Դենիս Ռասել Դևիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դենիս Ռասել Դևիս
Dennis Russell Davies (c) Benno Hunziker.jpg
Ծնվել էապրիլի 16, 1944(1944-04-16)[1][2] (76 տարեկան)
Թոլեդո, Օհայո, Օհայո, ԱՄՆ[3]
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունդիրիժոր, դաշնակահար և Երաժիշտ
Գործիքներդաշնամուր
ԼեյբլECM Records
ԿրթությունՋուլիարդ դպրոց
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա

Դենիս Ռասսել Դևիս (անգլ.՝ Dennis Russell Davies, ապրիլի 16, 1944(1944-04-16)[1][2], Թոլեդո, Օհայո, Օհայո, ԱՄՆ[3]), ամերիկացի դիրիժոր և դաշնակահար: Ամերիկական այն միակ նվագախմբի ստեղծողնեից մեկը, որը կենտրոնանում է միայն ԱՄՆ-ի երաժշտության վրա:

Կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Ջուլյարդյան դպրոցը: 1972-1980 թվականներին գլխավորել է Սենթ Փոլի կամերային նվագախումբը, որի հետ մեծ հաջողությունների է հասել։ 1980 թվականին ստացել է «Գրեմմի» պարգևը կամերային երաժշտության լավագույն ստեղծագործության ձայնագրման համար (Ահարոն Կոպլենդի «Գարունը Ապպաչներում»):

Միաժամանակ 1977 թվականին Ֆրենսիս Թորնի հետ միասին հիմնել է ամերիկյան կոմպոզիտորների նվագախումբը, որի ղեկին էր մինչև 2002 թվականը: ԱՄՆ-ում գլխավորում էր նաև Բրուքլինի ֆիլարմոնիկ նվագախումբը (1990-1996), սատարելով Ժոզեֆ Գորովիցի ծրագրային քաղաքականությունը, որն ուղղված էր դեպի նորագույն երաժշտության ստեղծումը:

1980 թվականից ավելի բարձր աստիճանում աշխատել է Եվրոպայում: 1980-ից 1987 թվականին եղել է Շտուտգարտի երաժշտական գլխավոր տնօրենը, Շտուտգարտի օպերայի գլխավորությամբ մասամբ կատարել է երկու օպերաների պրեմիերաները, որոնք պատկանում էին Ֆիլիպ Գլասսին, ում հետ Դևիսին կապում է երկար տարիների ամուր ստեղծագործական համագործակցությունը[4]: 1987-1995 թվականներին Բոննում գլխավորել է Բեթհովենի նվագախումբը, 1996-2002 թվականներին Վիեննայի ռադիոյի սիմֆոնիկ երգչախումբը: 2002 թվականից Դևիսը գլխավորում է Լինցի Բրուկներովյան նվագախումբը, իսկ 2009 թվականից նաև Բազելկյան սիմֆոնիկ նվագախումբը: Դաշնակահարի դերում հիմնականում ներկայանում էր հազվադեպ, իսկ վերջին տարիներում հաճախ նվագում է դաշնակահարուհի Մակի Նամեկավայի հետ[5]:

Երգացանկ և ձայնագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դևիսը առաջին հերթին հայտնի է որպես քսաներորդ դարի երկրորդ կեսի երաժշտության մեկնաբան: Բացի Ֆիլիպ Գլասսից նրա ուշադրության կենտրոնում են հայտնվում այնպիսի հեղինակներ, ինչպիսիք են Հանս Վերները, Ուիլյամ Բոլկոմը, Լու Հարրիսոնը, Ալան Հովհաննեսը, Ջոն Քեյջը, Վիրջիլ Թոմփսոնը, Ալֆրեդ Շնիտկեն, Վալենտին Սիլվեստրովը, Գիյա Կանչելին, Ավրո Պյարտ:

Այդ թվում նաև նրա բեմադրությունների ցանկում են Ռիխարդ Վագների «Թռչող հոլանդացին» օպերան Բայրոթի փառատոնում և Կուրտ Վայլի «Մախագոնի քաղաքի անկումը և ծաղկումը» Զալցբուրգյան փառատոնում: Վիեննայի ռադիոյի երգչախմբի հետ միասին ձայնագրել է Հանս Ռոտտի սիմֆոնիան:

2010 թվականին Շտուտգարտյան կամերային նվագախմբի հետ միասին Sony ընկերությունում ձայնագրել է Յոզեֆ Հայդնի սիմֆոնիաների հավաքածուն (106 սիմֆոնիա և Համերգային սիմֆոնիա, ընդհանուր 37 սկավառակ), և այդպիսով դառնալով չորրորդ և այսօրվա վերջին դիրիժորը, որը կատարել է այդ մասշտաբային ծրագիրը (մեկ այլ երեքը՝ Էրնեստ Մերցենդորֆեն, Անտալ Դորատի և Ադամ Ֆիշեր. Ռոյ Գուդմանի և Քրիսթոֆեր Հոգվուդի համանման ծրագրերը մնացին անավարտ): Քննադատ Դևիդ Թրիշերը գրում է այդ կոմպլեկտի մասին[6]։

Aquote1.png «Փարիզյան» և շատ ավելի ուշ ստեղծված սիմֆոնիաները (հատկապես № 88-90-ը), անխոսք հաջողվել են. նրանց ձայնագրությունները պահում են մրցակցությունը մի շարք այլ արժանի աշխատանքների հետ: Սակայն Դևիսիս և նրա նվագախմբի մեկնաբանություններին շատ հաճախ մի քիչ հումոր է պակասում, ինչը շատ է զգացվում «Լոնդոնյան սիմֆոնիաներում» (…) Իհարկե, Հայդնովյան սիմֆոնիաների ոչ մի լիարժեք կոմպլեկտ չի բավականացնի բոլոր լսողներին ամբողջությամբ և հավասար չափով (…) Ինչը վերաբերում է Դևիսիին, նրա աքիլլեսյան գարշապարը զգուշությունն է: Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
  2. 2,0 2,1 Энциклопедия Брокгауз (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #128428090 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  4. A. Kozinn. A First Hearing for a Glass Symphony // The New York Times, November 4, 2005. (անգլ.)
  5. A. Kozinn. A Conductor at the Keyboard // The New York Times, November 11, 2005. (անգլ.)
  6. Grammophon. Volume 5. Июль 2010. C. 46.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]