Դենվեր (ծրագիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դենվեր (ծրագիր)
Տեսակծրագրային ապահովում և software suite?
Գրված է՝Perl
ՕՀWindows
Վերջին կայուն տարբերակДенвер-3 (2.06.2013)[1]
Կայքdenwer.ru

Դենվեր (հապավում. Д.н.w.р կամ ДНВР ), մի շարք ծրագրային միջոցների ջենտելմեն հավաքածու (լոկալ սերվեր WAMP)[2] և ծրագրային վահանակ, որը նախատեսված է վեբ էջերի պատրաստման և կարգաբերման համար. հատկապես դինամիկ ինտերնետային էջերի պատրաստման համար, առանց համացանցի հետ միացման անհրաժեշտության։ Այն աշխատում է լոկալ սերվերի միջավայրում։

Աշխատանքային թիմը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դմիտրի Կոտերով — հեղինակ, ով հայտնի է նաև որպես PHP հանրային ինքնուսույց դասագրքի հեղինակ, սոցիալական ցանցի համահեղինակ և Իմ խումբը խմբի անդամ։
  • Անտոն Սուշչև — ծրագրավորման խմբի ղեկավար, ֆորում մոդերատոր։
  • Միխայիլ Լիվաչ — համագործակցող, տեխնիկական խորհրդատու։

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին Դմիտրի Կոտերովը գրեց հոդված` «Apache + Perl + PHP3 + MySQL Windows 95/98-ի համար. ուղեցույց տեղակայման համար »[3]. Ինչպես ինքն է հարցազրույցի ժամանակ պատմել[4] պատասխանելով նամակագիրների հարցերին, նրա մեջ միտք հղացավ`ավտոմատացնել պրոցեսը։ Այսպես ծնվեց «ԴՆՎՐ-д.н.w.р)»-ը։ Սկզբում այն պարզագույն zip-արխիվատոր էր` 1,5 Մբայթ,որը բաժանված էր մասերի` Apache, Perl, PHP, MySQL и phpMyAdmin + սկրիպտներ Perl թողարկման/կոմպոնենտների տեղակայման և մի քանիսի հետ միաժամանակ աշխատելու համար վիրտուալ հոսթեր. Բոլոր կոմպոնենտներն ընտրված էին այնպես, որ աշխատեին միայն համակցված ֆայլային ուղիներով, անկախ այն բանից, թե որտեղ կտեղադրվի փաթեթը։ 2002 թ. մարտի 15-ին թողարկվեց «Denwer»-ի առաջին պաշտոնական տարբերակը, որում կար հասարակ, պարզագույն տեղակայիչ, որը պատճենում էր ֆայլը ցուցված տեղում և առաջարկում էր ավելացնել դյուրանցումներ դեպի Windows Ավտոմատ թողարկաման թղթապանակ։

Հնարավորությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Apache վեբ սերվերի տեղակայումից անմիջապես հետո, աշխատելով լոկալ սերվերի միջավայրում, որտեղ կարող են աշխատել անսահմանափակ քանակությամբ վեբ-կայքեր, որը շատ հարմար միջավայր է վեբ- էջերի ստեղծման և փոփոխման համար, կիրառվում է Run ծրագրային միջոցը տեղեկատու /denwer (կամ /etc) որպես «Դենվեր-ի» տեղակայման ավտոմատ համակարգ։ Թողարկման ժամանակ ստեղծվում է վիրտուալ սկավառակ (լռելյայն Z:), որտեղ պահպանվում են այդ պրոյեկտի բոլոր ֆայլերը։ Երրորդ տարբերակն աշխատում է Flash Drive-ի միջավայրում։ Դենվերի հիմնական տարբերությունը մյուս դիստրիբուտներից այն է, որ նա ավտոմատ խմբագրում է ֆայլային համակարգը hosts, համարվելով լոկալ անալոգ DNS-սերվերի համար, որը թույլատրում է դիմել լոկալ կայքերին, որոնք նույնպես աշխատում են Դենվերի օգնությամբ,այն անուններով, որոնք համընկնում են թղթապանակի անունների հետ և տեղակայված են Դենվերի home ցանկում[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]