Դենի Քեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դենի Քեյ
Ծննդյան թիվ՝հունվարի 18, 1911(1911-01-18)[1]
Ծննդավայր՝Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Վախճանի թիվ՝մարտի 3, 1987(1987-03-03)[2] (76 տարեկան)
Վախճանի վայր՝Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասան, երգիչ, օդաչու, սցենարիստ, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, հեռուստահաղորդավար, ստուդիական երաժիշտ և կատակերգու
Պարգևներ՝
IMDb։ID 0001414
dannykaye.com

Դենի Քեյ (անգլ.՝ Danny Kaye, ծնունդով՝ Դեյվիդ Դանիել Կամինսկի, հունվարի 18, 1911(1911-01-18)[1], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - մարտի 3, 1987(1987-03-03)[2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]), ամերիկացի դերասան, երգիչ, կոմիկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դենի Քեյը ծնվել է 1911 թվականի հունվարի 18-ին Բրուքլինում՝ Ռուսական կայսրությունից եկած հրեա Յակով և Կլարա Կամինսկա ներգաղթյալների ընտանիքում[6][7][8][9]։ Դերասանուհի Իդա Կամինսկայի զարմիկն է։ 13 տարեկանում, դպրոցը թողնելուց հետո, նա սկսել է աշխատել այսպես կոչված «Բորշտի գոտում»՝ Կատսկիլ լեռների առողջարանային հյուրանոցների ցանցում։ 1933 թվականին միացել է պարողներ Դեյվ Հարվիին և Քեթլին Յանգին։ Իր պրեմիերայի ներկայացման ժամանակ Քեյը կորցրել է հավասարակշռությունը, ինչը մեծապես զվարճացրել է հանդիսատեսին։ Ձախողումը նրա հետագա դերի մեկնակետն էր։

Քեյը դերասանական առաջին դեբյուտը կատարել է 1935 թվականին «Լուսինը Մանհեթենի վրա» (անգլ.՝ Moon Over Manhattan) կատակերգական կարճամետրաժ ֆիլմում։ 1941 թվականին՝ «Լեդին մթության մեջ» մյուզիքլի պրեմիերայից հետո նա դարձել է իսկական Բրոդվեյի աստղ։ Դերասանի առաջին գեղարվեստական ֆիլմը 1944 թվականի «Միացիր բանակին» կատակերգությունն է։ Դրան հաջորդել է՝ «Հրաշք մարդ» (1945), «Ուոլթեր Միթիի գաղտնի կյանքը» (1947), «Հանս Քրիստիան Անդերսեն» (1952), «Սուրբ Ծնունդ» (1954) և այլ ֆիլմեր։

Քեյը երկու անգամ արժանացել է «Ոսկե գլոբուս» կատակերգության կամ մյուզիքլի լավագույն դերասան անվանակարգում «Ռիվիերայի վրա» (1951) և «Ես և գնդապետը» (1959) ֆիլմերի համար։ 1963-1967 թվականներին վարել է իր սեփական ծրագիրը՝ The Danny Kaye Show։ Նրա վերջին ելույթը 1986 թվականի «Ատամնաբույժը» դրվագի «Կոսբի շոու» (The Cosby Show) կատակերգական սերիալում էր։

Քեյը մի քանի անգամ հանդես է եկել որպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեսպան[6]։

Մահացել է 1987 թվականին՝ սրտի կաթվածից։ Նրանից մնացել է կինը՝ Սիլվիա Ֆայնը և դուստրը՝ Դենան։

