Jump to content

Դենիս Կուրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դենիս Կուրյան
Ծնվել էհուլիսի 24, 1984(1984-07-24) (40 տարեկան)
ԾննդավայրԲոբրույսկ, Մոգիլյովի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Բելառուս
Մասնագիտությունլրագրող, հեռուստահաղորդավար և ձեռնարկատեր

Դենիս Ալեքսանդրի Կուրյան (հուլիսի 24, 1984(1984-07-24), Բոբրույսկ, Մոգիլյովի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայկական ծագումով բելառուս լրագրող, հեռուստահաղորդավար, գործարար։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դենիս Կուրյանը ծնվել է 1984 թվականի հուլիսի 24-ին, Մոգիլյովի մարզի Բոբրույսկ քաղաքում[1][2]։ 2001 թվականին ավարտել է Մինսկի թիվ 11 գիմնազիան[3]։ Առաջին բարձրագույն կրթությունը ստացել է Բելառուսի Հանրապետության նախագահին առընթեր պետական կառավարման ակադեմիայում՝ դառնալով արտաքին տնտեսական գործունեության պետական կարգավորման մասնագետ[4]։ 2008 թվականին ստացել է MBA աստիճան[5]։

Աշխատանք հեռուստատեսությունում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականից սկսել է աշխատել հեռուստատեսությամբ[5]։ Առաջին անգամ հայտնվել է «5x5» երիտասարդական թոք-շոուի էկրաններին, որը հեռարձակվել է BT հեռուստաալիքով։ Դենիս Կուրյանը վարել է այդ շոուն Դմիտրի Շեպելևի և Կատյա Պիտլևայի հետ[6]։

Դպրոցում համերգներ էի վարում, Դիման նկատեց ինձ և հրավիրեց քասթինգի։ Ես եկա՝ նույնիսկ չիմանալով, թե ինչ է լինելու այնտեղ։ Ես միշտ հերթ էի կանգնում, բայց եթե չեմ սխալվում, հետո Դիման ինձ ճարպկորեն խաբեց (ծիծաղում է)։ Ես տեսախցիկի առաջ պատմեցի ուսուցչի մասին պատմությունը և ինձ հրավիրեցին։ Սա յուրօրինակ պատմություն է՝ ամեն աշխատանքային օր 15-16 տարեկան դեռահասները մեկ ժամ ուղիղ եթեր էին դուրս գալիս։ Այդպիսի «ռոմանտիզմի» ժամանակներ էին ԲՏ-ում։ Դու գալիս ես հեռուստատեսություն և պատրաստում հաղորդումը այնպես, ինչպես ուզում ես։ Եվ փողոցում գտնվող մարդկանց մեծ մասը քեզ ճանաչում է։

11-րդ դասարանում հեռուստատեսությունից ստացել է 100 դոլարին համարժեք աշխատավարձ[5]։ Մինչև 2012 թվականը աշխատել է Բելառուս-1 հեռուստաալիքում, վարել է «Գործնական կյանք» և «Հետաքրքրությունների շրջանակ» հաղորդումները, «Սպորտլոտո» խաղը։ 2012 թվականին տեղափոխվել է Բելառուսի համազգային հեռուստատեսություն հեռուստաալիք։ Այստեղ վարել է «Իմ բիզնեսը» և «Մեր առավոտը» ծրագրերը։

Շոու-բիզնեսի խոշոր իրադարձությունների հաղորդումների վարող և մեկնաբան է, ինչպիսիք են Եվրատեսիլը, Օսկարը և Գրեմմին[6]։ Եղել է Մոսկվայի Կարմիր հրապարակում Ռուսաստանի օրվա համերգի հաղորդավարը (Ռոսիա հեռուստաալիքի ուղիղ հեռարձակում, 2012)։ 2019 թվականին եղել է Եվրոպական խաղեր 2019 թվականի ջահակիրներից մեկը[7]։

2020 թվականի դեկտեմբերի 2-ին նա գործարկել է Youtube-ի «Ո՞ւր են փողերը, Դենիս» ալիքը[8]։

28 տարեկանում Կուրյանը Մինսկում ունեցել է 50 սուրճի ավտոմատ մեքենաների ցանց[4][5]։ 2015 թվականին Մինսկում բացել է արագ սննդի առաջին «Մայրիկը տանն է» ռեստորանը։ Աշխատանքի ընթացքում բիզնեսն աճել է՝ հասնելով մինչև յոթ կետի, հինգ ձեռնարկություն Մինսկում, մեկը Բրեստում և մեկը Մոգիլյովում[9]։

