Դենի Սասսու Նգեսսո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դենի Սասսու Նգեսսո
Denis Sassou Nguesso 2014.jpg
 
Քաղաքացիություն՝ Flag of France.svg Ֆրանսիա, Flag of the People's Republic of Congo.svg People's Republic of the Congo և Flag of the Republic of the Congo.svg Կոնգոյի Հանրապետություն
Կուսակցություն՝ Congolese Party of Labour
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր նոյեմբերի 23, 1943(1943-11-23) (75 տարեկան)
Ծննդավայր Edou, Owando District, Cuvette Department, Կոնգոյի Հանրապետություն
Ամուսին Antoinette Sassou Nguesso
Զավակներ Edith Lucie Bongo և Denis-Christel Sassou Nguesso
 
Կայք՝ sassou.net
 
Պարգևներ

Իզաբել Կաթոլիկի շքանշանի ասպետ, Congolese Order of Merit, Grand Collar of the Order of Prince Henry, Order of Merit, Խոսե Մարտի շքանշան և Q16141090?

Դենի Սասսու Նգեսսո (ֆր.՝ Denis Sassou Nguesso նոյեմբերի 23, 1943(1943-11-23), Edou, Owando District, Cuvette Department, Կոնգոյի Հանրապետություն), ռազմական, քաղաքական և պետական գործիչ, 1979 թվականից մինչև 1992 թվականը և 1997 թվականից Կոնգոյի Հանրապետության նախագահ, Կոնգոյի աշխատանքի կուսակցության հիմնադիրներից, Կոնգոյի Կենտրոնական կոմիտեի նախագահը, առաջին նախագահության շրջանում ղեկավարել է Կոնգոյի Ժողովրդական Հանրապետության մարքսիզմ–լենինիզմի համակարգը, 1990—1991 թվականներին ձևացրել է բարեփոխումների անցկացում, 1992 թվականին ընտրությունների արդյունքում հեռացվել է իշխանությունից, Կոնգոյի Հանրապետությունում տեղի ունեցած քաղաքացիական պատերազմի և անգոլական ներխուժման հետևանքով վերադարձել իշխանության։

Նախագահ Նգուաբիի զինակիցը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագումով գյուղական մբոշի ցեղախմբից է։ 1961 թվականին ավարտել է դպրոցը և անցել է զինվորական ծառայության։ 1963 թվականին ավարտել է Ֆրանսիայի զինվորական քոլեջը, զինվորական վերապատրաստում է անցել Ալժիրում[1]։ Վերադառնալով Կոնգո, ծառայել է պարաշյուտադեսանտային գումարտակում՝ Մարիան Նգուաբիի ղեկավարությամբ։

Դենի Սասսու-Նգեսսոն հարել է ձախ սոցիալիստական կուսակցական հայացքներին։ Նա դրական է ընդունել աջ արևմտամետ նախագահ Յուլու Ֆյուլբերի տապալումը։ 1968 թվականի հուլիսին սատարել է կապիտան Նգուաբիի գլխավորած զինվորական խռովությունը՝ ընդդեմ նախագահ Ալֆոնս Մասամբա–Դեբայի։ Օգոստոսի սկզբին Սասսու–Նգեսսոն ընդգրկվել է ղեկավար խունտայի՝ Ազգային հեղափոխական խորհրդի կազմում՝ Նգուաբիի գլխավորությամբ։ 1969 թվականի վերջին դարձել է Կոնգոյի աշխատանքի կուսակցության մարքսիզմ–լենինիզմի հիմնադիրներից մեկը։

Նախագահ Նգուաբիի մերձավոր շրջապատի անդամներից մեկն է եղել։ Մասնակցել է 1970 թվականի Պիեռ Կինգանգիի աջերի խռովության և 1972—1973 թվականների ուլտրաձախ Անժա Դիավարայի՝ (փետրվարի 22- շարժում) գործողությունների ճնշմանը։ Այդ ընթացքում պետական–կուսակցական ղեկավար համակարգում կուլիսային սուր վեճեր էին գնում Դենի Սասսու–Նգեսսոյի և Ժոակիմ Յոմբի–Օպանգոյի միջև։