Դենին Հոլիվուդի Փառքի ծառուղում  երեք աստղ ունի, կինոարտադրության զարգացման գործում ներդրած ավանդի համար՝ 6563, ռադիոյի զարգացման գործում ներդրած ավանդի համար՝ 6100 և երաժշտական արդյունաբերության զարգացման գործում ներդրած ավանդի համար՝ 6800։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1937 կֆ Dime a Dance Էդի
1938 կֆ Getting an Eyeful Նիկոլայ Նիկոլայեվիչ
1938 կֆ Cupid Takes a Holiday Նիկոլայ Նիկոլայեվիչ
1938 կֆ Money on Your Life Նիկոլայ Նիկոլայեվիչ
1938 հֆ Autumn Laughter Չկա տվյալ
1944 ֆ Միացեք բանակին Up in Arms Դենի Ուիմս
1945 ֆ Հրաշք մարդ Wonder Man Էդվին Դինգլ / Բազի Բելյու
1946 ֆ Երեխան Բրուքլինից The Kid from Brooklyn Բերլի Սալիվան
1947 ֆ Ուոլտեր Միթիի գաղտնի կյանքը The Secret Life of Walter Mitty Ուոլտեր Միթի
1948 ֆ Երգը ծնվել է A Song Is Born պրոֆեսոր Հոբարտ Ֆրիսբի
1949 ֆ Սա հիանալի զգացողություն է It’s a Great Feeling ինքն իր դերում
1949 ֆ Հատուկ ջոկատ Task Force պարի սպա
1949 ֆ Վերաքննիչ The Inspector General Գեորգի
1951 ֆ Ռիվիերայում On the Riviera Ջեկ Մարտին / Հենրի Դյուրան
1952 ֆ Հանս Քրիստիան Անդերսեն Hans Christian Andersen Հանս Քրիստիան Անդերսեն
1954 ֆ Թակեք փայտը Knock on Wood Ջերի Մորգան / Պապա Մորգան / Կլարենս
1954 ֆ Սուրբ Ծնունդ White Christmas Ֆիլ Դեյվիս
1955 ֆ Դատարանի ծաղրող The Court Jester Հյուբերտ Հոկինս
1958 ֆ Ուրախ Էնդրյու Merry Andrew Էնդրյու Լարաբի
1958 ֆ Ես և գնդապետը Me and the Colonel Ս․ Լ․ Ջակոբովսկի
1959 ֆ Հինգ կոպեկ The Five Pennies «Ռեդ» Նիկոլս
1961 ֆ Երկու տեսակ On the Double շարքային Էռնի Ուիլյամս
1963 ֆ The Man from the Diners’ Club Էռնեստ Քլենկ
1969 ֆ Խելագար Շաիոյից The Madwoman of Chaillot հնավաճառ
1970 ս Ռոուան և Մարտին Հոչմասները Laugh-In հյուր
1971 մֆ Եվ ահա Պիթեր Կոտոնթեյլը Here Comes Peter Cottontail տարբեր կերպարներ
1972 մֆ The Enchanted World of Danny Kaye: The Emperor’s New Clothes Մարմադյուկ
1976 հֆ Փիթեր Փեն Peter Pan նավապետ Հուկ / միստր Դարլինգ
1976 հֆ Պինոկիո Pinocchio Ջեպետո / Բորիս Ստրոգանով
1981 հֆ Skokie Մաքս Ֆելդման
1985 ս Մթնշաղի գոտի The Twilight Zone Գասպար
1986 ս Կոսբի շոու The Cosby Show բժիշկ Բերնս

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Կատեգորիա Աշխատանքի անվանում Արդյունք
1955 Օսկար Կինոարվեստի բնագավառում ակնառու նվաճման համար «Օսկար» մրցանակ Չկա տվյալ Հաղթանակ
1982 Ջին Հերշոլտի անվան մրցանակ Չկա տվյալ Հաղթանակ
1952 Ոսկե գլոբուս Մյուզիքլում կամ կատակերգությունում դերասանի լավագույն կատարում Նա Ռիվյեր Հաղթանակ
1953 Գանս Քրիստիանս Անդերսեն Առաջադրված
1957 Դատարանի ծաղրող Առաջադրված
1959 Ես և գնդապետը Հաղթանակ
1982 Մինի սերիալների կամ հեռուստատեսային կինոնկարի դերասանի լավագույն կատարում Skokie Առաջադրված
1963 Էմմի Լավագույն կատարում էստրադային շոուի կամ երաժշտական ծրագրի մեջ Դենի Քեյի և Լյուսի Բոլի շոուն Առաջադրված
1964 Դենի Քեյի շոուն Հաղթանակ
1965 Անհատական ակնառու նվաճումներ զվարճանքի ոլորտում՝ դերասաններ և կատարողներ Առաջադրված
1986 Հեռուստատեսային կատակերգական սերիալի լավագույն հյուրի բեմադրություն Կոսբի շոու Առաջադրված
1983 ԱՄՆ կինոդերասանների Գիլդիայի մրցանակներ Կինոդերասանների Գիլդիայի մրցանակ՝ կինեմատոգրաֆիայի ներդրման համար Չկա տվյալ Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://officialdannykaye.com/exclusive-interview-dena-kaye
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #119276127 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. Danny Kaye Academy Awards Acceptance Speech
  5. https://www.siv.archives-nationales.culture.gouv.fr/siv/rechercheconsultation/consultation/ir/pdfIR.action?irId=FRAN_IR_026438
  6. 6,0 6,1 «Kennedy Center: Biographical information for Danny Kaye». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 9-ին.
  7. Kaye, Dena (2013 թ․ հունվարի 18). «Interview». Turner Classic Movies. Her father was actually born in 1911, but for reasons unknown to her, changed it to 1913.{{cite news}}: CS1 սպաս․ postscript (link)
  8. FBI records and SSDI show 1911.
  9. «1980–1989 Obituaries [SSDI search]». Legacy.com/SSDI. Վերցված է 2014 թ․ մարտի 23-ին.