Jump to content

Դեյվիդ Քուշներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեյվիդ Քուշներ
Բնօրինակ անունանգլ.՝ David Kushner
Ի ծնե անունԴեյվիդ Ալան Կուշներ II
Ծնվել էսեպտեմբերի 6, 2000 (26 տարեկան)
Չիկագո, Իլինոյս նահանգ, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Մասնագիտություներգիչ-երգահան
Գործունեություն2021– ներկա
Կայքdavidkushnermusic.com
 David Kushner (singer-songwriter) Վիքիպահեստում

Դեյվիդ Ալան Քուշներ II (անգլ.՝ David Kushner, սեպտեմբերի 6, 2000(2000-09-06)[1], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[2]),[3] ամերիկացի երգիչ-երգահան է։ Ծնվել է 2000 թվականի սեպտեմբերի 6-ին[4]։ Մեծացել է Չիկագոյի (Իլինոյս նահանգ) արվարձաններում, այնուհետև տեղափոխվել Լոս Անջելես (Կալիֆոռնիա նահանգ) և սկսել է երաժշտությամբ զբաղվել ու երգեր թողարկել։ Քուշների «Miserable Man» (2022) սինգլը հայտնի դարձավ «TikTok» հարթակում և հասավ 11-րդ հորիզոնականին Նորվեգիայի չարթերում և 19-րդ հորիզոնականին Իռլանդիայի չարթերում, ինչպես նաև հասավ լավագույն 40-ի Ավստրալիայում, Նոր Զելանդիայում և Միացյալ Թագավորությունում։ «Mr. Forgettable» սինգլի հետ միասին այն հայտնվեց նրա դեբյուտային «Footprints I Found» (2022) մինի ալբոմում։ Երաժշտական կարիերայի առաջին տարում Քուշների երգերը հավաքեցին 556 միլիոն լսում։ Նրա «Daylight» երգը թողարկվեց 2023 թվականի ապրիլի 14-ին և նույնպես մեծ ճանաչում ձեռք բերեց «TikTok» հարթակում․ երգը հայտնվեց նրա դեբյուտային «The Dichotomy» (2024) ալբոմում։ Քուշները եղել է Արի Լեֆի շրջագայություններից մեկի բացող արտիստը։ Նա գլխավորեց «Daylight 2.0» շրջագայությունը։

Կյանք և կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա մեծացել է Չիկագոյի (Իլինոյս նահանգ) արվարձաններում։ Տասներկուերորդ դասարանն ավարտելուց հետո հասկանալով, որ կարողանում է երգել, նա սկսեց երգեր գրել մտերիմ ընկերոջ հետ, երբ ապրում էր Ֆլորիդայում։ Քուշները ինքնուս էր. նա ինքնուրույն է սովորել կիթառ նվագել և երգել։ Չնայած երբեք վոկալի մասնագետի չի դիել[5][6], Քուշները 2022 թվականի հունվարին թողարկեց «Miserable Man» սինգլը[7], որը վիրուսային դարձավ «TikTok» հարթակում[8]։ Երգը Նորվեգիայի չարթերում զբաղեցրեց 11-րդ տեղը, իսկ Իռլանդիայում՝ 19-րդ[9][10], Ավստրալիայում, Նոր Զելանդիայում և Միացյալ Թագավորությունում՝ 40-րդ[11][12][13]։ «Happy»-ի Մենի Փեթսոնը մեկնաբանել է․ «Անկեզծ, նա շատ է հետաքրքրված երաժշտությամբ։ Դա կարելի է հասկանալ նրա ոգևորությունից․․․ Ես վստահ եմ, որ Քուշների յուրօրինակ էներգիան, խարիզման ու շնորհված ԴՆԹ–ն կբերեն նրան երկրպագուների մեծ բազմություն[14]։