1970—1977 թվականներին Սասսու–Նգեսսոն դարձել է պաշտպանության և պետական անվտանգության կուսակցական համակարգող։ 1976 թվականից՝Կոնգոյի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարար։ 1977 թվականին ստացել է գնդապետի զինվորական կոչում։

1977 թվական, մարտ։ Նգուաբիի սպանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1977 թվականի սկզբին ԿԺՀ–ում տնտեսական դժվարությունների ֆոնի վրա սրացել է քաղաքական ճգնաժամը։ Երկրում լայն թափ է ստացել Նգուաբիի քաղաքականությունից դժգոհությունը։ Նախագահը զգուշացրել է սպասվող արյունահեղության մասին[2]։ Կուսակցական, պետական և զինվորական գործառույթ իրականացնող անձանց մոտ, որոնք մտահոգ էին Նգուաբիի անկանխատեսելիությամբ և անհամարժեքությամբ ձևավորվել է պայմանավորվածություն[3]։ Յոմբի–Օպանգոն ընդիմադիրների խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել է նաև Սասսու–Նգեսսոն[4]։

1977 թվականի մարտի 18–ին Մարիան Նգուաբին սպանվել է կապիտան Կիկադիդիի խմբի կողմից՝ կենտրոնական շտաբ այցելելու ժամանակ[5]։ Պատասխանատվությունը պաշտոնապես դրվել է Ալֆոնս Մասամբա–Դեբայի վրա, որը գնդակահարվել է մեկ շաբաթ անց։ Իշխանությունն անցել է Կուսակցության զինվորական կոմիտեին Յոմբո–Օպանգոյի գլխավորությամբ, որի տեղակալը դարձել է Սասսու–Նգեսսոն։ Նգուաբիի սպանությունը առիթ է հանդիսացել։

1977 թվականի մարտի իրադարձություններին Դենի Սասսու–Նգասսոյի դերը ամբողջությամբ հայտնի չէ։ Բազմիցս ուշադրություն էր հրավիրվել այն հանգամանքին, որ Կիկադիդին չէր կարող մտնել կենտրոնական շտաբի տարածք՝ առանց Սասսու–Նգեսսոյի թույլտվության։ 1991 թվականի Ազգային–պետական համաժողովի ժամանակ որոշ պատվիրակներ ուղիղ հայտնել են Յոմբի–Օպանգոյի և Սասսու–Նգեսոյի մասնակցությունը Նգուաբիի սպանությանը[6]։ Այդ մեղադրանքները ոչ մի հետևանք չեն ունեցել։

ԿԺՀ նախագահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուսակցության և պետության առաջնորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

1977 թվականի ապրիլի 3–ին ԿԺՀ նախագահ է դարձել Ժոակիմ Յոմբո–Օպանգոն։ Դենի Սասսու–Նգեսսոն մնացել է պաշտպանության նախարարի պաշտոնին։ Երկրի առաջնորդի և զինվորական կառույցի առաջնորդի միջև մրցակցությունը շարունակվել է։ Այն ավարտվել է 1979 թվականի փետրվարի 5–ին՝ Յոմբի Օպանգոյի ձերբակալմամբ և իշխանությունից հեռացմամբ։

1979 թվականի փետրվարի 8–ին Սասսու–Նգեսսոն զբաղեցրել է նախագահի պաշտոնը։ Մարտի 27–ին ԿԺՀ արտահերթ նիստը հաստատել է Դենի Սասսու–Նգեսսոյին՝ որպես կուսակցության և պետության առաջնորդ։ Նա համատեղությամբ զբաղեցրել է նաև բոլոր ուժային կառույցների պաշտոնները։ 1984 և 1989 թվականներին ԿԺՀ համագումարները վերահաստատել են Սասսու–Նգեսսոյին կուսակցության և պետության ղեկավարի պաշտոնում։

