Jump to content

Դեյվիդ Ռայմեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեյվիդ Ռայմեր
Ծնվել էօգոստոսի 22, 1965(1965-08-22)
ԾննդավայրՎինիպեգ, Կանադա
Մահացել էմայիսի 4, 2004(2004-05-04) (38 տարեկան)
Մահվան վայրՎինիպեգ, Կանադա[1]
ԳերեզմանSt. Vital
Քաղաքացիություն Կանադա
ԱմուսինJane Fontaine?
Ծնողներհայր՝ Ronald Peter Reimer?, մայր՝ Janet Grace Schultz?

Դեյվիդ Ռայմեր (օգոստոսի 22, 1965(1965-08-22), Վինիպեգ, Կանադա - մայիսի 4, 2004(2004-05-04), Վինիպեգ, Կանադա[1]), կանադացի տղամարդ, որը դաստիարակվել է որպես աղջիկ՝ բժշկական խորհրդատվության և միջամտության արդյունքում, երբ նրա սեռական օրգանը ծանր վնասվել էր ձախողված թլպատման ընթացքում մանկության տարիքում[2]։

Հոգեբան Ջոն Մանի հսկողության ներքո գործը սխալ ներկայացվեց որպես հաջողված վերանշանակման օրինակ և ապացույց, թե սեռային ինքնությունը հիմնականում ձեռք է բերվում սովորելով։ Ավելի ուշ ակադեմիական սեռաբան Միլթոն Դայմոնդը հաղորդեց, որ Ռայմերը 9-ից 11 տարեկանում գիտակցել է, որ աղջիկ չէ[3] և 15 տարեկանում արդեն ապրում էր որպես տղա։ Տարիներ շարունակ բժշկական շրջանակներում անանուն հայտնի լինելով որպես «Ջոն/Ջոան» գործ, Ռայմերը հետագայում հանրային պատմեց իր պատմությունը՝ նմանատիպ բժշկական պրակտիկաները կանխելու նպատակով։ Նա ինքնասպան եղավ 38 տարեկանում՝ կնոջից բաժանվելուց երկու օր անց։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեյվիդ Ռայմերը ծնվել է Վինիպեգ քաղաքում, 1965 թվականի օգոստոսի 22-ին՝ լինելով միաբջիջ երկվորյակ տղաներից ավագը[4]։ Սկզբում նրան տվել էին Բրյուս անունը, իսկ նրա երկվորյակ եղբայրը ստացել էր Բրայան անունը[5]։ Նրանց ծնողները՝ Ջանեթ և Ռոն Ռայմերները, մենոնիտներ էին և ամուսնացել էին 1964 թվականի դեկտեմբերին[5]։ Վեց ամսականում, երբ երկվորյակների մոտ առաջացան միզարձակման խնդիրներ, նրանց մոտ ախտորոշվեց ֆիմոզ[6]։ Նրանք ուղարկվեցին թլպատման՝ յոթ ամսական հասակում։ Ընդհանուր պրակտիկայի բժիշկ Ժան-Մարի Ուոնտը վիրահատությունը կատարեց ոչ ավանդական էլեկտրոկոագուլյացիա մեթոդով[7][8], սակայն ընթացակարգն այրեց Դեյվիդի առնանդամը՝ այն դարձնելով անհնար վիրահատական վերականգնման համար[9]։ Բժիշկները չվիրահատեցին Բրայանին, որի ֆիմոզը հետագայում անցավ առանց վիրահատության[10]։

