Դեպրեսիվ անձնային խանգարում
Դեպրեսիվ անձնային խանգարում (կամ անձի մելանխոլիկ խանգարում), հոգեբուժական ախտորոշում, որ բնորոշվում է անձնային խանգարումով՝ դեպրեսիվ հատկանիշներով։
Ի սկզբանե դեպրեսիվ անձնային խանգարումը ներառված էր Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիայի DSM-II-ում, բայց հետո այն հանվեց DSM-III և DSM-III-R-ից[1]։ Դեպրեսիվ անձնային խանգարման վերջին նկարագրությունը տրված է DSM-IV-ի Հավելված Բ-ում: Թեև այս խանգարումն այլևս նկարագրված չէ DSM-5-ում, նրա ենթակլինիկական ախտանիշները կարող են օգտագործվել այլ սպեցիֆիկ և ոչ սպեցիֆիկ անձնային խանգարման համարժեք դասակարգման համար[2]։ DSM-5-ում այն վերանայվել է, որպեսզի վերականգնվի որպես ախտորոշում անձնային խանգարումների այլընտրանքային մոտեցման ներքո՝ «անհատականության խանգարման ընդհանուր չափանիշների» տեսքով, որն առաջին հերթին գնահատում է անձի գործունեության խանգարումները[2]։
Թեև դեպրեսիվ անձնային խանգարումը որոշ ընդհանրություններ ունի տրամադրության խանգարումների հետ, ինչպիսիք են դիստիմիան, բայց միևնույն ժամանակ նաև շատ նմանություններ ունի անձնային այլ խանգարումների հետ, ներառյալ խուսափող անձնային խանգարումը: Որոշ հետազոտողներ պնդում են, որ դեպրեսիվ անձնային խանգարումը բավականաչափ է տարբերվում այլ վիճակներից, որպեսզի արժանի լինի առանձին ախտորոշման:
Բնութագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]DSM-IV-ը սահմանում է դեպրեսիվ անձնային խանգարումը որպես «դեպրեսիվ ճանաչողության և վարքի համատարած օրինաչափություն, որը սկսվում է վաղ հասուն տարիքում և դրսևորվում տարբեր համատեքստերում»: Դեպրեսիվ անձնային խանգարումն առաջանում է անկախ մեծ դեպրեսիվ դրվագներից՝ դարձնելով այն առանձին ախտորոշում, որը ներառված չէ ոչ հիմնական դեպրեսիվ դրվագների, ոչ էլ դիստիմիկ խանգարումների սահմանման մեջ[3]։
Հետևյալ չափանիշներից հինգը կամ ավելին պետք է առկա լինեն.
- սովորական տրամադրության մեջ գերակշռում են հուսահատությունը, մռայլությունը, ուրախությունը և դժբախտությունը
- ինքնաընկալումը կենտրոնացած անբավարարության, անարժեքության և ցածր ինքնագնահատականի մասին համոզմունքների վրա
- քննադատական, մեղադրող, նվաստացնող վերաբերմունք սեփական անձի նկատմամբ
- մտածկոտություն և անհանգստանալու հակում
- բացասական, քննադատական և դատապարտող վերաբերմունք ուրիշների հանդեպ
- պեսիմիզմ
- մեղքի զգացման կամ զղջման հակում[3]։
2000-2002 թվականների ուսումնասիրությունները գտել են համահարաբերակցություն դեպրեսիվ անձնային խանգարման և դիստիմիայի միջև՝ համեմատած մարդկանց նման խմբի հետ, որ չունեն դեպրեսիվ խանգարում[4][5]։
Միլոնի ենթատեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեոդոր Միլոնը առանձնացրել է դեպրեսիայի 5 ենթատեսակ[1][6]։ Դեպրեսիայով տառապող յուրաքանչյուր անհատի մոտ կարող է չնկատվել հետևյալ տեսակներից որևէ մեկը կամ նկատվել մի քանիսը միաժամանակ։
| Ենթատեսակ | Նկարագրություն | Անհատականության գծեր |
|---|---|---|
| Չարախինդ դեպրեսիա | Ներառում է պասիվ ագրեսիվ գծեր | Այս ենթատեսակի հիվանդները հաճախ հիպոխոնդրիկ են, դյուրագրգիռ և հակված են մեղքի և ինքնադատապարտման զգացմանը: Չարախինդ դեպրեսիվ մարդիկ իրենց չեն սիրում և ամեն ինչի մասին մտածում են միայն վատագույնը։ |
| Ինքնաոչնչացնող դեպրեսիա | Ներառում է կախվածության գծեր | Այս ենթատեսակին պատկանող հիվանդները զբաղվում են ինքնախոշտանգմամբ, վարկաբեկմամբ, նվաստացմամբ և ատում են իրենց՝ սեփական թուլությունների ու թերությունների համար: Նրանք իրենց մեղադրում են բավականաչափ լավը չլինելու համար: |
