Դեն Յապին
| Դեն Յապին | |
|---|---|
| Անձնական տեղեկություն | |
| Սեռ՝ | իգական |
| Բնօրինակ անուն |
չինարեն՝ 邓亚萍
|
| Մասնագիտացում | սեղանի թենիսիստ |
| Երկիր | |
| Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 6, 1973[1] (53 տարեկան) |
| Ծննդավայր | Չժենչժոու, Չինաստան |
| Հասակ՝ | 150 սանտիմետր |
Դեն Յապին ( չինարեն հեշտ. 邓亚萍 , պինին: Dèng Yàpíng, փետրվարի 6, 1973[1], Չժենչժոու, Չինաստան), չինացի մարզիկ, սեղանի թենիսիստ, օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն և աշխարհի առաջնությունների և գավաթների 18 անգամյա հաղթող։ Ճանաչվել է Չինաստանի լավագույն սեղանի թենիսիստը և 20-րդ դարի մարզիկը[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպորտային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեն Յապինգը ծնվել է 1973 թվականին Հենան նահանգի Չժենչժոու քաղաքում։ Հինգ տարեկանից սկսեց խաղալ սեղանի թենիս։ 13 տարեկան հասակում, 1986 թվականին՝ առաջին անգամ նվաճել է Չինաստանի չեմպիոնությունը։ 1989 թվականին նվաճեց իր աշխարհի առաջին չեմպիոնությունը, 1990 թվականին՝ առաջին աշխարհի գավաթը, 1992 և 1996 թվականներին` դարձավ օլիմպիական չեմպիոն, 1994 թվականին վաստակեց Ասիայի առաջնության 3 ոսկե և 1 արծաթե մեդալ։
1990 թվականից մինչև 1997 թվականը՝ 8 տարի, Սեղանի Թենիսի միջազգային ֆեդերացիայի համաշխարհային վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։
1997 թվականին նրա մարզական կարիերայի ավարտն էր։
Խաղաոճ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեն Յապինը խաղում էր աջ ձեռքով՝ օգտագործելով եվրոպական բռնելաոճ, խաղացել է հարձակողական դիրքում։
Սպորտից հրաժարվելուց հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեն Յապիը Միջազգային օլիմպիական կոմիտեի էթիկայի հանձնաժողովի անդամ էր, այնուհետև Պեկինում կայացած 2008 թվականի Օլիմպիական խաղերին նախապատվող հանձնաժողովի որոշմամբ ընտրվեց CPPCC-ի անդամ։ 2007 թվականին նա ամուսնացավ Լին Չժիգանգի հետ, որը նույնպես հայտնի սեղանի թենիսիստ և աշխարհի գավաթակիր էր։
2008 թվականին Քեմբրիջի համալսարանի կողմից Դեն Յապինը ստացավ դոկտորի կոչում[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Encyclopædia Britannica
- ↑ «Deng Yaping Became Chinese Athlete of the Century» (անգլերեն). International Olympic Committee. 2017 թ․ փետրվարի 7. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ Deng Yaping’s Successful After Table Tennis Career(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դեն Յապինի խաղաձևը (չաշխատող հղում) ITTF կայքում
- Հոդվածներ Դեն Յապինի մասին ITTF կայքում
- Դեն Յապին – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)