«Mr. Forgettable» սինգլի հետ միասին այն ընդգրկված է նրա դեբյուտային «Footprints I Found» (2022) մինի ալբոմում։ «Mr. Forgettable»-ը, որը գրված է Ալցհայմերի հիվանդությամբ տառապող մարդու աչքերով և ուշադրության է արժանացել նաև «TikTok» հարթակում, որտեղ որոշ օգտատերեր կիսվել են ընտանիքի կողմից մոռացվելու իրենց անձնական պատմություններով, իսկ մյուսները այն կապել են հոգեկան հիվանդության հետ[15]։ Քուշները իր երաժշտության թողարկումից հետո մեկ տարվա ընթացքում հավաքեց 556 միլիոն լսում և տարվա վերջում ունեցավ շրջագայություն Արի Լեֆի հետ։ 2023-ի ապրիլի 14-ին նա ներկայացրեց իր նոր սինգլը՝ «Daylight», որը ևս արժանացավ լայն ուշադրության[5][6]։ «Daylight» սինգլի թողարկմանը զուգահեռ Քուշները «TikTok»-ում սկսեց մի հուզիչ թրենդ՝ վերնագրված «Դու ավելի երջանիկ ես երևում, ի՞նչ է պատահել»։ Մարդիկ կիսվում էին լուսանկարներով, որտեղ ժպտում էին ու արտահայտում ներքին խաղաղություն, ապա տեսախցիկը շրջում էին դեպի իրենց զուգընկերը՝ ցույց տալու համար, որ հենց նա է իրենց երջանկության պատճառը։ Թրենդը արագորեն տարածվեց[16]: Քուշները խոսել է «TikTok»-ի ազդեցության մասին իր կարիերայում․ «TikTok-ը խաղացել է ամենամեծ դերը իմ երաժշտական կարիերայում: Սկզբում դա պարզապես զվարճալի զբաղմունք էր թվում։ Ես հաստատ չէի նախատեսել իմ երաժշտությունը գովազդել… Բայց անսպասելի հաջողությունից հետո հասկացա, որ TikTok-ը հզոր գործիք է՝ նոր մարդկանց հետ կապ հաստատելու համար»[5]։ 2023 թվականի ապրիլին Քուշները հանդես է եկել որպես բացման արտիստ Դին Լյուիսի «The Future Is Bright» շրջագայության շրջանակում։ Իսկ հուլիսի 1-ին նա պետք է ելույթ ունենար Լյուիս Կափալդիի «Broken by Desire to Be Heavenly Sent» շրջագայության շրջանակում՝ Չեպստոուում, Մոնմութշիրում[17][18][19]։

Քուշները նախատեսում էր առաջին անգամ շրջագայել Ավստրալիայում և Նոր Զելանդիայում 2023 թվականի նոյեմբերին, սակայն շրջագայությունը չեղարկվեց կարճ ժամկետում՝ «անհասկանալի հանգամանքների» պատճառով[20]։

2024 թվականի մայիսին հայտարարվեց, որ Քուշները 2023 թվականի միջազգային երգահանների մրցույթի շրջանակներում (անգլ.՝ International Songwriting Competition) գլխավոր մրցանակի դափնեկիրն է «Daylight» սինգլի համար։

2024 թվականի վերջում նա հայտարարեց «Empty Bench» վերնագրով սինգլի թողարկման մասին[21]։ Սինգլը թողարկվել է 2024 թվականի դեկտեմբերի 6-ին[22]։

2025 թվականի սկզբին նա սկսեց թողարկել «Breathe In, Breathe Out» վերնագրով երգի թիզերները։ Երգը թողարկվել է 2025 թվականի հունվարի 31-ին։ Նրա երկրորդ մինի ալբոմը՝ «20 Years from Now», թողարկվել է 2025 թվականի փետրվարի 14-ին[23]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քուշները քրիստոնյա է, և նրա երաժշտության բովանդակությունը պայմանավորված է նրա հավատքով[24]։ 2023 թվականի հարցազրույցում նա ասել է. «Իմ հավատը Աստծո հանդեպ եղել է իմ կյանքի հիմնասյուներից մեկը։ Չնայած երբեմն իրավիճակները կարող են դժվար լինել՝ եթե անկեղծ լինեմ, ես արդեն հարմարվել եմ... Ես շատ չեմ մտահոգվում քննադատություններով։ Ես ընդունում եմ իմ հավատը և գրում այնպիսի երաժշտություն, որը, իմ կարծիքով, կապ կհաստատի մարդկանց հետ»[5]։ Նա հարաբերությունների մեջ է «TikTok-»ի ինֆլուենսեր Նիկոլ Միտչելի հետ[16]:

