Դեյվիդ Մեդյանիկ
Դեյվիդ Մեդյանիկ | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 24, 1956 (68 տարեկան) |
Ծննդավայր | Ռոտերեմ, Հարավային Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | գրող |
David Miedzianik Վիքիպահեստում |
Դեյվիդ Մեդյանիկ (անգլ.՝ David Christopher Miedzianik, հուլիսի 24, 1956, Ռոտերեմ, Հարավային Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի բանաստեղծ և գրող, առաջին աուտիզմով մարդը, որը գրել է ինքնակենսագրական։ Նրա աշխատանքները լայնորեն վերլուծվել են աուտիզմի հայտնի հետազոտողների կողմից[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեդյանիկը ծնվել է Ռոտերեմ, ռուս ընտանիքում։ 1972 թվականին, երբ նա 16 տարեկան էր, բժիշկները նրա մոտ ախտորոշել են աուտիզմ։ 1985 թվականին նա գրել է իր առաջին գիրքը՝ «Իմ ինքնակենսագրությունը», որը հրատարակվել է 1986 թվականին Նոթինգհեմի համալսարանի աջակցությամբ[2]։ 1993 թվականին գիրքը վերահրատարակվել է ԱՄՆ֊ում՝ Հյուսիսային Կարոլինայի աուտիկ հասարակության աջակցությամբ։ Դեյվիդը միաժամանակ գրել է իր առաջին բանաստեղծությունները և պոեմները։ Նրա պոեզիայի թեմաներն են դեպրեսիան, մեկուսացումը և տխրությունը։
1997 թվականին լույս է տեսել Մեդյանիկի պոեզիայի անթոլոգիան՝ «Այժմ ինձ մնում է միայն ես»։ Նույն թվականին նա գրել է «Աուտիզմ. կյանքի պատմության մոտեցում» հոդվածը Սառա Կրոսկինի հետ։
Բրիտանացի երգահան Ռեյ Հերնը 1989 թվականին Մեդյանիկի կյանքի մասին երգ է գրել՝ «Song for David» վերնագրով[3]։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- My Autobiography (1986, Մեծ Բրիտանիա,/1993 [ԱՄՆ])
- I Hope Some Lass Will Want Me After Reading All This (1987)
- Taking the Load off My Mind (1993)
- Now All I've Got Left is Myself (1997)
- Autism: A Life History Approach (1997, Սառա Կրոսկինի հետ)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Osborne, Lawrence (2007). American Normal: The Hidden World of Asperger Syndrome (անգլերեն). Springer Science & Business Media. էջեր 161, 163. ISBN 9780387218076. Վերցված է 2019 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ Hugging a cat: Poetry by David Miedzianik
- ↑ Hawkins, Ernie (2010). «Song for David.(SO! TRACK 15 CD)(Brief article)». Sing Out Corporation. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 1-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Miedzianik's early poetry website (1997-2000)
- Miedzianik's later poetry site (2001-2005)
- Miedzianik on Martijn Dekker's site
- Selected poems from Now All I've Got Left is Myself
- A Season of Changes on YouTube
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեյվիդ Մեդյանիկ» հոդվածին։ |
|