Դենի Վուկովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դենի Վուկովիչ
անգլ.՝ Danny Vukovic
Քաղաքացիությունը  Ավստրալիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 27, 1985(1985-03-27)[1] (39 տարեկան)
Ծննդավայր Սիդնեյ, Ավստրալիա
Հասակ 188 սանտիմետր
Քաշ 83 կիլոգրամ
Դիրք դարպասապահ

Դենի Վուկովիչ (անգլ.՝ Danny Vukovic,մարտի 27, 1985(1985-03-27)[1], Սիդնեյ, Ավստրալիա ), ավստրալիացի ֆուտբոլիստ, նիդերլանդական «Նեյմեյխեն Էնդրիխտ Կոմբինատ» ակումբի և Ավստրալիայի հավաքականի դարպասապահ։ Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ 2018-ի մասնակից։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագումով սերբ է[2]։ Վուկովիչը կարիերան սկսել է «Պարամատա Պաուեր» և «Բոնիրիգ Ուայթ Իգլզ» ակումբների կազմում խաղերով։ 2005 թվականի ամռանը Դենին տեղափոխվել է «Սենտրալ Կոստ Մարինես»։ «Մելբուրն Վիկտորի»-ի դեմ մրցախաղում նորամուտ է ունեցել Ավստրալիայի ֆուտբոլի առաջնությունում, այն բանից հետո, երբ հիմնական դարպասապահ Ջոն Կրոուլին վնասվածք է ստացել։ 2008 թվականին Վուկովիչը օգնել է ակումբին հաղթել առաջնությունում։ 2010 թվականին Դենին երկամյա պայմանագիր է ստորագրել թուրքական «Կոնյասպոր» ակումբի հետ, բայց այն բանից հետո երբ պարզվել է, որ ակումբն ունի օտարերկրյա խաղացողների ավելցուկ, նա լքել է թիմը[3]։

Նույն թվականին Դենին պայմանագիր է ստորագրել նորզելանդական «Վելինգտոն Ֆենիքս»-ի հետ։ «Սիդնեյ»-ի դեմ խաղում նորամուտ է ունեցել նոր ակումբի կազմում։ 2011 թվականի փետրվարի 13-ին «Նորթ Քվինսլեդ Ֆյուրի»–ի դեմ խաղում Վուկովիչը խփել է գոլ՝ երկրորդ խաղակեսի վերջում իրականացնելով տասնմեկմետրանոց[4]։

2011 թվականին Վակովիչը տեղափոխվել է «Պերտ Գլորի» ակումբ՝ ստորագրելով եռամյա պայմանագիր։ Հոկտեմբերի 9-ին «Ադելաիդա Յունայթեդ»-ի դեմ խաղում նորամուտ է ունեցել իր նոր ակումբի կազմում[5]։ 2014 թվականին Դենին կես տարվա վարձույթի իրավունքով տեղափոխվել է ճապոնական «Վեգալտա Սենդայ»։ Մարտի 19-ին «Սիմիձու Ս Պալս» դեմ Կայսեր գավաթի մրցախաղում նորամուտ է ունեցել ակումբի կազմում[6]։ Վարձակալության ավարտից հետո Վուկովիչը վերադարձել է «Պերտ Գլորի»։

2015 թվականի ամռանը Դենին վերադարձել է «Մելբուրն Վիկտորի»՝ ստորագրելով եռամյա պայմանագիր[7]։ Հոկտեմբերի 9-ին «Ադելաիդա Յունայթեդ»-ի դեմ խաղում նորամուտ է ունեցել նոր ակումբում[8]։ Նորամուտային խաղաշրջանում Վուկովիչը օգնել է ակումբին հաղթել Ավստրալիայի գավաթում։

2016 թվականին ամռանը Դենին միացել է «Սիդնեյ»–ին՝ ստորագրելով եռամյա պայմանագիր[9]։ Հոկտեմբերի 8-ին «Ուեստրեն Սիդնե Ուոնդերես» ակումբի դեմ խաղում նա նորամուտ է ունեցել իր նոր ակումբում[10]։ 2017 թվականին Վուկովիչը օգնել է ակումբին հաղթել առաջնությունում, ինքն էլ ճանաչվել է լավագույն դարպասապահ։

2017 թվականի ամռանը Դենին վերադարձել է բելգիական «Գենկ» ակումբ մոտավորապես AU$1 միլիոն դոլարով[11]։ Օգոստոսին «Ստանդարդա» ակումբի դեմ խաղում նորամուտ է ունեցել Ժյուպիլեր լիգայում[12]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մարտի 27 -ին ընկերական խաղում Կոլումբիայի հավաքականի դեմ խաղում Վուկովիչը նորամուտ է ունեցել Ավստրալիայի հավաքականի կազմում[13]։ Նույն թվականին Դենին մասնակցել է Ռուսաստանում ֆուտբոլի 2018 թվականի առաջնությանը։ Մրցախաղում եղել է պահեստային և խաղադաշտ դուրս չի եկել։

2019 թվականին Վուկովիչը ներառվել է ԱՄԷ–ում Ասիայի գավաթի հավաքականի կազմում։ Նա մրցաշարի ժամանակ եղել է պահեստային և դաշտ դուրս չի եկել։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային

Ավստրալիա «Սենտրալ Կոստ Մարիներս»

  • Ավստրալիայի չեմպիոն — 2007/2008

Ավստրալիա «Մելբրուրն Վիկտորի»

  • Ավստրալիայի գավաթի դափնեկիր— 2015

Ավստրալիա՝ «Սիդնեյ»

  • Ավստրալիայի չեմպիոն — 2016/2017

Ավստրալիա «Գենկ»

  • Բելգիայի չեմպիոն՝ 2018/2019

Անհատական

  • Էյ-լիգայի լավագույն դարպասապահ՝ 2016/2017

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Srbi u tuđini» (սերբերեն). Sportal. 2010 թ․ հուլիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին.
  3. Danny Vukovic ile yollarımız ayrıldı Արխիվացված 2011-09-28 Wayback Machine
  4. «Веллингтон Феникс VS. Норт Квинсленд Фьюри 3:1» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ փետրվարի 13.
  5. «Перт Глори VS. Аделаида Юнайтед 1:0» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հոկտեմբերի 9.
  6. «Симидзу С-Палс VS. Вегалта Сэндай 4:0» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ մարտի 19.
  7. «A-League: Melbourne Victory sign goalkeeper Danny Vukovic for three years». The Sydney Morning Herald (անգլերեն). 2015 թ․ հունիսի 4. Վերցված է 2021 թ․ փետրվարի 28-ին.
  8. «Аделаида Юнайтед VS. Мельбурн Виктори 0:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հոկտեմբերի 9.
  9. «Goalkeeper Danny Vukovic signs two-year deal with Sydney FC». The Sydney Morning Herald (անգլերեն). 2016 թ․ հուլիսի 19. Վերցված է 2021 թ․ փետրվարի 28-ին.
  10. «Уэстерн Сидней Уондерерс VS. Сидней 0:4» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հոկտեմբերի 8.
  11. Dominic Bossi (2017 թ․ հունիսի 21). «Sydney FC sell star goalkeeper Danny Vukovic to Belgian club Genk». The Sydney Morning Herald (անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 28-ին.
  12. «Стандард Льеж VS. Генк 2:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ օգոստոսի 4.
  13. «Стандард Льеж VS. Генк 0:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ մարտի 27.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենի Վուկովիչ» հոդվածին։