Դեյվիդ Փիթերսոն (լեզվաբան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեյվիդ Փիթերսոն
անգլ.՝ David Joshua Peterson
Ծնվել էհունվարի 20, 1981(1981-01-20) (43 տարեկան)
Լոնգ Բիչ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունլեզվաբան, գրող և language inventor
Գործունեության ոլորտլեզվաբանություն
Ալմա մատերԿալիֆոռնիայի համալսարան, Բերքլի և Կալիֆոռնիայի համալսարան
Կայքdedalvs.com
 David J. Peterson Վիքիպահեստում

Դեյվիդ Փիթերսոն (անգլ.՝ David Joshua Peterson, հունվարի 20, 1981(1981-01-20), Լոնգ Բիչ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի գրող, նկարիչ, լեզվաբան, հեռուստաֆիլմերի և կինոֆիլմերի համար արհեստական լեզուների ստեղծող, ինչպիսիք են «Թոր։ Մռայլ աշխարհը» և «Բժիշկ Սթրենջը»։ Աշխատել է «Գահերի խաղը» հեռուստասերիալի դոթրակիական և վալիրիական լեզուների վրա[1], ինչպես նաև մշակել է Netflix-ի «Վհուկ» սերիալի համար ավագ խոսքի լեզուն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիթերսոնը բակալավրի աստիճան է ստացել Բերքլիի Կալիֆոռնիայի համալսարանում (2003), որից հետո ավարտել է Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանի լեզվաբանության մագիստրոսական ծրագիրը (2003-2006)։ Conlangs Monthly պարբերականին տված հարցազրույցի համաձայն՝ նա արհեստական լեզուներին առաջին անգամ ծանոթացել է դեռևս Բերքլիում, 2000 թվականին էսպերանտոյի դասարան այցելելուց հետո[2]։ 2007 թվականին դարձել է «Լեզուների ստեղծման հասարակության» 10 համահիմնադիրներից մեկը և նրա նախագահը (2011-2014)[3]։

2009 թվականին «HBO» հեռուստատեսային ցանցը պահանջել էր հորինված լեզու մշակել «Գահերի խաղը» հեռուստասերիալի համար[4][5]։ Պրոդյուսերներն օգնելու համար դիմել էին լեզվի ստեղծման հասարակությանը։ Մրցույթը հաղթել է Փիթերսոնը[6][7][8]։

Փիթերսոնը «Գահերի խաղը» սերիալի համար ստեղծել է դոթրակերենը և վալերերենը, ինչպես նաև «SyFy» ալիքի «Ընտրություն» շոուի համար կաստիտանական, իրատիենտական, հինդոջական և OMEC լեզուները. առհասարակ նա լեզուներ է ստեղծել 2000 թվականից ի վեր[9]։ Դեյվիդը նաև ստեղծել է մի լեզու, որը «Թոր։ Մռայլ աշխարհը» ֆիլմում օգտագործվել է մութ էլֆերի կողմից[10]։ Փիթերսոնի վերջին ծրագրերը ներառում են NBC«Զմրուխտե քաղաք» սերիալի համար «Inha» և «Munja'kin» լեզուները[11]։

Փիթերսոնն ակտիվորեն տարածում է արհեստական լեզուների ստեղծումը, որի ստեղծումն ունի հատուկ նպատակ և կոչվում են «կոնլանգ»։ Նա YouTube-ում մի քանի տեսահոլովակներ է ստեղծել «Լեզվի գյուտի արվեստը» շարքի մեջ[12] և 2015 թվականին նույնանուն գիրք է հրատարակել։ Փիթերսոնը 2017 թվականին նաև աշխատել է որպես վավերագրական ֆիլմի՝ «Conlanging - The Art of Crafting Tongues»-ի, գործադիր պրոդյուսեր[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Creator of 'Game of Thrones' languages coming to Iowa State in February - News Service - Iowa State University». www.news.iastate.edu (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 16-ին.
  2. «Interview with David J. Peterson». Conlangs Monthly. 2015-02. Վերցված է 2015 թ․ փետրվարի 2-ին.
  3. «Minutes for LCS Board Meeting (3/5/2011)». Language Creation Society. Վերցված է 2016 թ․ ապրիլի 14-ին.
  4. «Thor: The Dark World credits». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 18-ին.
  5. «Creating the languages of Tarsem's fantastical new 'Emerald City'». Screener (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հունվարի 6. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
  6. «Expert Creates Language for New HBO Series Game of Thrones» (Press release). Dothraki.com. 2010 թ․ ապրիլի 12. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.
  7. «About David J. Peterson». Dothraki.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 27-ին.
  8. Banks, Dave (2010 թ․ օգոստոսի 25). «Interview: Creating Language for HBO's Game Of Thrones». Wired. Վերցված է 2014 թ․ ապրիլի 5-ին.
  9. Banks, Dave (2010 թ․ օգոստոսի 25). «Interview: Creating Language for HBO's Game Of Thrones». Wired. Վերցված է 2014 թ․ ապրիլի 5-ին.
  10. «Thor: The Dark World credits». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 18-ին.
  11. «Creating the languages of Tarsem's fantastical new 'Emerald City'». Screener (անգլերեն). 2017 թ․ հունվարի 6. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
  12. Տեսանյութը ՅուԹյուբում
  13. «Conlanging, The Film About» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին. «David J. Peterson EXECUTIVE PRODUCER David began work on his first language in 2000 and has been creating languages ever since. He's worked as a language creator on HBO's Game of Thrones, Syfy's Defiance and Dominion, the CW's Star-Crossed and The 100, plus Marvel's Thor: The Dark World. He's also the author of two books: Living Language Dothraki (2014) and The Art of Language Invention (2015).»

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Johnston, Susan; Battis, Jes. Mastering the Game of Thrones: Essays on George R. R. Martin's A Song of Ice and Fire (англ.). — McFarland & Company (англ.)русск., 2015. — ISBN 978-0-7864-9631-0.
  • Peterson, David J. Dothraki (англ.). — Living Language (англ.)русск., 2014. — ISBN 978-0-8041-6086-5.
  • Peterson, David J. The Art of Language Invention (англ.). — Penguin Books, 2015. — ISBN 978-0-14-312646-1.
  • Post, Nina; Peterson, David J. The Zaanics Deceit (Cate Lyr) (Volume 1) (англ.). — Nina Post, LLC, 2014. — ISBN 978-1-4954-6134-7.
  • Post, Nina; Peterson, David J. The Zaanics Pursuit (Cate Lyr) (Volume 2) (англ.). — Nina Post, LLC, 2017. — ISBN 978-1-5376-4745-6.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]