Jump to content

Դենիել Նարոդիցկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դենիել Նարոդիցկի
անգլ.՝ Daniel Naroditsky
Պետություն(ներ) ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվնոյեմբերի 9, 1995(1995-11-09)[1]
ԾննդավայրՍան Մատեո, Կալիֆոռնիա
Մահվան ամսաթիվհոկտեմբերի 19, 2025(2025-10-19)[2][3][4] (29 տարեկան)
Մահվան վայրՇառլոթ, Հյուսիսային Կարոլինա[5][6]
Կոչումգրոսմայստեր[7]
ՖԻԴԵ համար2026961
365chessDaniel_Naroditsky
Chesstempo համար146674
ICCF համար146674
 Daniel Naroditsky Վիքիպահեստում

Դենիել[8] Նարոդիցկի (անգլ.՝ Daniel Naroditsky, նոյեմբերի 9, 1995(1995-11-09)[1], Սան Մատեո, Կալիֆոռնիա - հոկտեմբերի 19, 2025(2025-10-19)[2][3][4], Շառլոթ, Հյուսիսային Կարոլինա[5][6]), ամերիկացի շախմատիստ, գրոսմայստեր (2013)[9], շախմատային մեկնաբան և սթրիմեր։

2015 թվականին նա ԱՄՆ-ի հավաքականի կազմում մասնակցել է Ծաղկաձորում կայացած աշխարհի թիմային առաջնությանը, որտեղ 7 հնարավորից վաստակել է 4 միավոր[10]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նարոդիցկու ծնողները ԽՍՀՄ-ից հրեա ներգաղթյալներ էին։ Նրա հայրը՝ Վլադիմիրը, ներգաղթել էր Ուկրաինայից, իսկ մայրը՝ Լենան՝ Ադրբեջանից[11]։

Նարոդիցկուն շախմատի հետ վեց տարեկանում ծանոթացրել է հայրը։ Նա շուտով սկսել է լրջորեն զբաղվել այդ խաղով։

2007 թվականին նա Անթալիայում հաղթել է մինչև 12 տարեկանների աշխարհի առաջնությունում՝ 11 հնարավորից վաստակելով 9½ միավոր[12][13]։

2012 թվականին

Նարոդիցկին 2011[14], 2012 և 2013 թվականներին մասնակցել է ԱՄՆ-ի պատանեկան առաջնություններին՝ 2013 թվականին զբաղեցնելով առաջին տեղը՝ 9-ից 6½ միավորով[15]։

Գրոսմայստերի առաջին նորմը Նարոդիցկին լրացրել է 2011 թվականի հուլիսինBenasque Open մրցաշարում[16]։ Երկրորդ նորմը լրացրել է 2013 թվականի Ֆիլադելֆիայի բաց առաջնությունում՝ բաժանելով առաջին տեղը[17]։ Վերջին նորմը լրացրել է 2013 թվականին կրկին Benasque Open-ում[18]։ Տիտղոսը պաշտոնապես շնորհվել է տարվա վերջում, երբ Նարոդիցկին 18 տարեկան էր[9]։

2014 թվականին նա արժանացել է Սեմֆորդի շախմատի կրթաթոշակին[19]։ Նույն թվականին նա զբաղեցրել է 5-րդ տեղը Լաս Վեգասի Millionaire Chess Open մրցաշար շում[20]:

Նարոդիցկին մասնակցել է 2011, 2014, 2015, 2017 և 2021 թվականների ԱՄՆ-ի առաջնություններին։ 2021 թվականի ԱՄՆ-ի առաջնությունում նա հաղթել է Ֆաբիանո Կարուանային[21]։

ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում Նարոդիցկին մշտապես եղել է աշխարհի լավագույն 150 խաղացողների շարքում[22]։ ԱՄՆ-ում նա լավագույն քսան խաղացողների շարքում էր[23]։

Նարոդիցկին սովորել է Հիլսբորոյի Քրիստալ Սփրինգս Ափլենդս դպրոցում[24], իսկ 2019 թվականին ավարտել է Սթենֆորդի համալսարանը՝ ստանալով պատմության բակալավրի աստիճան։

Ապրել է Շառլոթում[25]։ Տիրապետել է ռուսերենին և որոշ չափով իսպաներենին[26]:

Նարոդիցկին մահացել է 2025 թվականի հոկտեմբերի 19-ին Շառլոթում։ Նրա մահվան մասին հայտնել են ՖԻԴԵ-ի մամուլի ծառայությունը, քաղաքի շախմատի կենտրոնը և ընտանիքը, սակայն մանրամասներ չեն հաղորդվել[27][28]։

Նարոդիցկին Chess.com կայքում խաղացել է DanielNaroditsky, իսկ lichess.org կայքում՝ RebeccaHarris անունով։ Երկու կայքերում էլ նա զբաղեցրել է առաջատար դիրքեր բուլիտում և բլիցում։ Chess.com-ում բուլիտի նրա առավելագույն վարկանիշը եղել է 3553[29], իսկ lichess-ում՝ 3326[30]։

Թիմային մրցաշարերում նա խաղացել է Սերգեյ Շիպովի Crestbook ակումբի կազմում[26]:

