic projection was made Արխիվացված 2013-02-17 Wayback Machine
- The National Gallery article on the painting
- Essay on the meaning of the painting
- ArtSleuth : The Ambassadors, Rendezvous with Death
- Quaerentia (2009 թ․ հուլիսի 21). «Holbein's The Ambassadors: unlocking hidden mysteries». Վերցված է 2012 թ․ փետրվարի 17-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեսպանները (Հոլբայն)» հոդվածին։ |
| ||||||||||