Նախագահ Սասսու–Նգեսսո ընդգծել է մարքսիզմ–լենինիզմի անփոփոխ ուղղությունը և հավատարմությունը Նգուաբիին։ Սակայն նրա վարած քաղաքականությունն ավելի գործնական է եղել։ ԽՍՀՄ–ի հետ ամրացել են քաղաքական կապերը 1981 թվականին պայմանագիր է կնքվել ԽՍՀՄ–ի և ԿԺՀ–ի միջև բարեկամության մասին), տնտեսական համագործակցությունը, մասնավորապես նավթի արտահանման գործում, զարգացել է ԱՄՆ–ի և Ֆրանսիայի հետ։ Այսպիսի հավասարակշռության շնորհիվ երկրում իրավիճակը հնարավոր է եղել կայունացնել։

Բարեփոխումներ և «ապաշխարություն»[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-ական թվականների վերջին համաշխարհային փոփոխությունները, որոնք առաջ էին եկել ԽՍՀՄ Վերակառուցման հետևանքով, ստիպել են Դենի Սասսու–Նգեսսոյին իրականացնել քաղաքական և տնտեսական բարեփոխումներ։ 1989 թվականի դեկտեմբերին հայտարարվել է անցում շուկայական տնտեսության և անց է կացվել քաղաքական բանտարկյալների մասնակի համաներում։1990 թվականի սեպտեմբերին ստեղծվել են ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ։ Սասսու–Նգեսսոն մեկնել է ԱՄՆ, բանակցություններ է վարել վարկ վերցնելու Արժույթի միջազգային հիմնադրամից։ 1991 թվականի սկզբին Ազգային–պետական համաժողովը քաղաքական բարեփոխումների ծրագիր է ընդունել։ Մարքսիզմ–լենինիզմը, որպես պետական գաղափարախոսություն, չեղյալ է համարվել, անցում է կատարվել բազմակուսակցական ժողովրդավարության և շուկայական տնտեսության։ Երկիրը նորից անվանվել է Կոնգոյի Հանրապետություն[7]։ Վերականգնվել են նախկին նախագահներ Ֆյուլբեր Յուլայի,Ալֆոնս Մասսամբա–Դեբայի, Ժոակիմ Յոմբի–Օպանգոյի հեղինակությունը։ Սասսու–Նգեսսոյի ելույթը ապաշխարություն էր հիշեցնում։

Ընդդիմության մեջ և քաղաքացիական պատերազմի ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականի օգոստոսի 9–ին նախագահական ընտրությունների ժամանակ Դենի Սասսու–Նգեսսոն ստացել է ձայների միայն 17% և առաջին փուլում դուրս է մնացել ընտրապայքարից (դրանից առաջ նրա կուսակցությունը ձախողել էր Կոնգոյի խորհրդարանական ընտրություններում)։ Նախագահ է ընտրվել Պասկալ Լիսսուբան, որը հանդես է եկել ազատական բարեփոխումների ծրագրով։ Սասսու–Նգեսսոն և նրա կուսակցությունը սկզբում հանդես են եկել նոր նախագահի հետ միություն կազմելով՝ սատարելով Լիսսուբիին, որն ընդդիմադիր էր վարչապետ Բեռնառ Կոլոլասին։

Լիսսուբիի նախագահությունը աչքի ընկավ ոչ միայն բարեփոխումներով, այլ կարևոր քաղաքական ապակայունացմամբ, որը 1997 թվականին Կոնգոյի Հանրապետությանը ներքաշեց քաղաքացիական պատերազմի մեջ։ Այդ ընթացքում քաղաքական ուժերի դասավորությունը երկրում փոխվել էր. Սասսու–Նգեսսոն հենվելով կուսակցական միլիցիայի՝ «Կոբրայի» վրա, հանդես է եկել ընդդեմ Լիսսուբիի, իսկ Կոլոլասը սատարել է նախագահին։

