Դեպի Լուսին՝ տեղափոխմամբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեպի Լուսին՝ տեղափոխմամբ
ռուս.՝ На Луну с пересадкой
Երկիր ԽՍՀՄ
Ժանրհամր կինո
Թվական1935
Լեզուռուսերեն
ՌեժիսորՆիկոլայ Լեբեդև
Սցենարի հեղինակԱլեքսանդր Պանտելեև
ԴերակատարներԱլեքսանդր Բրյանցև
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն60 րոպե

«Դեպի լուսին՝ տեղափոխմամբ» (ռուս.՝ «На Луну с пересадкой»), խորհրդային մանկական գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանվել է 1934 թվականին։ Էկրան է բարձրացել 1935 թվականի փետրվարի 20-ին[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոլտնտեսության դպրոցականները սիրում են ավիամոդելիզմ։ Նրանցից մեկը՝ պիոներ Լյոնյան, կարողացել է նախագծել միջմոլորակային հրթիռի մոդել։ Գիշերը տղաները նրան ուղարկում են Լուսին։

Առավոտյան կոլտնտեսականները նրան գտնում են դաշտում։ Քաղաքական բաժնի պետը բացատրում է, որ առանց սովորելու Լուսին չես թռչի։ Նա սկսում է օգնել տղաներին սավառնակի վրա աշխատելիս։ Գյուղ է ժամանում օդաչու Նատաշան՝ քաղաքական բաժնի պետի քույրը։ Նա օգնում է կատարելագործել ինքնաթիռի դիզայնը։

Լյոնյան գաղտնի սավառնակը կցում է Նատաշայի ինքնաթիռին։ Թռիչքի ժամանակ վթար է տեղի ունենում, և Լյոնյան տեղափոխվում է հիվանդանոց։

Մի քանի շաբաթ անց Լյոնյան նամակ է ստանում Նատաշայից, որով վերջինս տեղեկացնում է, որ աշնանը Ղրիմում տեղի կունենան երիտասարդ սավառնակավարների համամիութենական մրցումներ։ Լյոնյան գնում է մասնակցելու և գրավում առաջին տեղերից մեկը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լեոնիդ Գլեբով – Լյոնյա
  • Ալեքսանդր Բրյանցև – բժիշկ
  • Նատալյա Ռոստովա – Լյոնյայի մայրը
  • Իվան Սավելև – ՄՏԲ քաղաքական բաժնի պետ
  • Եվգենյա Պիրյալովա – օդաչու Նատաշա
  • Իրինա Ֆեդոտովա – փոստատար
  • Նինա Լատոնինա – բուժքույր
  • Օլգա Կուռնոսովա – Օլյա
  • Միխայիլ Ֆադեև – Միշկա
  • Պյոտր Կուլիկով – Պետյա

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Ալեքսանդր Պանտելեև
  • Ռեժիսոր՝ Նիկոլայ Լեբեդև
  • Օպերատոր՝ Վասիլի Սիմբիրցև
  • Նկարիչ՝ Աբրամ Վեկսլեր

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոգետ Կիրա Պարամոնովան գրել է, որ «սցենարի հեղինակ Ա. Պանտելեևը և ռեժիսորը ամեն ինչ անում են, որպեսզի վերստեղծեն իրական մթնոլորտը, ցույց տան ամեն ինչ այնպես, ինչպես տեղի է ունենում կյանքում»։ «Պակաս կարևոր չէ նաև այն,– գրել է նա,– որ հեղինակները ձգտում էին երեխաների երևակայությունը կապել իրական իրադարձությունների հետ»[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • На Луну с пересадкой // Советские художественные фильмы. Аннотированный каталог. Немые фильмы (1918—1935) / Сост. Н.А.Глаголева, М.Х. Зак, А.В. Мачерет и др .; под ред. А. В. Мачерета. — М.: Искусство, 1961. — Т. 1. — С. 493. — 528 с.
  • Парамонова К. Николай Лебедев // 20 режиссёрских биографий // Сборник / Сост. Р. Д. Черненко. — М.: Искусство, 1978. — С. 82—98. — 408 с. — (Мастера советского кино).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]