| Հիվանդագին դեպրեսիա | Ներառում է շիզոիդ և մազոխիստական գծեր | Հիվանդագին դեպրեսիայով տառապող անհատները ապրում են խորը տխրությանն, մռայլության մեջ, ինպես նաև հաճախ իրենց ուժասպառ և ընկճված են զգում: |
| Կայուն (ռեզիստիվ) դեպրեսիա | Ներառում է տագնապային գծեր | Այս ենթատեսակին պատկանող հիվանդները մշտապես անհանգիստ են, գրգռված, հուսահատված և վրդովված։ Հենց այս ենթատեսակի ներկայացուցիչներն են ամենից հաճախ ինքնասպանություն գործում՝ կյանքի անելանելիությունից խուսափելու համար[1]։ |
| «Voguish» դեպրեսիա | Ներառում է հիսթերիկ և նարցիստիկ գծեր | Այս ենթատեսակին պատկանող հիվանդներն իրենց տառապանքն ընկալում են որպես ազնիվ։ Նրանք իրենց դեպրեսիան դիտարկում են որպես ինքնագովեստ և արժանապատիվ, իսկ իրենց դժբախտությունը՝ որպես սոցիալական դժգոհության ոճային արտահայտություն։ |
Դեպրեսիվ խանգարում ունեցող ոչ բոլոր հիվանդներն են մտնում այս կամ այն ենթատեսակի մեջ: Ենթատեսակները բազմաչափ են, քանի որ հիվանդների մոտ հիմնականում նկատվում է մի քանի ենթատեսակների համակցում: Այս ենթատեսակները ներկայումս կապված են անձի մելանխոլիկ խանգարումների հետ: Դեպրեսիվ սպեկտրի բոլոր անհատականության խանգարումները մելանխոլիկ են և կարելի է դիտարկել այս ենթատեսակների տեսանկյունից:
DSM-5
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանրությունները դիստիմիկ խանգարման հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]DSM-5-ում անձի դեպրեսիվ խանգարման հնարավոր ընդգրկման շուրջ հակասությունների մեծ մասը բխում է դիստիմիկ խանգարման (ախտորոշում, որն արդեն ներառված է DSM-IV-ում) հետ նրա ակնհայտ նմանություններից։ Դիստիմիկ խանգարումը բնութագրվում է մի շարք դեպրեսիվ ախտանիշներով, ինչպիսիք են հիպերսոմնիան, հոգնածությունը, ցածր ինքնագնահատականը, վատ ախորժակը, որոշումներ կայացնելու դժվարությունը։ Ընդ որում, ախտանիշները պահպանվում են ավելի քան երկու տարի, սակայն բավական սուր չեն, որպեսզի ախտորոշվի մեծ դեպրեսիվ խանգարում: Դիստիմիկ խանգարում ունեցող հիվանդները կարող են ավելի հաճախ զգալ սոցիալական փակվածություն, անբավարարության և սեփական եսի թերարժեքություն, քան դեպրեսիվ սպեկտրի մյուս հիվանդները: Վաղ դիստիմիան ախտորոշումն է, որն առավել սերտորեն կապված է դեպրեսիվ անձնային խանգարման հետ[7]։
Դիստիմիկ խանգարման և դեպրեսիվ անձնային խանգարման հիմնական տարբերությունը ախտորոշման համար օգտագործվող ախտանիշների կենտրոնացումն է։ Դիստիմիկ խանգարումը ախտորոշվում է սոմատիկ, ավելի շոշափելի զգացմունքների հիման վրա։ Դեպրեսիվ անձնային խանգարումը ախտորոշվում է ճանաչողական և ներհոգեբանական ախտանիշների հիման վրա: Դիստիմիկ խանգարման և դեպրեսիվ անձնային խանգարման ախտանշանները կարող են առաջին հայացքից նման լինել, բայց այս ախտանիշների ընկալման ձևը տարբերակում է երկու ախտորոշումները:
Համակցումը այլ խանգարումների հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շատ հետազոտողներ կարծում են, որ դեպրեսիվ անձնային խանգարումն այնքան համակցված է այլ դեպրեսիվ խանգարումների, մանիակալ-դեպրեսիվ դրվագների և դիստիմիկ խանգարումների հետ, որ ավելորդ է այն ներառել որպես առանձին ախտորոշում: Այնուամենայնիվ, վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դիստիմիկ խանգարումը և դեպրեսիվ անհատականության խանգարումն այնքան էլ համակցված չեն, որքան նախկինում կարծում էին: Պարզվել է, որ դեպրեսիվ անձնային խանգարում ունեցող անձանց գրեթե երկու երրորդը չուներ դիստիմիկ խանգարում, իսկ 83%-ը չուներ վաղ դիստիմիա[1]։
