Դենիս Գուսև
Դենիս Գուսև Денис Гусев | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 8, 1981 (39 տարեկան) |
Ծննդավայր | Ռուսաստան, Տիխորեցկ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | ռուս |
Կրթություն | Կուբանի պետական ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և տուրիզմի համալսարան |
Մասնագիտություն | բոդիբիլդեր |
Կայք | denisgusev.com |
Denis Gusev Վիքիպահեստում |
Դենիս Գուսև (ռուս.՝ Денис Гусев; 1981, նոյեմբերի 8, Ռուսաստան, Տիխորեցկ), ռուս պրոֆեսիոնալ բոդիբիլդեր[1]: Դենիսը եղել է առաջին պրոֆեսիոնալ ռուս բոդիբիլդիստը։
Դենիս Գուսևը կշռում է 100-102 կգ, իսկ հասակը կազմում է 186 սմ։ Երկգլուխ մկանը կամ բիցեպսը ունի 43-44 սմ երկարություն։ Կրծքավանդակը՝ 114-116 սմ է, իսկ իրանը՝ 79-83 սմ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դենիս Գուսևը ծնվել է 1981 թվականի նոյեմբերի 8-ին Կրասնոդարի երկրամասի Տիխորեցկ քաղաքում։ Դեռևս մանկուց հետաքրքրված է եղել տարբեր սպորտաձևերով։
Մանկուց ի վեր զբաղվել է ուշուի, կարատե, բասկետբոլ, վոլեյբոլ մարզաձևերով և պարով։ Նա տաս տարեկան հասակում մասնագետի խորհրդով ընդունվել է աթլետիկայի դպրոց և հասել բարձր արդյունքների։ Նա հաղթել է Կրասնոդարի երկրամասի իր հասակակիցների առաջնությունը՝ աթլետիկայի ասպարեզում։
1998 թվականից կրթությունը շարունակել է Կուբանի ֆիզիկական կուլտուրայի պետական համալսարանում։ 2002 թվականին այն ավարտել է գերազանցությամբ և ստացել բակալավրի աստիճան։
2002-2007 թվականին Դենիսը աշխատել է «Եվրոսետ» կազմակերպությունում։ Դադարից հետո, 2013 թվականից սովորում է «Վիլաջիո Էստատե» ընկերությունում։
Ունի լավ տեսական գիտելիքներ և մարզիկի փորձ։