Դեպի Եվրատեսիլ երգի մրցույթ 2017

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դեպի Եվրատեսիլ երգի մրցույթը այն մրցույթն է՝ որով Հայաստանը ընտրում է իր հաջորդ տարվա Եվրատեսիլի պատվիրակին: Առաջին անգամ մրցույթը անցկացվել է 2016թ. Հոկտեմբերի 1-ին որով պետք է ընտրեին Հայաստանի 2017 թվականի պատվիրակին: Մրցույթին կարող էին մասնակցել ազգությամբ կամ արմատներով հայ բոլոր 16-տարեկանը բոլորած ցանկացողները: Մրցույթը տևեց ուղիղ 3 ամիս: 3 ամիսների ընթացքում մրցույթը վարում էր Հայաստանի Եվրատեսիլի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը: Մրցույթի ժյուրիների կազմում էին Հայաստանի տարբեր տարիների Եվրատեսիլյան պատվիրակները. հանձինս ՝ Հայկո (Եվրատեսիլ 2007), Անուշ Արշակյան (Եվրատեսիլ 2009), Արամ MP3 (Եվրատեսիլ 2014), Ինգա Արշակյան (Եվրատեսիլ 2009 և 2015), Եսաի Ալթունյան (Եվրատեսիլ 2015 Ջոնյոլջի խմբի անդամ) և Իվետա Մուկուչյան (Եվրատեսիլ 2016): Մրցույթում 3 ամիս պայքարելուց հետո հաղթեց հայ-ռուս երգչուհի Արծվիկը, ով հնարավորություն ստացավ ներկայացնելու Հայաստանը ՝ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում անկացվելիք Եվրատեսիլ 2017 երգի մրցույթում: Արծվիկը բուն Եվրատեսիլում զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը , "Fly with me" երգով: