Jump to content

Դենիս Պուշիլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դենիս Պուշիլին
 
Կուսակցություն՝ Donetsk Republic? և Միասնական Ռուսաստան[1]
Կրթություն՝ Donbas National Academy of Civil Engineering and Architecture?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր մայիսի 9, 1981(1981-05-09) (45 տարեկան)
Ծննդավայր Մակեևկա, Դոնեցկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ,  Ուկրաինա,  Ռուսաստան և  Donetsk People's Republic
 
Կայք՝ denis-pushilin.ru
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Դենիս Վլադիմիրի Պուշիլին (մայիսի 9, 1981(1981-05-09), Մակեևկա, Դոնեցկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), չճանաչված Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության պետական գործիչ։ 2018 թվականի նոյեմբերի 20-ից Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար, ինչպես նաև գերագույն գլխավոր հրամանատար։

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական խորհրդի նախագահ (2015—2018), Մինսկի խմբի եռակողմ համաձայնագրի բանակցություններում ԴԺՀ-ի մշտական ներկայացուցիչ։ ԴԺՀ Գերագույն խորհրդի նախագահ (2014 թվականի մայիսի 15-ից հուլիսի 18-ը), Դոնեցկի ժողովրդական հանրապետության ժամանակավոր կառավարության համանախագահ (2014 թվականի ապրիլի 7-ից մայիսի 15-ը)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1981 թվականի մայիսի 9-ին[5] Ուկրաինայի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Դոնեցկի մարզի Մակեևկա քաղաքում[6][7]։ Մանկությունը և երիտասարդությունը անց է կացրել հայրենիքում[8]։

1998 թվականին ավարտել է Մակեևկայի № 1 ճեմարանը (մինչև 1992 թվականը սովորել է Մակեևկայի № 14 ընդհանուր կրթական դպրոցում)։ 1999–2000 թվականներին եղել է զինծառայող Ուկրաինայի ազգային գվարդիայի շարքերում[8][9]։

Սովորել է Դոնբասի քաղաքաշինության և ճարտարապետության ազգային ակադեմիայում («տնտեսություն և ձեռնարկատիրություն» բաժնում), սակայն չի ավարտել[8][9]։

2002 թվականին աշխատել է առևտրային ընկերությունում[8][9]։

2011-2013 թվականներին հանդիսացել է Սերգեյ Մավրոդիի «MMM-2011» շարժման հետևորդ, եղել է կամավոր, այնուհետև, երբ «МММ» շարժման հիմքի վրա ստեղծվեց նույնանուն կուսակցություն Պուշիլինը դարձավ դրա անդամ[9][10]։ Այս կուսակցության կողմից 2013 թվականի «Գերագույն ռադայի» ընտրություններում Պուշիլինը առաջադրվեց Կիևի մարզում և զբաղեցրեց 19-րդ տեղը ստանալով 0,08 % քվե (77 ձայն[11]):

2014 года թվականի ապրիլի 5-ին դարձավ Դոնեցկի մարզի ղեկավար Պավել Գուբարևի տեղակալը[7][9], իսկ հետագայում գլխավորեց Դոնեցկի բնակիչների ցույցը[10][12]։ Ապրիլի 7-ին հռչակվեց ԴԺՀ-ն, իսկ Պուշիլինը դարձավ պետության կառավարության համանախագահ[6]։

2014 թվականի մայիսի 15-ին դարձավ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական խորհրդի նախագահ (տվյալ պահին ըստ երկրի սահմանադրության ԴԺՀ-ի բարձրագույն պաշտոն)[13][14]։

2014 թվականի հուլիսի 18-ին Պուշիլինը անցավ թոշակի՝ Մոսկվայում գտնվելիս նա գրություն ուղարկեց խորհրդարանի փոխխոսնակ Վլադիմիր Մակովիչին, որով հայտնում էր իր կամքով զբաղեցրած պաշտոնից հրաժարվելու մասին[15]։ Հրաժարական տալուց հետո նա «Նոր Ռուսաստան Ազգային ճակատի» համակարգողն ու համանախագահն էր[16][17][18]։

2014 թվականի սեպտեմբերին հայտարարել է, որ պատրաստվում է մասնակցել նոյեմբերին կայանալիք ԴԺՀ-ի նախագահի և խորհրդարանի ընտրություններին[17][18]։ Հոկտեմբերին «Դոնեցկի Հանրապետություն» հասարակական շարժման ցուցակով գրանցվեց որպես ԴԺՀ Ազգային խորհրդի պատգամավորի թեկնածու[19]։

2014 թվականի նոյեմբերի 3-ին ԴԺՀ-ում կայացած ընդհանուր ընտրության արդյունքում Պուշիլինը ընտրվեց Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ազգային խորհրդի պատգամավոր[20]։ 2014 թվականի նոյեմբերի 14-ին ընտրվել է Ազգային խորհրդի նախագահի տեղակալ[20][21]։

