Դենիայի տայֆա
| ||||
Քարտեզ | ||||
(1037 թվական) | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Դենիա | |||
Լեզու | արաբերեն, բերբերերեն, մոզարաբերեն, եբրայերեն | |||
Կրոն | Իսլամ, Կաթոլիզմ, Հուդաիզմ | |||
Արժույթ | Դիրհամ և Դինար | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Միապետություն | |||
Պետության գլուխ | Միապետ |
Դենիայի տայֆա, եղել է միջնադարյան թագավորություն Իսպանիայի տարածքում 1010-1227 թվականներին (տայֆայի առաջին փուլ), որը կառավարում էր Վալենսիայի ափամերձ տարածքների մի մասը և Իվիսան: Մայրաքաղաքը եղել է Դենիան, տայֆայի տարածքները ներառում էին Բալեարյան կղզիները և մայրցամաքային Իսպանիայի փոքր մասը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տայֆան ստեղծվել է 1010 թվականին Կորդովայի խալիֆայության անկումից հետո, ազատ արձակված ստրուկ Մուջահիդ ալ-Սիկլաբիի կողմից, ով նաև եղել է նախկին խալիֆայության բարձրաստիճան համակարգողը, ով հավանաբար ունեցել է սլավոնական արմատներ, քանի որ արաբները սլավոններին կոչել են Սիկլաբ/Սիկլավ։ 1011 թվականին Դենիան առաջին տայֆան էր, որը բաց թողեց մետաղադրամներ։ Թագավորությունը ուներ ուժեղ նավատորմ, որը 1015 թվականին օգտագործեց Բալեարյան կղզիները գրավելու համար, այնուհետև ներխուժեցին Սարդինիա: Տայֆան կղզու հյուսիսում հիմնեց ռազմական ճամբար, որպես հիմք մյուս հարձակումների համար դեպի Պիզայի հանրապետություն, սակայն կղզու այս մասը վերանվաճեցին Պիզայի և Ջենոայի նավատորմերի կողմից։ Կռվի ժամանակ գերի է վերցվում Մուջահիդի ժառանգ Ալի Իկբալ ալ-Դաուլան և կարողացավ ազատվել միայն 1032 թվականին։ Այս ընթացքում տայֆայի նավերը մի քանի հարձակում ձեռնարկեցին Լիգուրիայի և Տոսկանայի ափերի վրա։
1020-ականներին տայֆան օգտագործեց առավելությունը Վալենսիայի տայֆայի ղեկավարների մահվան և գրավեց թագավորության հարավային մասերը, որոնք նա զբաղեցրեց երկու տարվա ընթացքում[1]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Bruce R. Gordon։ «al-Andalus»։ Regnal Chronologies։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-21-ին։ Վերցված է 2016-01-27