2025 թվականի մարտին Քուշները չեղարկեց իր Մեծ Բրիտանիայի և Եվրոպայի շրջագայության մնացած համերգները՝ հոգեկան առողջության հետ կապված խնդիրների պատճառով։ Իր «Instagram»-յան էջում նա գրել էր, որ «պետք է մի պահ դադարեցնի այս ամենը և կենտրոնանա իր առողջության վրա»[25]։

Վերնագիր Մանրամասներ Դիրքը չարթերում Հավաստագրեր
US
[26]
AUT
[27]
BEL
(FL)

[28]
LTU
[29]
NLD
[30]
NOR
[31]
SCT
[32]
UK
[32]
UK
C&G

[32]
The Dichotomy 1467297977422 37 74 1
Վերնագիր Մանրամասներ Դիրքը չարթերում
BEL
(FL)

[28]
LTU
[34]
SWI
[35]
Footprints I Found 1146893
20 Years from Now[37] — — —
«—» նշանը ցույց է տալիս այն երգերը, որոնք չեն հայտնվել չարթերումում կամ չեն թողարկվել տվյալ տարածքում»
Սինգլների ցանկը՝ թողարկման տարեթվով, ընտրված չարթերի դիրքերով և ալբոմի անվանումով
Վերնագիր Տարեթիվ Դիրքը չարթերում Հավաստագրեր Ալբոմ
US
[38]
AUS
[39]
CAN
[40]
IRL
[41]
NLD
[30]
NOR
[42]
NZ
[43]
SWI
[44]
UK
[45]
WW
[46]
"ILY"[47] 2021 —————————— Ալբոմում չներառված սինգլ
"To Let You Go"[48] ——————————
"Thank You"[49] ——————————
"Love You from Far Away"[50] ——————————
"Miserable Man" 2022 —[Ն 1]3668195711314639149 Footprints I Found
"Mr. Forgettable"[56] ———43————73—
"Burn"[57] ——————————
"Elk Grove"[58] 2023 —————————— Ալբոմում չներառված սինգլ
"Daylight" 334621211211
  • RIAA: 3× Պլատին[52]
  • ARIA: 3× Պլատին[59]
  • BPI: 2× Պլատին[54]
  • IFPI SWI: Պլատին[60]
  • MC: 6× Պլատին[33]
  • NVPI: Ոսկի[61]
  • RMNZ: 2× Պլատին[55]
The Dichotomy
"Dead Man" ———————[Ն 2]———
"Skin and Bones"[63] 2024 70842840—[Ն 3]19—[Ն 4]223676
"In My Bones" —————————— Ալբոմում չներառված սինգլ
"Hero"[67] —————————— The Dichotomy
"Humankind"[68] —[Ն 5]—————————
"Empty Bench"[21] ————————— — 20 Years from Now
"Breathe In, Breathe Out" 2025 ———————[Ն 6]———
"Heaven's Sirens" —[Ն 7]————————— Ալբոմում չներառված սինգլ
«—» նշանը ցույց է տալիս այն երգերը, որոնք չեն հայտնվել չարթերումում կամ չեն թողարկվել տվյալ տարածքում»

Այլ չարթերում ընդգրկված երգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սինգլների ցանկը՝ թողարկման տարեթվով, ընտրված չարթերի դիրքերով և ալբոմի անվանումով
Վերնագիր Տարեթիվ Դիրքը չարթերում Ալբոմ
US
Alt
[69]
US
Christ.
[70]
NZ
Hot