Նարոդիցկին հայտնի սթրիմեր էր․ ուներ 416․000 բաժանորդ YouTube-ում[31] և 316․000՝ Twitch-ում[32]:

Վարկանիշի փոփոխության գրաֆիկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլոյի գործակցի փոփոխություններ[33] RatingDate20002100220023002400250026002700հոկ 2006Փետրվ. 2016Դանիել ՆարոդիցկիElo rating

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Graham B. A. American chess grandmaster and streamer Daniel Naroditsky dies aged 29 (բրիտ․ անգլ.) — 2025. — ISSN 0261-3077
  2. 2,0 2,1 2,2 2,3 Tarjei J. Svensen (TarjeiJS) Grandmaster, Popular Commentator Daniel Naroditsky Tragically Passes Away At 29 — 2025.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Chess Influencer and Grandmaster Daniel Naroditsky Dies at 29
  4. 4,0 4,1 4,2 4,3 Daniel Naroditsky, grand maître et prodige américain des échecs, est mort à l’âge de 29 ans (ֆր.) — 2025.
  5. 5,0 5,1 5,2 Instagram
  6. 6,0 6,1 6,2 Svensen T. J. Grandmaster, Popular Commentator Daniel Naroditsky Tragically Passes Away At 29 — 2025.
  7. FIDE Ratings and Statistics
  8. Նրա գրքերի ռուսերեն հրատարակություններում նշվում է Դանիիլ Վլադիմիրովիչ։
  9. 9,0 9,1 «TITLE APPLICATION» (PDF). ratings.fide.com (անգլերեն). Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 28-ին.
  10. «OlimpBase:: 10th World Team Chess Championship, Tsakhkadzor 2015, information». www.olimpbase.org. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 28-ին.
  11. Staff, J. (2006 թ․ ապրիլի 7). «10-year-old chess champ is king of the board». J. (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 28-ին.
  12. «Chess-Results Server Chess-results.com - WORLD YOUTH CHAMPIONSHIP 2007 (12)». chess-results.com (անգլերեն). 2007 թ․ նոյեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 28-ին.
  13. «World Youth Chess Championships 2007 - Home». wycc2007.tsf.org.tr (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2024 թ․ մայիսի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  14. Mark Crowther (2011 թ․ հունիսի 27). «US Junior Championship 2011 | The Week in Chess». theweekinchess.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 28-ին.
  15. «2010 National Open July 2010 United States of America FIDE Chess Tournament report». ratings.fide.com. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 28-ին.
  16. «Chess-Results Server Chess-results.com - XXXI OPEN INT. "VILLA DE BENASQUE"». chess-results.com (անգլերեն). 2011 թ․ հուլիսի 16. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 28-ին.
  17. «Philadelphia Open 2013 Standings – Open Section « CCA Chess Tournaments». chesstournamentservices.com (անգլերեն). 2013 թ․ մայիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 28-ին.
  18. «Chess-Results Server Chess-results.com - XXXIII OPEN INTERNACIONAL "VILLA DE BENASQUE" (77340)». chess-results.com. 2013 թ․ հուլիսի 13. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 28-ին.
  19. John Donaldson (2014 թ․ մարտի 11). «2014 Samford Fellow: GM Daniel Naroditsky». uschess.org (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 28-ին.
  20. «2014 Millionaire Chess Open - Open Section November 2014 United States of America FIDE Chess Tournament report». ratings.fide.com. 2014 թ․ հոկտեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 28-ին.
  21. «Fabiano Caruana vs Daniel Naroditsky». chessgames.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 28-ին.
  22. «FIDE Chess players by ranking». 365chess.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 28-ին.
  23. «FIDE Country Top chess players». ratings.fide.com. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 28-ին.
  24. Weil, Elizabeth (2022 թ․ նոյեմբերի 19). «Wait, But Weren't His Parents Law Professors?». Intelligencer (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 28-ին.
  25. Amlen, Deb (2022 թ․ հունիսի 12). «Meet The Times's New Chess Columnist». The New York Times (ամերիկյան անգլերեն). 0362-4331. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 28-ին.
  26. 26,0 26,1 Daniel Naroditsky (2020 թ․ փետրվարի 15). «Играю в Стримерской Арене за Crestbook!». Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 28-ին.
  27. «Американский гроссмейстер умер в 29 лет». РБК (ռուսերեն). 2025 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 20-ին.
  28. Шаврикова, Мария. «Американский гроссмейстер Даниэль Народицкий скончался в возрасте 29 лет». www.championat.com (ռուսերեն). Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 20-ին.
  29. «DanielNaroditsky Blitz Chess Stats and Rating». Chess.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 28-ին.
  30. «RebeccaHarris - Статистика Пуля • lichess.org». lichess.org. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 28-ին.
  31. «Daniel Naroditsky - YouTube». www.youtube.com. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 28-ին.
  32. «GMNaroditsky - Twitch». Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 28-ին.
  33. ՖԻԴԵ ցուցակներով Էլոյի վարկանիշ. Աղբյուրներ: fide.com, benoni.de, olimpbase.org

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենիել Նարոդիցկի» հոդվածին։