Դենաու
Բնակավայր | ||
---|---|---|
Դենաու | ||
Երկիր | Ուզբեկստան | |
Համայնք | Denov District? | |
ԲԾՄ | 520 մետր | |
Բնակչություն | ▲97 196 մարդ (2010) | |
Ժամային գոտի | UTC+5 | |
| ||
Դենաու (ուզբ.՝ Denov, տաջ.՝ Деҳнав), քաղաք Ուզբեկստանի Սուրխանդարյայի մարզում, Դենաուի շրջանի վարչական կենտրոնը։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի անունը ծագում է տաջիկերեն «դեհնավ»՝ «նոր բնակավայր» բառից [1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին ժամանակներում ներկայիս Դենաուի տեղում գտնվել է Չագանիան քաղաքը[2]։
1929 թվականին Դենաուով անցնող երկաթգիծ է կառուցվել[3]։ 1958 թվականի հունվարի 27-ին Դենաուի շրջանի Դենաու քաղաքայի տիպի ավանը վերածվել է մարզային ենթակայության քաղաքի։
Դենաուում կա միջնադարյան ճարտարապետական հուշարձան՝ 15-րդ դարի Սաիդ Աթալիկ մեդրեսեն։
Դենաուում կա մեծ մզկիթ (այն կարող է միաժամանակ տեղավորել 5000 մարդ) և Ռուս ուղղափառ եկեղեցու Աստվածամոր բարեխոսության աղոթատուն։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը գտնվում է ծովի մակարդակից 520 մետր բարձրության վրա, Թերմեզից 150 կմ հյուսիս-արևելք՝ Սուրխանդարյայի և նրա վտակ Սանգարդակի միջագետքում՝ Սուրխան-Շերաբադ հովտում։ Քաղաքի ներսում հոսում է Կըզիլ-Սու գետը։
Դենաու շրջանի տարածքում են հարավարևմտյան Պամիր-Ալայի Հիսարյան լեռնաշղթան (ամենաբարձր կետը Չուլբայր լեռն է) և Բաբաթագի լեռները։
Երկաթուղային կայարան է Թերմեզ-Դուշանբե երկաթգծի վրա (90 կմ)։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամառային ջերմաստիճանը հասնում է + 50 °C-ի։ Ձմռանը ձյուն է տեղում է 2-3 անգամ և հալվում մի քանի օրվա ընթացքում։ Միջին օրական ջերմաստիճանը տատանվում է հունվարի + 3,6 °С-ից մինչև հուլիսի + 28,4 °С:
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքում կան բամբակի մաքրման, ձեթի արդյունահանման, աղյուսի, մեքենաների վերանորոգման և թորման գործարաններ, ինչպես նաև նավթի պահեստարան[4]։
Խորհրդային տարիներին գործել է պտղաբուծության և խաղողագործության սելեկցիոն կայան[5]։ Նաև գործում է Ռ.Ռ. Շրյոդերի անվան պտղաբուծության, խաղողագործության և գինեգործության գիտահետազոտական ինստիտուտի մասնաճյուղ։
Եղել է նախկին Խորհրդային Միության միակ վայրը, որտեղ աճեցվում էր շաքարեղեգ ու արտադրվում էր ռոմ։ Քաղաքն ունի ամենամեծ բազարը Սուրխանդարայի շրջանում։
Քաղաքում զարգացած է սպասարկման ոլորտը, այդ թվում՝ հանրային սննդի հաստատություններ, հագուստի անհատական կարում, կոշիկի վերանորոգում և այլն։
Դենաուում լույս է տեսնում միջշրջանային «Չագանիյոն» թերթը։ Գործում է տեղական հեռուստատեսությունը։
Գործում է ավտոկայան ավտոբուսներով, որոնք մեկնում են շրջանի տարբեր բնակավայրեր՝ դեպի Սուրխանդարյա շրջանի շրջկենտրոններ, դեպի մոտակա շրջանային կենտրոններ, այդ թվում՝ Տաշքենդ։
Երկաթուղային կայարանը գտնվում է Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեն այլ քաղաքների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ կապող գծի վրա։
2011 թվականի փետրվարին բացվել է Դենաու-Տաշքենդ երթուղին, որն անցնում է Կումկուրգան-Բայսուն-Թաշգուզար նոր երկաթուղով։
Քաղաքու գործում են 2 հյուրանոցներ, այդ թվում է «Hotel Eurasia»:
Վերջին շրջանում տարբեր երկրներից զբոսաշրջիկներ ամեն տարի անցնում են Դենաուով, ճանապարհորդում Ուզբեկստանով, շարունակում ճանապարհորդությունը հարևան Տաջիկստանում։ Տարեցտարի ավելանում է տարանցիկ զբոսաշրջիկների հոսքը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դենաուն բնակչության թվով 1-ին քաղաքն է Սուրխանդարայի մարզում և 15-րդը Ուզբեկստանում[6]։ Բնակչությունը՝ 130 500 բնակիչ (2017)[6]։ Հանրապետության ամենախոշոր շրջանների թվում է։
Տարեթիվ | 1970 | 1991 | 2009 | 2017 |
Բնակչություն (հազար մարդ) | 25[5] | 49,3[4] | 104,4[6] | 130,5 |
Քաղաքում բնակվում են ուզբեկներ, տաջիկներ, սոգուտարոշներ (տաջիկ գնչուների խմբերից մեկը), ռուսներ, թաթարներ, կորեացիներ, ույղուրներ և այլ ազգությունների ներկայացուցիչներ։
Նշանավոր բնիկներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շարիֆ Էրգարշև (1916—1978), Խորհրդային Միության հերոս, Հայրենական մեծ պատերազմի մասնակից,
- Մարատ Վազիխովիչ Կաբաև, խորհրդային ֆուտբոլիստ, ռուս մարմնամարզուհ, 2000 թվականի օլիմպիական չեմպիոն Ալինա Կաբաևայի հայրը,
- Դենաուում ապրել է երեք աստիճանների Փառքի շքանշանի լրիվ ասպետ Ալեքսանդր Իլարիոնովիչ Տկաչևը (1907-1976), Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Поспелов, 2002, էջ 135
- ↑ «ИА PRESS-UZ.info». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «Сурхандарьинская область». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 30-ին.
- ↑ 4,0 4,1 «Современный толковый словарь»: изд. «Большая советская энциклопедия», 1997 год.
- ↑ 5,0 5,1 Սովետական մեծ հանրագիտարան
- ↑ 6,0 6,1 6,2 World Gazetteer: Usbekistan — die wichtigsten Städte
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Поспелов Е. М. Географические названия мира. Топонимический словарь / отв. ред. Р. А. Агеева. — 2-е изд., стереотип. — М.: Русские словари, Астрель, АСТ, 2002. — 512 с. — 3000 экз. — ISBN 5-17-001389-2
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սովետական մեծ հանրագիտարան, Դենաու
- «Դենաու». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Форум выходцев из Денау
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենաու» հոդվածին։ |
|