Կուրյանը Promofilm.by ընկերության սեփականատերն է և կրեատիվ պրոդյուսերը, որը զբաղվում է հեռուստատեսային արտադրությամբ, գովազդով և ֆիլմերի պրեզենտացիայով[10]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է եղել Յուլիա Կոստյուկևիչի հետ։ Նրանք հանդիպել են 2007 թվականի դեկտեմբերին Ժոդինոյում՝ ԲելԱԶ-ի փորձարկման վայրում, որտեղ նկարահանել են ամանորյա տեսահոլովակ BT ալիքի համար[11]։

2010 թվականի հունվարի 26-ին նրանք որդի են ունեցել՝ Կիրիլը[12]։ Դենիսը և Յուլիան անունը ընտրել են ի պատիվ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի[13]։ 2012 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Միլանան[11]։

2018 թվականի սկզբին Դենիս Կուրյանը պաշտոնապես հայտարարել է Յուլիա Կոստյուկևիչից իր ամուսնալուծության մասին, ում հետ ամուսնությունը տևել է 8 տարի[14]։

Ինչ-որ պահի մեր տեսակետները կյանքի վերաբերյալ արմատապես տարբերվեցին։ Իրար համոզելու փորձերը ոչնչով չավարտվեցին. ինչու՞ այդ դեպքում ճնշվենք և տանջվենք մինչև վերջ... Այո, ամուսնալուծությունը երկուսիս համար էլ անհաջողություն էր, բայց դա չի նշանակում, որ կյանքը ավարտվում է։ Մենք ընկերներ չմնացինք՝ դա անհնար էր և անիմաստ։ Բայց հանուն երեխաների մենք գտանք հարաբերությունների ընդունելի տարբերակ...[14]։

2018 թվականից հանդիպում է Իրինա Գոյայի հետ, ով Գրոդնոյից է և միջոցառումներ է կազմակերպում[15][16]։

  • «Телевершина-2006» մրցանակի դափնեկիր «Լավագույն լրագրող» անվանակարգում[12]
  • 2015 թվականին probusiness.io պորտալի վերսիայով, նա ընդգրկվել է Բելառուսի մինչև 40 տարեկան գործարարների TOP-40 շարքում[17]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Олеся ГАНЕВИЧ | Сайт «Комсомольской правды» (2009 թ․ փետրվարի 5). «Телеведущий Денис Курьян: «Я был в шоке от того, как американцы стали резко ненавидеть Буша! Мне даже было его жалко» (ռուսերեն). KP.BY - сайт «Комсомольской правды». Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.(չաշխատող հղում)
  2. «Публикация в Instagram Денис Курьян: "Друзья, всем спасибо за поздравления! 🎂 мне сегодня 35. То есть ровно вдвое меньше, чем великому Чарли Чаплину в день произнесения речи…"» (ռուսերեն). Instagram. Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.
  3. «Государственное учреждение образования Гимназия № 11 города Минска». gymn11.minsk.edu.by. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.
  4. 4,0 4,1 «Денис Курьян: брак разрушает не разовая измена, а отношения на стороне» (ռուսերեն). lady.tut.by. 2016 թ․ ապրիլի 1. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Денис Курьян – Интересные люди». Интересные люди. 2019 թ․ հունիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.
  6. 6,0 6,1 «Ведущий Денис Курьян». ont.by. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.
  7. «В Минск прибыл огонь для Евроигр. Вот кто уже засветился в роли факелоносца». BY.Tribuna.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.
  8. «Бизнесмен и телеведущий Денис Курьян запускает канал на YouTube "Где деньги, Денис?"». Marketing.by. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 17-ին.
  9. «Мама дома». mama-doma.by. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.
  10. «promofilm | Ваш бизнес в главной роли!» (ռուսերեն). promofilm.by. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.
  11. 11,0 11,1 «Секреты звездных семей: в гостях у Дениса Курьяна, Алексея Хлестова, Саши Немо и Ларисы Грибалевой» (ռուսերեն). lady.tut.by. 2015 թ․ փետրվարի 13. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.
  12. 12,0 12,1 «У телеведущего Дениса Курьяна родился сын». naviny.by. 2010 թ․ հունվարի 29. Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.
  13. «Денис Курьян назвал сына в честь патриарха». naviny.by. 2010 թ․ փետրվարի 5. Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.
  14. 14,0 14,1 «Курьян рассказал про бывшую жену и новую любовь - Салiдарнасць» (ռուսերեն). Салідарнасць. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.
  15. Татьяна ШАХНОВИЧ | Сайт «Комсомольской правды» (2019 թ․ մարտի 26). «Денис Курьян через год после развода: Я хотел встретить добрую и легкую - и я влюбился!» (ռուսերեն). KP.RU - сайт «Комсомольской правды». Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.(չաշխատող հղում)
  16. «Новая девушка Дениса Курьяна». Hit.by. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.
  17. «Топ-40 белорусских бизнесменов до 40 лет» (ռուսերեն). PROBUSINESS.IO. 2015 թ․ հոկտեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.