I առանցքի դեպրեսիվ խանգարումների հետ համակցվածությունը այնքան էլ բարձր չէ, որքան նախկինում կարծում էին: Ամերիկացի հոգեբանների կողմից անցկացված փորձը ցույց է տվել, որ դեպրեսիվ անձնային խանգարումը ցույց է տալիս համակցվածության բարձր մակարդակ՝ կյանքի ինչ-որ պահի զգացված հիմնական դեպրեսիայի և կյանքի ինչ-որ պահի հայտնաբերված ցանկացած աֆեկտիվ խանգարումների հետ: Այս խանգարումների հետ համակցվածության բարձր ցուցանիշներ ակնկալվում են բազմաթիվ ախտորոշումների համար: Ինչ վերաբերում է աֆեկտիվ խանգարումների հետ համակցվածության չափազանց բարձր մակարդակին՝ այդ գրեթե բոլոր խանգարումները համակցված են առնվազն մեկ այլնի հետ, հատկապես, երբ դիտարկվում է ողջ կյանքի նմուշը[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Millon, T. (2006). Personality subtypes. Retrieved from http://millon.net/taxonomy/summary.htm Արխիվացված 2013-10-23 Wayback Machine
- ↑ 2,0 2,1 Diagnostic and statistical manual of mental disorders : DSM-5. American Psychiatric Association, American Psychiatric Association. DSM-5 Task Force (5th ed.). Arlington, VA: American Psychiatric Association. 2013. ISBN 978-0-89042-554-1. OCLC 830807378.
{{cite book}}: CS1 սպաս․ այլ (link) - ↑ 3,0 3,1 Diagnostic and Statistical Manual of Mental Disorders (4th ed.). American Psychiatric Association. 1994.
- ↑ Ryder, Andrew G.; Bagby, R. Michael; Schuller, Deborah R. (2002 թ․ հունիսի 17). «The Overlap Of Depressive Personality Disorder and Dysthymia: A Categorical Problem With a Dimensional Solution». Harvard Review of Psychiatry. 10 (6): 337–352. doi:10.1080/10673220216230. ISSN 1067-3229. PMID 12485980. S2CID 8825180.
- ↑ Kwon, J. S.; Kim, Y. M.; Chang, C. G.; Park, B. J.; Kim, L; Yoon, D. J.; Han, W. S.; Lee, H. J.; Lyoo, I. K. (2000). «Three-year follow-up of women with the sole diagnosis of depressive personality disorder: Subsequent development of dysthymia and major depression». The American Journal of Psychiatry. 157 (12): 1966–72. doi:10.1176/appi.ajp.157.12.1966. PMID 11097962.
- ↑ Millon, Theodore, Personality Disorders in Modern Life, 2004
- ↑ University of Michigan Psychology Department, . (2006, January 20). Dysthymic disorder. Retrieved from http://www.med.umich.edu/depression/dysthymia.htm Արխիվացված 2010-02-27 Wayback Machine
- ↑ Nemeroff C.B. (2002). «Comorbidity of mood and anxiety disorders: the rule, not the expception?». American Journal of Psychiatry. 159 (1): 3–4. doi:10.1176/appi.ajp.159.1.3. PMID 11772680.
Լրացուցիչ ընթերցանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Finnerty, Todd (2009). Depressive Personality Disorder: Understanding Current Trends in Research and Practice. Columbus, OH: WorldWideMentalHealth.com.
- Huprich, Steven K. (2009). What Should Become of Depressive Personality Disorder in DSM-V? Harvard Review of Psychiatry, 17:1,41-59.
- Millon, Theodore; Davis; Roger; Millon, Carrie (1997). MCMI-III Manual, 2nd edition. Minneapolis, MN: National Computer Systems.