Դեյվիդ Կարպ
| Դեյվիդ Կարպ | |
|---|---|
Կարպը 2009 թվականին | |
| Ծնվել է | հուլիսի 6, 1986 (39 տարեկան) |
| Ծննդավայր | ԱՄՆ Նյու Յորք |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | Ամերիկացի |
| Կրթություն | Բրոնքսի գիտությունների ավագ դպրոց և Calhoun School? |
| Մասնագիտություն | ձեռնարկատեր, գործարար, ծրագրավորող և համակարգչային գիտնական |
| Գործունեություն | Tumblr կայքի գործադիր տնօրեն |
| 🌐 | |
Դեյվիդ Կարպ (հուլիսի 6, 1986[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ)[2], ամերիկացի վեբ ծրագրավորող և անհատ ձեռներեց։ Նա Tumblr միկրոբլոգային կայքի հիմնադիր և գործադիր տնօրենն է[3][4]։ Ըստ Ֆորբս ամսագրի՝ Կարպի ստեղծած ցանցը աշխատել է 200 միլիոն դոլար և ավելին, Tumblr կայքի արժեքը գնահատվում է 800 միլիոն դոլար[5]։
Կարպը իր պրակտիկան սկսել է Ֆրեդ Սեիբերթի՝ Ֆրեդերատոր անիմացիոն ստուդիայում, որտեղ էլ նա կառուցել է ստուդիայի առաջին բլոգային պլատֆորմը, գրել և խմբագրել է իրենց առաջին համացանցային վիդեո ցանցը, Ֆրեդերատոր ալիքը[5]։ Կարպը ստեղծում է իր ծրագրային խորհրդատվական «Davidville» ընկերությունը, որտեղ նա աշխատում է համակարգչային ինժեներ։ Հետագայում նա սկսեց աշխատել Tumblr միկրոբլոգային կայքում, որը մեկնարկել էր 2007 թվականի փետրվարին։ Ըստ 2016 թվականի հուլիսի 1-ի տվյալների Tumblr-ում կա ավելի քան 302,6 մլն բլոգեր[6]>։ 2009 թվականին օգոստոսին, ըստ՝ BusinessWeek-ի Կարպը համարվել է լավագույն երիտասարտ տեխնիկական ձեռներեցը[7] և 2010 թվականին նա համարվել է աշխարհում 35 տարեկանից ցածր, լավագույն 35 հայտնագործության հեղինակներից մեկը[8]։
2013 թվականի մայիսի 20-ին հայտարարվել է որ Yahoo!-ն ձեռք է բերել Tumblr կայքը 1,1 միլիոն դոլարի դիմաց, բայց Կարպը մնացել է ընկերության գործադիր տնօրենը։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարպը ծնվել է Նյու Յորք քաղաքում, մեծացել է Մանհեթենի միջին արևմտյան մասում։ Նրա ծնողներն են՝ Բարբարա Աքերմանը, գիտության ուսուցչուհի Սան Անսելմոյում, Քալիֆոռնիա, և հայրը՝ Մայքլ Դ. Կարպ, ֆիլմերի և հեռուստաընկերության կոմպոզիտոր[9]։ Նա ունի եղբայր Քեվին անունով[10]։ Երբ Կարպը 17 տարեկան էր, նրա ծնողները տեղափոխվեցին առանձին բնակության[10]։ Նա սովորել է Քոլհուն դպրոցում 3-ից 8-րդ դասարանները, որտեղ էլ նրա մայրը դասավանդում էր ֆիզիկա առարկան[4]։ 11-րդ դասարանում նա սկսում է սովորել HTML ծրագրավորման լեզուն, շուտով նա նախագծում է նոր վեբ կայքեր[3]։ Կարպը սովորում է Բրոնքս գիտությունների դպրոցում մեկ տարի, դուրս գալուց հետո նա 15 տարեկանում շարունակում է տնային ուսուցումը[4]։ Այդ ժամանակ, Կարպը ձգտումներ ուներ ընդունվել Նյու Յորքի քոլեջ կամ Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտ[11]։ Կարպը երբեք էլ չվերադարձավ ավագ դպրոց և չստացավ իր ավագ դպրոցի դիպլոմը[10]։ Մակրո Արմենթը, Tumblr-ի առաջին աշխատողը, տեղեկացնում է, որ Կարպը խուսափում էր նշել իր տարիքը՝
| Նա ցանկանում էր դա պահել գաղտնի այնքան, իչքան նա կարող էր, որովհետև նա գիտեր որ շուտով այն կբացահայտվի, յուրաքանչյուր պատմություն Tumblr-ի մասին կարող է լինել Դեյվիդի երիտասարդությունը[12]։ |