2014 թվականի նոյեմբերի 9-ին Պուշիլինը ԴԺՀ նախագահ Ալեքսանդր Զախարչենկոյի հրամանով նշանակվեց Մինսկի խմբի եռակողմ համաձայնագրի բանակցություններում ԴԺՀ-ի մշտական ներկայացուցիչ[22][23]։

2015 թվականի սեպտեմբերի 4-ին Ազգային խորհրդի արտահերթ նիստի ընթացքում որոշվեց Պուշիլին նշանակել հանրապետության ներկայացուցչական մարմնի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար[24]։ Պուշիլինը սա բացատրեց այն հանգամանքով, որ Ազգային խորհրդի նախորդ խոսնակ Անդրեյ Պուրգինը նիստը խափանելու փորձի պատճառով ուղարկվել է թոշակի[25]։ Նաև նա հայտարարեց, որ մնում է ԴԺՀ-ի ներկայացուցիչը Մինսկյան բանակցություններում[26]։

2015 թվականի սեպտեմբերի 11-ին ընտրվել է ԴԺՀ Ազգային խորհրդի նախագահ, նրա օգտին քվեարկել էր 76 պատգամավոր[27]։

2018 թվականի սեպտեմբերի 7-ին Ազգային խորհրդի կողմից նշանակվել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, մինչև 2018 թվականի նոյեմբերի 11-ին համաժողովրդական ընտրությունների արդյունքում կընտրվի նոր նախագահ[28]։ Հենց նույն օրը նա ցրեց Ազգային խորհուրդը բոլորին ուղարկելով թոշակի և լուրջ կադրային փոփոխություններ իրականացրեց գործադիր մարմնում։

2018 թվականի սեպտեմբերի 21-ին փաստաթղթեր ներկայացրեց 2018 թվականի նոյեմբերի 11-ին կայանալիք համընդհանուր ընտրություններին մասնակցելու համար[29]։ Ընտրություններ արդյունքում Դենիս Պուշիլինը հավաքեց 60.85% քվե[30]։

Պատժամիջոցներ, քրեական հետապնդում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի ապրիլի 29-ին ներառվել է ԵՄ-ում մուտքի և ակտիվների սառեցման արգելքի պատժամիջոցների ենթակա անձանց ցուցակում[31], մայիսի 12-ին ներառվել է նաև Կանադայի կողմից մտցված պատժամիջոցներ ենթակա անձանց ցանկում[32], հունիսի 20-ին նաև ԱՄՆ-ի[33], ինչպես նաև մի քանի այլ երկրների[34]։

2014 թվականի մայիսի 2-ին Ուկրաինայի դատախազության կողմից Պուշիլինի նկատմամբ հայտարարվել է հետախուզում[35], հունիսին նրա հանդեպ հետախուզում սկսեց նաև Ուկրաինայի անվտանգության ծառայությունը[36]։ Նա կասկածվում է սահմանադրական կարգը բռնի տապալելու կամ պետական իշխանությունը բռնազավթելու մեջ[5]։