Ծնողները, անհանգստանալով իրենց որդու ապագա երջանկության և սեռական առողջության համար, 1967 թվականի սկզբին նրան տարան Ջոնս Հոփկինսի հիվանդանոց՝ Բալթիմոր՝ հանդիպելու Ջոն Մանի հետ[11]՝ հոգեբանի, որը համբավ էր ձեռք բերել սեռական զարգացման և սեռային ինքնության ոլորտում որպես պիոներ՝ իր ինտերսեքս պացիենտների հետ աշխատանքի հիման վրա[12]։ Մանին հայտնի էր որպես «սեռային չեզոքության տեսության» ակտիվ կողմնակից, որի համաձայն սեռային ինքնությունը հիմնականում ձևավորվում է սոցիալական ուսուցման միջոցով վաղ մանկությունից և կարող է փոփոխվել համապատասխան վարքային միջամտություններով[13]։ Ռայմերները տեսել էին Մանիի հարցազրույցը 1967 թվականի փետրվարին Կանադական This Hour Has Seven Days նորությունների ծրագրում, որտեղ նա քննարկում էր իր տեսությունները սեռերի վերաբերյալ[14]։ Այդ ժամանակ վագինայի վիրաբուժական կառուցումը տեխնիկապես ավելի զարգացած էր, քան ֆալոպլաստիկան, և Մանին կարծում էր, որ Ռայմերը մեծահասակ տարիքում առավել երջանիկ կլինի, եթե ապրի որպես կին՝ գործող սեռական օրգաններով[15][16]։

Մանին և Հոփքինսի հիվանդանոցի թիմը համոզեցին երեխայի ծնողներին, որ սեռի վերանշանակման վիրահատությունը լավագույն լուծումն է Ռայմերի համար[17]։ 22 ամսականում Դեյվիդին կատարվեց երկկողմանի որխէկտոմիա, որի ընթացքում նրա ամորձիները վիրաբուժական ճանապարհով հեռացվեցին, և սեռական պլաստիկ վիրահատությամբ ձևավորվեց պարզակառույց կանացի օրգան[18]։ Դեյվիդին դաստիարակեցին որպես աղջիկ, և նրան տվեցին Բրենդա անունը (մոտ իր ծննդյան անունվանը՝ «Բրյուս»)[19]։ Վիրահատության և վերանշանակման հոգեբանական աջակցությունը տրամադրում էր[20] Ջոն Մանին, որը շարունակում էր Ռայմերին տեսնել ամեն տարի[21] խորհրդատվությունների և արդյունքների գնահատման համար[22]։

Ստիպողաբար «սեռական փորձարկում»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանին Ռայմերի առաջընթացը ներկայացնում էր որպես «Ջոն/Ջոան» դեպք՝ նկարագրելով իբր հաջողված կին սեռային զարգացում, նույնիսկ այն բանից հետո, երբ Դեյվիդը 14 տարեկանում իր հորն ասաց, որ միշտ իրեն տղա է զգացել, ինչն էլ դադարեցրեց գիտափորձը[23]։

Ջոն Կոլափինտոյի համաձայն, որը 2001 թվականին հրատարակեց Ռայմերի կենսագրությունը, Մանիի հետ անցկացված հանդիպումները ներառում էին այն, ինչ Մանին անվանում էր «մանկական սեռական փորձարկման խաղ»[24]։ Մանին ենթադրում էր, որ վերարտադրողական վարքը սեռի հիմքն է։ Վեց տարեկանից սկսած՝ ըստ Բրայանի, երկվորյակներին ստիպում էին ներկայացնել սեռական ակտեր, որոնցում Դեյվիդը խաղում էր կնոջ դերը։ Մանին ստիպում էր Դեյվիդին չորսթաթ կանգնել, իսկ Բրայանին՝ «նրան մոտենալ հետևից և իր սեռական օրգանը դնել Դեյվիդի նստատեղի վրա»։ Մանին նաև ստիպում էր Դեյվիդին, մեկ այլ սեռական դիրքում, «ոտքերը բացել»՝ Բրայանը նրա վրա լինելով։ «Գոնե մեկ անգամ» Մանին լուսանկարել էր երեխաներին այս գործողությունների ընթացքում[24]։ Երբ երեխաներից որևէ մեկը դիմադրում էր այս գործողություններին, Մանին զայրանում էր։ Դեյվիդը և Բրայանը հիշում էին, որ Մանին իրենց ծնողների ներկայությամբ հեզաբարո էր, սակայն մենակ մնալիս՝ դյուրագրգիռ։ Երբ նրանք դիմադրում էին միմյանց սեռական օրգանները զննելուն, Մանին դառնում էր շատ ագրեսիվ։ Դեյվիդն ասում է․ «Նա ասաց, որ հանեմ հագուստս, բայց ես ուղղակի չարեցի դա։ Ուղղակի կանգնած մնացի։ Իսկ նա գոռաց՝ «Հիմա՛»։ Ես մտածեցի, որ նա ինձ կծեծի։ Այդպես ես հանեցի հագուստս և կանգնեցի դողալով»[24]։

Մանիի հիմնավորումը այս տարբեր «բուժումների» համար այն էր, որ, ըստ նրա համոզմունքի, «մանկական ‘սեռական փորձարկման խաղ’»-ը կարևոր է «առողջ հասուն սեռային ինքնության» համար[24]։

Դեյվիդը և Բրայանը երկուսն էլ տրավմա էին ապրել[24][25]՝ Բրայանն այդ մասին խոսում էր «միայն մեծագույն հուզական ցնցումների պայմաններում», իսկ Դեյվիդը չէր ցանկանում հանրայնորեն պատմել մանրամասները, թեև նրա կինը՝ Ջեյն Ֆոնթեյնը, հայտնել է, որ Դեյվիդը մասնավոր զրույցներում իրեն պատմել է նույն պատմությունը[24]։

Հասունություն և պատանեկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեյվիդին դեռահասության շրջանում տրվում էր էստրոգեն, որի արդյունքում սկսվեց կրծքերի զարգացում[26]։

Մանին գրել է․ «Երեխայի վարքագիծը այնքան ակնհայտորեն համապատասխանում է աշխույժ փոքրիկ աղջկա կերպարին և այնքան տարբերվում է նրա երկվորյակ եղբոր տղայական սովորություններից»[27]։ Երկվորյակները հաճախել են Գլենվուդի դպրոց, իսկ 14 տարեկանից Դեյվիդը հաճախել է Ռ.Բ. Ռասսելի մասնագիտական ավագ դպրոց։ Ի վերջո նա դադարեցրել է դասերին հաճախելը և սկսել է ստանալ անհատական դասընթացներ[15]։

13 տարեկանում Ռեյմերը տառապում էր ինքնասպանության մտքերով ուղեկցվող խոր դեպրեսիայից և իր ծնողներին հայտնել էր, որ կյանքին վերջ կտա, եթե նրանք ստիպեն իրեն նորից հանդիպել Մանի հետ[28]։ Վերջապես, 1980 թվականի մարտի 14-ին, Ռեյմերի ծնողները, հետևելով նրա էնդոկրինոլոգի և հոգեբույժի խորհուրդներին, պատմեցին նրան ճշմարտությունը սեռափոխման մասին[29]։ 14 տարեկանում, հորից իմացած անցյալի մասին, Ռեյմերը որոշեց վերադառնալ տղամարդկային ինքնությանը և վերցրեց «Դեյվիդ» անունը։ Նա անցավ սեռափոխության հետևանքները վերացնող բուժում, ներառյալ՝ տեստոստերոնի ներարկումներ, կրկնակի մաստէկտոմիա և ֆալոպլաստիկա վիրահատություններ[30][31]։

Չափահասություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեյմերը աշխատել է մսամթերքի վերամշակման գործարանում, ապա՝ տարբեր պատահական աշխատանքներում[32][33]։ 1990 թվականի սեպտեմբերի 22-ին նա ամուսնացել է Ջեյն Ֆոնտանի հետ և որդեգրել նրա երեք երեխաներին[34][35]։ Նրա հետաքրքրությունների մեջ են եղել ճամբարային հանգիստը, ձկնորսությունը, հին մետաղադրամների հավաքորդությունը[36]։ Նրա պատմությունը միջազգային ուշադրության արժանացավ 1997 թվականին, երբ նա այն ներկայացրեց Միլթոն Դայմոնդին՝ ակադեմիկոս սեքսոլոգի, որը համոզեց Ռեյմերին թույլ տալ, որ ինքը հրապարակեր արդյունքը՝ բժիշկներին զգուշացնելու համար նմանատիպ բուժումից[3]։ Շուտով Ռեյմերը հրապարակայնացրեց իր պատմությունը, և Ջոն Կոլապինտոն 1997 թվականի դեկտեմբերին «Rolling Stone» ամսագրում տպագրեց լայնորեն տարածված և ազդեցիկ հոդված[37], որը արժանացավ Ազգային ամսագրի մրցանակին «Լրագրության» անվանակարգում[38]։

Հետագայում պատմությունը ընդլայնվեց և ներկայացվեց «The New York Times-ի բեսթսելլեր» համարվող կենսագրության մեջ՝ «Ինչպես բնությունն ստեղծեց նրան՝ տղա, որին դաստիարակեցին որպես աղջիկ» (2000)[39], որտեղ Կոլապինտոն նկարագրում է, որ՝ հակառակ Մանի զեկույցներին, Բրենդա անունով ապրելու ընթացքում Ռեյմերը չի նույնականացրել իրեն որպես աղջիկ։ Նրա հասակակիցները նրան նվաստացնում էին և ծաղրում, կոչելով նրան «քարանձավային կին»[8][40]։ Ո՛չ կանացի հագուստները[41], և ո՛չ էլ կանացի հորմոնները նրան կին չէին դարձնում։

2004 թվականին Ռեյմերը սգում էր իր երկվորյակ եղբոր՝ Բրայանի մահը թմրամիջոցների գերօգտագործման հետևանքով և ամեն օր այցելում էր նրա գերեզմանին[42][10][43]։ Վերջերս նա կորցրել էր աշխատանքը[10], կորցրել էր 65․000 դոլար ներդրումները[44] և բաժանվել էր կնոջից[42][10][45]։ 2004 թվականի մայիսի 4-ի առավոտյան Ռեյմերը ինքնասպան եղավ հրացանով[46][47] իր ծննդավայր Վինիպեգում[10]։ Նա 38 տարեկան էր[42]։ Նա և Բրայանը թաղված են Սենթ Վիթալի գերեզմանատանը, Վինիպեգում[48]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 David Reimer, 38; After Botched Surgery, He Was Raised as a Girl in Gender ExperimentEl Segundo: 2004. — ISSN 0458-3035; 2165-1736
  2. Colapinto, 2001a
  3. 3,0 3,1 Diamond, Sigmundson
  4. Harper 2007, p. 43; Rolls 2015, p. 133.
  5. 5,0 5,1 Rolls, 2015, էջ 133
  6. Colapinto 2001a, p. 10; Mann 2016, pp. 183–184.
  7. Colapinto, 2001a, էջեր 11–13
  8. 8,0 8,1 «Health Check: The Boy Who Was Raised a Girl». BBC News. 2010 թ․ նոյեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 19-ին.
  9. Rolls, 2015, էջ 134
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 Woo, Elaine (2004 թ․ մայիսի 13). «David Reimer, 38; After Botched Surgery, He Was Raised as a Girl in Gender Experiment». Los Angeles Times. էջ B12. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 25-ին.
  11. Colapinto, 2001a, էջ 49
  12. Mann, 2016, էջ 184
  13. Colapinto, 2001a, էջեր 33–34
  14. Colapinto, 2001a, էջեր 18–22, 39
  15. 15,0 15,1 Colapinto, John (2001). «As Nature Made Him». maxima-library.org. էջ 32. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 7-ին.
  16. Bailey JM, Vasey PL, Diamond LM, Breedlove SM, Vilain E, Epprecht M (2016 թ․ սեպտեմբեր). «Sexual Orientation, Controversy, and Science». Psychological Science in the Public Interest. 17 (2): 45–101. doi:10.1177/1529100616637616. PMID 27113562. S2CID 42281410.
  17. Colapinto, 2001a, էջեր 50–52
  18. Colapinto, 2001a, էջեր 53–54
  19. Marinucci, 2010, էջ 124
  20. Colapinto, 2001b, էջեր 50–52
  21. Colapinto, 2001b, էջ 119
  22. Warnke, 2008, էջ 16
  23. Puluka, Anna (2016 թ․ մայիս). «Parent Versus State: Protecting Intersex Children from Cosmetic Genital Surgery». Knowledge Commons/Michigan State Law Review. doi:10.17613/19ed-wa45. Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 16-ին.
  24. 24,0 24,1 24,2 24,3 24,4 24,5 Colapinto, 2001b, էջեր 86–88
  25. «Secretary's Department - London Letters - From London (Indexed) - May - June 1939». 2021 թ․ մարտի 8. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  26. Balthazart, 2012, էջ 25
  27. Money, John; Ehrhardt, Anke A. (1972). Man & Woman, Boy & Girl. Baltimore, Maryland: Johns Hopkins University Press. մեջբերված Halpern 2012, էջ. 163 աշխատությունից։
  28. Colapinto, 2001b, էջեր 137–141
  29. Eskridge, Hunter, էջ 127
  30. «Man raised as girl dies». CBC News. 2004 թ․ մայիսի 10. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 23-ին.
  31. Woo, Elaine (2004 թ․ մայիսի 13). «David Reimer, 38; After Botched Surgery, He Was Raised as a Girl in Gender Experiment». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 23-ին.
  32. «David Reimer, 38; After Botched Surgery, He Was Raised as a Girl in Gender Experiment». Los Angeles Times. 2004 թ․ մայիսի 13. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 23-ին.
  33. Plante, Rebecca F.; Mau, Lis M. (2018 թ․ ապրիլի 17). Doing Gender Diversity: Readings in Theory and Real-World Experience. Routledge. ISBN 978-0-429-98056-5. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 23-ին – via Google Books.
  34. Beh & Diamond 2005, p. 12; Goldie 2014, p. 187; Rolls 2015, p. 144.
  35. Boodman, Sandra G. (2000 թ․ փետրվարի 29). «A Terrible Accident, a Dismal Failure». The Washington Post. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 8-ին.
  36. Smith, Graeme (2004 թ․ մայիսի 11). «Boy raised as a girl suffered final indignity». The Globe and Mail. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 7-ին.
  37. Colapinto, John (1997). «The True Story of John/Joan». Rolling Stone. No. 775. New York: Straight Arrow Publishers. էջեր 54–97. ISSN 0035-791X.
  38. Bockting, 2010, էջ 378
  39. Koch, 2017, էջ 143
  40. Karkazis, 2008, էջ 74
  41. Colapinto 2001b, p. 115; Warnke 2008, p. 21.
  42. 42,0 42,1 42,2 «David Reimer, 38, Subject of the John/Joan Case». The New York Times. The Canadian Press. 2004 թ․ մայիսի 12. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 19-ին.
  43. Ali, Tanweer (2014 թ․ սեպտեմբերի 23). «Money as metaphor». On the Horizon. 22 (4): 297–307. doi:10.1108/oth-08-2014-0030. ISSN 1074-8121.
  44. Smith, Graeme (2004 թ․ մայիսի 11). «Boy raised as a girl suffered final indignity». The Globe and Mail. Վերցված է 2025 թ․ մայիսի 14-ին.
  45. Ali, Tanweer (2014 թ․ սեպտեմբերի 23). «Money as metaphor». On the Horizon. 22 (4): 297–307. doi:10.1108/oth-08-2014-0030. ISSN 1074-8121.
  46. Ali, Tanweer (2014 թ․ սեպտեմբերի 23). «Money as metaphor». On the Horizon. 22 (4): 297–307. doi:10.1108/oth-08-2014-0030. ISSN 1074-8121.
  47. McQuail 2018; Rolls 2015, p. 145.
  48. «St. Vital Cemetery Burial Search – The Municipal Cemeteries Branch». City of Winnipeg. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 20-ին.