Դեպի ճամբար (սիթքոմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դեպի Ճամբար
Ժանրմանկական, երիտասարդական հումորային հեռուստասերիալ
ՍցենարիստԳրիգոր Դանիելյան Գարիկ Սեփխանյան
Գլխավոր դերերումԱլբերտո Դանիելյան
Թեմայի երաժշտության երգահանՀռիփսիմե Ելինյան
Լեզու(ներ)Հայերեն
Սեզոնների քանակ3
Սերիաների քանակ60
Գործողության վայրԳոռգոչ,Կոտայքի մարզ (1-ին եթերաշրջան)։ Վահագնաձոր, Լոռու մարզ (2-րդ եթերաշրջան)։ Բջնի, Կոտայքի մարզ (3-րդ եթերաշրջան)
Հեռարձակում
ԱլիքԱրմենիա հեռուստաընկերություն
ՀեռուստաընկերությունԱրմեմնիա TV
Առաջին ցուցադրման երկիրՀայաստան
Սկզբնական եթեր2019
Կարգավիճակեթերում

«Դեպի Ճամբար», մանկական, երիտասարդական հումորային հեռուստասերիալ, սիթքոմ[1]։ Հեռարձակվում է «Արմենիա ՀԸ» եթերում։ Պրեմիերան տեղի է ունեցել է 2019 թվականի հոկտեմբերի 12-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրիկը ունի ընտանեկան խնդիրներ, նրա ծնողները անընդհատ վիճում են առօրյա հիմար խնդիրների պատճառով: Նրա կարծիքով նոր սերնդի երեխան պետք է ունենա հեռախոս, պլանշետ, հեծանիվ, որը նա չունի: Հերթական վեճից հետո նրանք տեղափոխվում են նրա տատիկի 1սենյականոց բնակարան։ Սակայն այնտեղ էլ վեճերը շարունակվում են։ Մի օր տատիկը Էրիկին տանում է սրճարան և անակնկալ ձևով Էրիկին տալիս են ճամբարի տոմս, և Էրիկը հաջորդ օրը գնում է ճամբար, որտեղ նրան սպասվում են անմոռանալի օրեր։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Կերպար Եթերաշրջան Նկարագրություն
Գրիգոր Դանիելյան Կորյուն 1-3 Էլեկտրիկ, հետո «Արծիվների», 2րդ եթերաշրջանից «Առյուծների» ջոկատավար
Գարիկ Սեփխանյան Լյուդվիգ 1-3 Ճամբարի խոհարարը, Մարգոյի ամուսինը։ Սիրահարված է Լիլիթին, հետո Օվսաննային։
Սաթենիկ Հազարյան Աննա Թումանյան 1-3 Ճամբարի տնօրենը
Ռաֆայել Երանոսյան Կարո 1-3 Ճամբարի ֆիզղեկը, սիրահարված է ընկեր Անուշին, այնուհետև ընկեր Ալյոնային
Աննա Մանուչարյան Անուշ 1 Ճամբարի գեղարվեստական ղեկավարը
Անդրանիկ Հարությունյան Արտաշ 1 Ավտուբուսի վարորդը
Լիանա Հակոբյան Մարգո 1-2 Լյուդվիգի կինը
Գոշ Հակոբյան Հակոբ 1-2 «Արծիվների» ջոկատավար
Մարիամ Ալեքսանյան Տաթև 1-3 «Բազեների» ջոկատավար, Անահիտի ընկերուհին, «Ինստագրամում» հայտնի բլոգեր, սիրահարված է Հակոբին։
Բորիս Բաղդասարով Ալեն 1-2 «Առյուծների», 2-րդ եթերաշրջանում «Դելֆինների» ջոկատավար
Եվա Զոհրաբյան Անահիտ 1-3 «Հովազների» ջոկատավար, Տաթևի ընկերուհին, սիրահարված է Ալենին։
Մարիաննա Քոքչյան Լիլիթ 1-2 Ճամբարի բժշկուհին, 2-րդ եթերաշրջանում սկսում է հանդիպել Հակոբի հետ։
Էմիլի Թովմասյան Մարիամ 1 Ընկեր Թումանյանի աղջիկը
Ժաննա Բուտուլյան Ալյոնա 2-3 Ճամբարի գեղարվեստական նոր ղեկավարը
Գուրգեն Սարգսյան Մարտին 2-3 Ավտոբուսի վարորդը, Սերինեի հայրը, տնտեսվար
Իլոնա Մկրտչյան Օվսաննա 2 Լյուդվիգի օգնականը, հոգեբան
Հասմիկ Ասլանյան Սիլվա 2-3 Մարգոյի մայրը, Լյուդվիգի զոքանչը
Տիգրանուհի Տեր-Մարկոսյան Էրիկի մորական տատիկը 1-3 Էրիկի տատիկն է ում շնորհիվ սկսվեց պատմությունը
Գոռ Հակոբյան Հրաչ 3 «Արծիվների» ջոկատավար, Սիմոնի ընկերը
Աղաս Մանուկյան Սիմոն 3 Բժիշկ, Հրաչի ընկերը
Լալա Խաչիկյան Ժաննա 3 Խոհանոցի նոր աշխատողը
Անուշկա Մարգարյան 3

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Դեպի ճամբար սերիալի 2֊րդ եթերաշրջան»։ Celebrity Values։ Վերցված է 2 օգոստոսի 2021 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]