Կռիվների ելքն ի օգուտ Սասսու–Նգեսսոյի որոշվել է Անգոլայի զինվորականների միջամտությամբ։ Նախագահ Ժոզե Էդուարդու դուշ Սանտուշին ձեռնտու էր Սասսու–Նգեսսոյի հաղթանակը, որը 1980–ական թվականների իր դաշնակիցն էր։ Անգոլական զորքը գրավել է Բրազզավիլի կարևոր օբյեկտները և իրավիճակն արագ վերահսկողության տակ են վերցրել։ 1997 թվականի հոկտեմբերի 25–ին Դենի Սասսու–Նգեսսոն կրկին հռչակվել է Կոնգոյի նախագահ։ Նրա վերադարձն իշխանություն ուղեկցվեց բռնաճնշումներով, կես տարվա մեջ արձանագրվեց մոտ հարյուր քաղաքական մահապատիժ և մեծաթիվ կամայական ձերբակալություններ[8]։

Երկրորդ կառավարման համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դենի Սասսու Նգեսսոն Ջորջ Ու. Բուշի հետ, 2006 թվական,Օվալաձև աշխատասենյակ

Դենի Սասսու–Նգեսսոյի իշխանության գալուց հետո Կոնգոյում հաստատվել է «անգոլական մոդել»[9], կողմնորոշված լինելով դեպի Լուանդա (միայն 2015 թվականին դուշ Սանտուշը նախազգուշացրել է, որ կդադարեցնի սատարել Սասսու–Նգեսսոյին, եթե սահմանադրական բարեփոխումները Կոնգոյում չդադարեցնեն բռնությունները[10])։ Ձևականորեն հռչակվում են ժողովրդավարական և շուկայական հարաբերություններ, սակայն իրական քաղաքական իշխանությունն ու տնտեսական ակտիվների նկատմամբ՝ մասնավորապես նավթային, հսկողությունը կենտրոնացված է նախագահի ընտանիքի և մերձավոր շրջապատի ձեռքում։

Սասսու–Նգեսսոյի ռեժիմի կայունությունը ապահովում են երկրի բնական պաշարները՝ նախ և առաջ նավթը։ Նա կարողանում է ապահովել ներքաղաքական իրավիճակի կայունությունը և հետևաբար արտասահմանյան արտահանողների՝ առաջին հերթին ֆրանսիական Էլֆ և Տոտալ նավթային ընկերությունների աշխատանքի անվտանգությունը։ Կոնգոյի համար նավթի գների անկումը նշանակել է տնտեսական վիճակի վատթարացում։ Դա արտացոլվել է նաև քաղաքական ոլորտում. նախագահը փոխել է կառավարության ղեկավարին, նախարարներ են դարձել երիտասարդ տեխնոկրատները, առաջին անգամ հայտնվել են կին նախարարներ[11]։