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարպը իր պրակտիկան սկսել է 14 տարեկանում, անիմացիոն պրոդյուսեր Ֆրեդ Սերբերթի համար, Ֆրեդերատոր ընկերության հիմնադիրը[4]։ Կարպի մայրը Քալհոմ դպրոցում դասավանդում էր Ֆրեդի երեխային և նրա կնոջ ընկերուհին էր[10][13]։ Կարպը հիացած էր Ֆրեդերատոր ընկերության համակարգչային ինժեներային աշխատանքներով, շուտով նրա այցերը դառնում են կանոնավոր։ Տնային ինքնուսոցումը սկսելուց առաջ՝ Կարպը սկսում է մասնակցել Ճապոներենի դասերի, որտեղ էլ նա հանդիպում է մաթեմատիկայի ուսուցչի և աշխատում է նրա հետ, միասին նրանք գրում են ծրագրեր բլեքջեք և պոկեր[13]։ Երբ գործարար Ջոն Մալոնին ձգտում է ստանալ տեխնիկական օգնություն UrbanBaby ծնողական առցանց ֆորումի համար, Ֆրեդերատոր ընկերության աշխատողը խորհուրդ է տալիս Կարպին աշխատանքի համար։ Կարպը ավարտում է ծրագիրը, որի համար նախատեսված էր երկու օր, չնայած նա ավարտում է չորս ժամում։ Մալոնին նրան է տալիս UrbanBaby-ի գլխավոր աշխատանքը, և նրան փոքր մասնաբաժին է տալիս[10]։ 17 տարեկանում, երբ դեռ աշխատում էր UrbanBaby-ի համար, Կարպը հինգ ամսով տեղափոխվում է Տոկիո։ Կարպի տեղափոխումից երեք ամիս անց UrbanBaby-ին հասկանում է որ Կարպը Նյու Յորքում չէ[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Eldridge A. Encyclopædia Britannica
- ↑ Davis, Sammy (2008 թ․ օգոստոսի 27). «So What Do You Do, David Karp, Founder of Tumblr?». Mediabistro.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 2-ին.
- 1 2 Kushner, David (2008 թ․ նոյեմբերի 24). «David Karp is the Barely Legal Blogfather». Maxim. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 2-ին.
- 1 2 3 4 5 Shafrir, Doree (2008 թ․ հունվարի 15). «Would You Take a Tumblr With This Man?». The New York Observer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 2-ին.
- 1 2 Bercovici, Jeff (2013 թ․ հունվարի 2). «Tumblr: David Karp's $800 Million Art Project». Forbes. Վերցված է 2013 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «About Us». Tumblr. Վերցված է 2016 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Best Young Tech Entrepreneurs 2009: Tumblr». Bloomberg BusinessWeek. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ Ingram, Matthew (2010 թ․ օգոստոսի 25). «Google VC, Tumblr CEO Among the Top Innovators Under 35». GigaOM. Giga Omni Media. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 2-ին.
- ↑ New computer mogul, Tumblr founder Karp, has family roots in Marin - San Jose Mercury News. Mercurynews.com. Retrieved on 2014-01-14.
- 1 2 3 4 5 Walker, Rob (2012 թ․ հուլիսի 12). «Can Tumblr's David Karp Embrace Ads Without Selling Out?». The New York Times Magazine. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 2-ին.
- ↑ Bercovici, Jeff (interviewer); Karp, David (interviewee) (2013 թ․ հունվարի 2). David Karp Forbes Cover Story (Video). New York City: Forbes. Վերցված է 2013 թ․ հունվարի 6-ին.
- ↑ Arment, Marco (2013 թ․ մարտի 26). «What's Actually Wrong with Yahoo's Purchase of Summly». marco.org. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 8-ին.
- 1 2 Bercovici, Jeff (2013 թ․ հունվարի 2). «Tumblr: David Karp's $800 Million Art Project». Forbes. Վերցված է 2013 թ․ հունվարի 6-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեյվիդ Կարպ» հոդվածին։ |
| ||||||||||||||||||
- Անձինք այբբենական կարգով
- Հուլիսի 6 ծնունդներ
- 1986 ծնունդներ
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- 21-րդ դարի ամերիկացի գործարարներ
- Ամերիկացի գիտնականներ
- Ամերիկացի գործարարներ
- Ամերիկացի ծրագրավորողներ
- Ամերիկացի ձեռնարկատերեր
- Ամերիկյան տեխնոլոգիական ընկերության հիմնադիրներ
- ԱՄՆ-ի ինֆորմատիկայի ոլորտի գիտնականներ
- Ամերիկացի բլոգերներ
- Ամերիկացի միլիարդատերեր