[71]
"Darkerside" 2024 20 22 35 The Dichotomy

Այլ ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Hayd – "Don't Go, Don't Leave" (2022; երգի հեղիանկ)[72]
  1. ↑ «Miserable Man» երգը չհայտնվեց «Billboard Hot 100» հիմնական չարթում, սակայն հասավ 23-րդ հորիզոնականին «Bubbling Under Hot 100»-ում։[51]
  2. ↑ «Dead Man» սինգլը չի ներառվել «NZ Top 40 Singles» չարթում, սակայն հասել է 26-րդ հորիզոնականին Նոր Զելանդիայի «Hot Singles Chart»-ում[62]։
  3. ↑ «Skin and Bones»-ը չընդգրկվեց «Dutch Single Top 100»-ում,բայց «Single Tip» չարթում զբաղեցրեց յոթերորդ հորիզոնականը։[64]
  4. ↑ «Skin and Bones»-ը չմտավ Նոր Զելանդիայի լավագույն 40 սինգլների չարթ, բայց զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը Նոր Զելանդիայի լավագույն սինգլների չարթում։[65]
  5. ↑ «Humankind»-ը չի ընդգրկվել «Billboard» Hot 100 չարթում, բայց հասել է 15-րդ հորիզոնականին «Billboard» Hot Christian Songs չարթում։
  6. ↑ «Breathe In, Breathe Out»-ը չի ընդգրկվել Նոր Զելանդիայի լավագույն 40 սինգլների չարթում, բայց հասել է 35-րդ հորիզոնականին Նոր Զելանդիայի լավագույն սինգլների չարթում։
  7. ↑ «Heaven's Sirens»-ը չընդգրկվեց «Billboard Hot 100»-ում, բայց «Billboard»-ում հասավ 50-րդ հորիզոնականին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ (not translated to en-us) Genius(անգլերեն) — 2009.
  2. ↑ https://www.last.fm/music/David+Kushner/+wiki
  3. ↑ «Cannon Beach». American Society of Composers, Authors and Publishers. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 27-ին.
  4. ↑ «David Kushner Wiki, Age of Singer, Songs, Parents, Girlfriend, Height, and Net worth» (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ մայիսի 23. Վերցված է 2025 թ․ ապրիլի 22-ին.
  5. 1 2 3 4 Schade, Alessandra (2023 թ․ ապրիլի 14). «David Kushner Battles the Dark in 'Daylight'». Paper. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 15-ին.
  6. 1 2 Major, Michael (2023 թ․ ապրիլի 14). «David Kushner Shares 'Daylight'». Broadway World. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 15-ին.
  7. ↑ Leight, Elias (2022 թ․ մարտի 4). «Is the Next Big Hit 15 Seconds Long?». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 15-ին.
  8. ↑ Ainsley, Helen (2022 թ․ հունվարի 14). «Lauren Spencer-Smith rockets to Number 1 in Ireland with viral hit Fingers Crossed». Official Charts Company. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 17-ին.
  9. ↑ «VG-lista – Topp 20 Single 2022-02». VG-lista. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 17-ին.
  10. ↑ «Official Irish Singles Chart Top 50». Official Charts Company. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 15-ին.
  11. ↑ «ARIA Top 50 Singles Chart». Australian Recording Industry Association. 2022 թ․ հունվարի 17. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 17-ին.
  12. ↑ «NZ Top 40 Singles Chart». Recorded Music NZ. 2022 թ․ հունվարի 17. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 17-ին.
  13. ↑ «Official Singles Chart Top 100». Official Charts Company. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 15-ին.
  14. ↑ Patston, Manning (2022 թ․ հունվարի 19). «David Kushner nails it on first go with sobering debut, 'Miserable Man'». Happy. Վերցված է 2023 թ․ ապրիլի 15-ին.
  15. ↑ Carapellotti, Hannah (2022 թ․ մարտի 14). «TikTok has changed music stardom». The Michigan Daily. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 15-ին.
  16. 1 2 Balao, Neia (2023 թ․ մարտի 22). «Tiktok Users Are Celebrating Their Relationships With the 'You Look Happier; What Happened' Trend: 'This is So Pure'». In the Know. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 15-ին.