Նախագահի պաշտոնավարման ժամկետ է սահմանվել յոթ տարի։ Ընտրությունները տեղի են ունեցել 2002 և 2009 թվականներին։ Առաջին անգամ Սասսու–Նգեսսոն ստացել է ձայների մոտ 90 %, երկրորդ անգամ՝ ավելի քան 78 %։ Ձևականորեն ընտրությունները տեղի են ունեցել երկընտրանքի հիմունքներով, սակայն շատ տեսաբանների կարծիքով ընդդիմադիր թեկնածուներն այն մարդիկ են եղել, որոնք հատուկ առաջադրվել են նախագահի առաջարկությամբ, որպեսզի ընդդիմադիր դաշտը մասնատվի, կամ էլ գաճաճ կուսակցությունների ներկայացուցիչներ են եղել, որոնք ի սկզբանե հաղթանակի ոչ մի հնարավորություն չեն ունեցել[12]: 2015 թվականի մարտի 27–ին Սասսու–Նգեսսոն հայտարարել է տեղի ունենալիք հանրաքվե մասին, որով պետք է վերանայվեր սահմանադրության հոդվածը, համաձայն որի նախագահն իրավունք ուներ ընտրվելու երկու ժամկետով։ Դա նրան հնարավորություն էր տալու երրորդ անգամ առաջադրվել։ Ընդդիմադիր լինելը բնութագրվում էր որպես «ծայրահեղ իսլամի» դրսևորում[13]։ Այդ ժամանակ ընդդիմադիր խմբերից մեկը գլխավորել է Ժոակիմ Յոմբի–Օպանգոն։ 2016 թվականի մարտին Դենի Սասսու–Նգեսսոն նորից է մասնակցել Կոնգոյի Հանրապետության նախագահական ընտրություններին և վերընտրվել է՝ ստանալով ձայների 60%։

2006 թվականին Դենի Սասսու–Նգեսսոն հանդիսացել է Աֆրիկական միության նախագահը (ենթադրվում է, որ այդ պաշտոնին նրան նշանակելը պայմանավորված է եղել Սուդանի նախագահ Օմար ալ Բաշիրի նշանակումը արգելափակելու նպատակով)։

Նախագահ Սասսու–Նգեսսոն և նրա ընտանիքի անդամները մշտապես մեղադրվում են ֆինանսաառևտրային մեքենայությունների, կոռուպցիայի, չափից ավելի անձնական ծախսերի, արտասահմանում սեփականությունների ձեռք բերման մեջ[14][15][16][17]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դենի Սասսու–Նգեսսոն ամուսնացել է Անտուանետ Սասսու–Նգեսսոյի հետ։ Նրա մահացած աղջիկը՝ Էդիտը եղել է Գաբոնի նախագահ Օմար Բոնգոյի կինը։ Որդին՝ Դենի Կրիստել Սասսու–Նգեսսոն պետական նավթային ընկերության ղեկավար է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «BIOGRAPHIE PRÉSIDENT DE LA RÉPUBLIQUE DU CONGO»։ Արխիվացված օրիգինալից-ից 2015-08-28-ին։ Վերցված է 2015-08-26 
  2. Dominique Auzias, Jean-Paul Labourdette. Congo Brazzaville 2012-13 / Le culte Ngouabi
  3. LE COMPLOT CONTRE Marien NGOUABI (Suite 1) Archived 2015-10-02 at the Wayback Machine.
  4. L’Enigme du 18 Mars 1977
  5. Congo Replaces Slain Ruler With Military Junta
  6. Congo Political Conference Gives Africa a Democratic Model
  7. Выстрел Бартелеми
  8. ENTRE ARBITRAIRE ET IMPUNITE : LES DROITS DE L’HOMME AU CONGO-BRAZZAVILLE
  9. «Сотни миллиардов нефтедолларов превратятся в сотни триллионов. Долларов Зимбабве»։ В Кризис.ру (ru-RU)։ 2014-09-16։ Վերցված է 2018-11-25 
  10. President of Congo Brazzaville kicks off Paris visit to discuss reforms
  11. Кусов Виталий։ «Дени Сассу-Нгессо: президент Конго, биография и правление»։ Правители Африки: XXI век (ru-RU)։ Վերցված է 2017-12-15 
  12. Präsidentschaftswahlen in der Republik Kongo 13 июля 2009 г. (գերմ.)
  13. Congo Republic president says expects referendum over third term
  14. Les millions à Genève de Denis-Christel Sassou-Nguesso
  15. Denis Sassou Nguesso dénie à la justice française «le droit» d’enquêter sur les «biens mal acquis»
  16. Smyth, Chris. News and Views from The Times and Sunday Times / London: Times Online. Retrieved 27 December 2012.
  17. Un scandale de corruption touche le fils du président congolais