Կարծիքներ և գնահատականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԴԺՀ նախկին ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի խոսքով Պուշիլինի առաջ մեծ առաջադրանք է դրված «Նա ցանկանում է Նոր Ռուսաստան ստեղծել Դոնեցկում, Լուգանսկում և Ուկրաինայի մյուս շրջաններում[37]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://dnr.er.ru/person/1d16b9a4-ddfa-4c33-b69d-c71adc8ec62d
  2. https://rais.tatarstan.ru/index.htm/news/2148073.htm
  3. https://web.archive.org/web/20240223234618/https://gorod-donetsk.com/pochetnie-grazhdane-donetska
  4. https://makeevka.gosuslugi.ru/o-munitsipalnom-obrazovanii/pochetnye-grazhdane/persony-omsu_95.html
  5. 1 2 «Особи, які переховуються від органів влади — Пушилин Денис Владимирович» (ուկրաիներեն). МВС України. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  6. 1 2 «Биография Дениса Пушилина» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 27-ին.
  7. 1 2 «Главой президиума ДНР избран Денис Пушилин» (ռուսերեն). Российская газета. 2014 թ․ մայիսի 19.
  8. 1 2 3 4 «Автобиография Дениса Пушилина» (ուկրաիներեն). Портал «МММВолонтёр». 2013 թ․ նոյեմբերի 25.
  9. 1 2 3 4 5 «Пушилин Денис Владимирович» (ռուսերեն). facenews.ua. 2014 թ․ մայիսի 29.
  10. 1 2 «Новый лидер донецких сепаратистов оказался функционером МММ» (ռուսերեն). zn.ua. 2014 թ․ ապրիլի 6.
  11. Результати голосування на виборчих дільницях округу. Повторні вибори народних депутатів України в одномандатних виборчих округах № 94, 132, 194, 197, 223 Արխիվացված 2014-04-07 archive.today «ЦВК»,
  12. «Лидер митингующих в Донецке заявил, что власти готовы к референдуму». ՌԻԱ Նովոստի. 2014 թ․ ապրիլի 10.
  13. «Денис Пушилин избран спикером Верховного совета «Донецкой народной республики»». Коммерсантъ. 2014 թ․ մայիսի 15.
  14. «Новая жизнь. ДНР формирует власть, собирает армию и открывает границы» (ռուսերեն). Korrespondent.net. 2014 թ․ մայիսի 16.
  15. «Спикер парламента ДНР Пушилин ушел в отставку» (ռուսերեն). Интерфакс. 2014 թ․ հուլիսի 18.
  16. «Пушилин: ополченцы и силовики в среду обменяются пленными «40 на 40»» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. 2014 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 27-ին.
  17. 1 2 «Пушилин решил участвовать в выборах в ДНР» (ռուսերեն). Росбалт. 2014 թ․ սեպտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 27-ին.
  18. 1 2 «Экс-лидер ДНР Денис Пушилин примет участие в выборах самопровозглашенной республики» (ռուսերեն). Новая газета. 2014 թ․ սեպտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 27-ին.
  19. ««Захарченко, Пушилин и я»: Пургин озвучил предвыборный список «Донецкой республики»» (ռուսերեն). НТВ. 2014 թ․ հոկտեմբերի 11. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 11-ին.
  20. 1 2 Виктория Дэ (2014 թ․ նոյեմբերի 4). «Депутат ДНР Денис Пушилин назвал желание Порошенко отменить особый статус Донбасса истерикой» (ռուսերեն). Կոմսոմոլսկայա պրավդա. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 5-ին.
  21. Надежда Ермолаева (2014 թ․ նոյեմբերի 14). «Андрей Пургин избран главой Народного совета ДНР» (ռուսերեն). Российская газета. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 14-ին.
  22. «Представителем ДНР на переговорах в Минске назначен Пушилин» (ռուսերեն). Росбалт. 2014 թ․ նոյեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին.
  23. «Указ Главы Донецкой Народной Республики № 8 от 9.11.2014 «О полномочном представителе Донецкой Народной Республики на переговорах Трёхстронней контактной группы в Минске»» (PDF) (ռուսերեն). Официальный сайт Правительства и Народного Совета ДНР. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  24. «Источник: и. о. председателя Народного совета ДНР назначен Пушилин» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. 2015 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 4-ին.
  25. «Пушилин объяснил отставку главы Народного совета ДНР» (ռուսերեն). Lenta.ru. 2015 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 5-ին.
  26. «Пушилин заявил, что остаётся представителем ДНР на минских переговорах» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. 2015 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 5-ին.
  27. «Пушилин официально стал спикером парламента ДНР» (ռուսերեն). Интерфакс. 2015 թ․ սեպտեմբերի 11.
  28. «Временно исполняющим обязанности Главы ДНР назначен председатель парламента Денис Пушилин». Արխիվացված է օրիգինալից 2018-09-07-ին. Վերցված է 2020-03-29-ին.
  29. Денис Пушилин стал первым кандидатом на должность главы ДНР — Россия 24
  30. «Donbass elections helped avert chaos after DPR leader's murder, says Russian diplomat». TASS. 2018 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 17-ին.
  31. Артем Филипенок, Александра Федотова (2014 թ․ ապրիլի 29). «ЕС обнародовал новый санкционный список против России» (ռուսերեն). РБК. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  32. Даниил Студнев (2014 թ․ հունիսի 21). «Канада ввела санкции против 11 российских и украинских официальных лиц» (ռուսերեն). ТАСС. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  33. «США включили Болотова и Пушилина в санкционный список» (ռուսերեն). Lenta.ru. 2014 թ․ հունիսի 20. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  34. «Consolidated list of Ukraine-related sanctions and restrictive measures: individuals, entities and sectoral sanctions» (PDF) (անգլերեն). riskadvisory.net. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ ապրիլի 28-ին.
  35. «МВД обнародовало информацию о розыске Пушилина» (ռուսերեն). Украинская правда. 2014 թ․ հունիսի 18. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  36. «СБУ объявила в розыск главу Верховного совета ДНР Дениса Пушилина» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. 2014 թ․ հունիսի 18. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  37. «Захарченко о Пушилине: Те вещи, которые говорит Денис — это будущее, мы сейчас живем настоящим» (ռուսերեն). RusDialog.ru. 2014 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2015 թ․ փետրվարի 16-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]