  17. ↑ Zellner, Xander (2023 թ․ ապրիլի 25). «Hot 100 First-Timers: David Kushner Shines With 'Daylight'». Billboard. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 29-ին.
  18. ↑ Griffiths, George (2023 թ․ ապրիլի 25). «David Kushner interview on breakthrough single Daylight: 'Vulnerability is freedom'». Official Charts Company. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 29-ին.
  19. ↑ Major, Michael (2023 թ․ ապրիլի 25). «David Kushner Stuns Charts With 'Daylight'». Broadway World. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 29-ին.
  20. ↑ «'You all mean so much to me': David Kushner cancels Australian tour». Beat Magazine. Beat Australia. 2023 թ․ նոյեմբերի 2. Վերցված է 2024 թ․ օգոստոսի 31-ին.
  21. 1 2 'empty bench' december 6th (անգլերեն). Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 4-ին – via www.youtube.com.
  22. ↑ «Spotify». open.spotify.com. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 6-ին.
  23. ↑ «David Kushner - 20 Years From Now». presave.umusic.com. Վերցված է 2025 թ․ փետրվարի 2-ին.
  24. ↑ Pemberton, Payton (2023 թ․ հունվար). «A Conversation with David Kushner». Poptized.
  25. ↑ Swash, Rebecca (2025 թ․ մարտի 11). «David Kushner cancels tour following mental health struggles». BBC. Վերցված է 2025 թ․ մարտի 11-ին.
  26. ↑ «Billboard 200: Week of September 14, 2024». Billboard. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 11-ին.
  27. ↑ «Discographie David Kushner». austriancharts.at (գերմաներեն). Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 12-ին.
  28. 1 2 «David Kushner – Footprints I Found» (հոլանդերեն). Ultratop. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 8-ին.
  29. ↑ «2024 36-os savaitės klausomiausi (Top 100)» (լիտվերեն). AGATA. 2024 թ․ սեպտեմբերի 6. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 6-ին.
  30. 1 2 «Discografie David Kushner» (հոլանդերեն). MegaCharts. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 7-ին.
  31. ↑ «Album 2024 uke 36». VG-lista. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 6-ին.
  32. 1 2 3 «DAVID KUSHNER». Official Charts (անգլերեն). 2022 թ․ հունվարի 20. Վերցված է 2025 թ․ հունվարի 1-ին.
  33. 1 2 3 4 5 6 «Canadian certifications – David Kushner». Music Canada. Վերցված է March 9, 2025-ին.
  34. ↑ «2023 16-os savaitės klausomiausi (Top 100)» (լիտվերեն). AGATA (organization)|AGATA. 2023 թ․ ապրիլի 21. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 21-ին.
  35. ↑ «David Kushner – Footprints I Found». Swiss Hitparade (շվեյցարական վերին գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 25-ին.
  36. ↑ «Footprints I Found by David Kushner». Apple Music (US). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 15-ին.
  37. ↑ who's ready for '20 Years From Now'. Վերցված է 2025 թ․ հունվարի 29-ին – via www.youtube.com.
  38. ↑ Peaks on the Billboard Hot 100:
  39. ↑ Peaks in Australia:
  40. ↑ Peaks on the Canadian Hot 100:
  41. ↑ «Discography David Kushner». Irish-charts.com. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 18-ին.
  42. ↑ «Discography David Kushner». Norwegiancharts.com (նորվեգերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 18-ին.
  43. ↑ «Discography David Kushner». Charts.nz. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 18-ին.
  44. ↑ «Discographie David Kushner». Swiss Hitparade (շվեյցարական վերին գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 30-ին.
  45. ↑ «David Kushner | full Official Chart History». Official Charts Company. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 18-ին.
  46. ↑ Peaks on the Billboard Global 200:
  47. ↑ «ily - David Kushner». Spotify. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 27-ին.
  48. ↑ «to let you go - David Kushner». Spotify. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 27-ին.
  49. ↑ «Thank You - Single by David Kushner». Apple Music (US). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 27-ին.
  50. ↑ «Love You From Far Away - David Kushner». Spotify. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 27-ին.
  51. ↑ «Bubbling Under Hot 100». Billboard. 2022 թ․ հունվարի 22. Վերցված է 2023 թ․ ապրիլի 16-ին.
  52. 1 2 3 4 «American certifications – David Kushner». Recording Industry Association of America. Վերցված է October 29, 2024-ին.
  53. 1 2 «ARIA Charts – Accreditations – 2023». Australian Recording Industry Association. {{cite web}}: |access-date= requires |url= (օգնություն); Missing or empty |url= (օգնություն)
  54. 1 2 3 «British certifications – David Kushner». British Phonographic Industry. Վերցված է February 19, 2025-ին. Type David Kushner in the "Search BPI Awards" field and then press Enter.
  55. 1 2 3 THE FIELD id (chart number) MUST BE PROVIDED for NEW ZEALAND CERTIFICATION.
  56. ↑ «Mr. Forgettable - Single by David Kushner». Apple Music (US). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 15-ին.
  57. ↑ «Burn - Single by David Kushner». Apple Music (US). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 15-ին.
  58. ↑ «Elk Grove - Single by David Kushner». Apple Music (US). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 15-ին.
  59. ↑ «ARIA Charts – Accreditations – 2024 Singles». Australian Recording Industry Association. {{cite web}}: |access-date= requires |url= (օգնություն); Missing or empty |url= (օգնություն)
  60. ↑ «The Official Swiss Charts and Music Community: Awards (David Kushner)». IFPI Switzerland. Hung Medien. Վերցված է September 18, 2023-ին.
  61. ↑ «Dutch certifications – David Kushner» (Dutch). Nederlandse Vereniging van Producenten en Importeurs van beeld- en geluidsdragers. Վերցված է August 25, 2023-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Enter David Kushner in the "Artiest of titel" box.
  62. ↑ «NZ Hot Singles Chart». Recorded Music NZ. 2023 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 30-ին.
  63. ↑ @davidkushner_ (January 19, 2024). «"skin and bones" OUT NOW!!!» (Թվիթ). Վերցված է January 19, 2024-ին – via Թվիթթեր.
  64. ↑ «Dutch Single Tip 27/01/2024». dutchcharts.nl (հոլանդերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 24-ին.
  65. ↑ «NZ Hot Singles Chart». Recorded Music NZ. 2024 թ․ հունվարի 29. Վերցված է 2024 թ․ հունվարի 26-ին.
  66. ↑ «Ultratop − Goud en Platina – singles 2024». Ultratop. Hung Medien. Վերցված է January 15, 2025-ին.
  67. ↑ «Hero - Song by David Kushner - Apple Music». Apple Music. 2024 թ․ մայիսի 10. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 12-ին.
  68. ↑ «Humankind - Single by David Kushner on Apple Music». Apple Music (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2024-06-24-ին. Վերցված է 2024 թ․ հունիսի 24-ին.
  69. ↑ devops (2025 թ․ հունվարի 15). «Alternative Airplay». Billboard. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 12-ին.
  70. ↑ devops (2013 թ․ հունվարի 2). «Hot Christian Songs». Billboard (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 12-ին.
  71. ↑ «NZ Hot Singles Chart». Recorded Music NZ. 2024 թ․ սեպտեմբերի 9. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 6-ին.
  72. ↑ «Don't Go, Don't Leave - Hayd». Spotify. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 27-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]