Դեյվիդ Կաստանեդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեյվիդ Կաստանեդա
Ծննդյան թիվ՝հոկտեմբերի 24, 1989(1989-10-24)[1] (34 տարեկան)
Ծննդավայր՝Լոս Անջելես, Կալիֆոռնիա
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասան, հեռուստատեսային դերասան և կինոդերասան
IMDb։ID 3244078

Դեյվիդ Կաստանեդա (անգլ.՝ David Castañeda, հոկտեմբերի 24, 1989(1989-10-24)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա), մեքսիկական ծագմամբ ամերիկացի դերասան, որն առավել հայտնի է նեթֆլիքսի «Ակադեմիա Ամբրելլա» հեռուստասերիալում կատարած Դիեգո Հարգրիվսի դերով[2]։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում[3], բայց մեծացել է Մեքսիկայի Սինալոա քաղաքում[4]։ Տասնչորս տարեկան հասակում վերադարձել է ԱՄՆ և սկսել է հաճախել Workman High School: Կաստանեդան ի սկզբանե քոլեջում ուսանել է Քաղաքացիական ճարտարագիտություն՝ ուսումն ավարտելուց հետո ընտանեկան բիզնեսը շարունակելու համար[5]։ Սակայն սկսում է հետաքրքրվել կինեմատոգրաֆիայով և 2007 թվականին Կալիֆոռնիա նահանգի Ֆուլերթոն համալսարանում սկսում է մասնագիտանալ կինոարտադրության և միջազգային հարաբերությունների ոլորտներում[6]։ Շուտով հետաքրքրվում է դերասանական արվեստով և սկսում է հաճախել լսումների։ Դերասանական կարիերայի ընթացքում սովորել է ոչ լրիվ օրով և ավարտել է համալսարանը 2015 թվականին[6]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին կատարել է գլխավոր դեր կարճամետրաժ Մադոգին ֆիլմում, որը կարճամետրաժ ֆիլմերի NBCUniversal փառատոնում արժանացել է հանդիսատեսի համակրանք մրցանակին։ 2012 թվականին ստացել է էպիզոդիկ դեր «Պարեկը» ֆիլմում, իսկ 2013 թվականին մարմնավորել է Ջորջին «Նրանց շփոթել են ծննդատանը» հեռուստասերիալի մի քանի էպիոզդներում[7]։

2018 թվականին կատարել է Հեկտորի դերը «Մարդասպանը 2։ Ընդդեմ բոլորի» ֆիլմում[8], նաև կատարել է երկրորդական դեր «Չիկանո» ֆիլմում։ 2019 թվականին նկարահանվել է «Մենք երիտասարդ ենք մահանում» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերը եղել է Ժան-Կլոդ Վան Դամը, իսկ «Կյանքում սթենդափեր» ֆիլմում գլխավոր դերում նրա խաղընկերը եղել է Բիլլի Քրիստալը[5]։

2019 թվականից մինչ այժմ նեթֆլիքսի «Ակադեմիա Աբրելլա» հեռուստասերիալում կատարում է Դիեգո Հարգրիվսի դերը[9]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2009 ֆ Drive-By Chronicles: Sidewayz Սոլ
2009 ս Խաբիր ինձ Lie to Me Զուգընկեր
2009-2012 ս Սաութլենդ Southland Կառլոս / զիլ տղա
2011 ֆ Մադոգին Maddoggin’ Պեդրո Գոնասլես
2012 ֆ Պարեկ End of Watch Մեքսիկացի կովբոյ
2014 ս Նրանց շփոթել են ծննդատանը Switched at Birth Ջորջ Կաստիլլո
2014-2015 ս Կույս Ջեյնը Jane the Virgin Նիկոլաս
2015 ֆ Կապեր և դայակ Bound & Babysitting Էդդի
2015 ֆ Մարդկային վարքագիծ Human Behavior Մարկ
2015 ֆ Վերցրու և փախիր Freaks of Nature Թոնի Սերոն
2015 ս Խաղացողը The Player Լիստո Սալվադո
2015 ֆ Ցանկալի մտածելակերպ Wishful Thinking Դուվադ
2016 ս Կույր գոտի Blindspot Կառլոս
2016 ֆ Սիրով, Սանչես Love Sanchez Ռենե
2016 ս Գնալ դեպի խավարը Going Dark Սեմ
2017 ֆ Մրցավազք Corrida Ջեֆ
2017 ֆ Ինչո՞ւ Why? Նա
2017 ֆ Լեգենդ լեգենդների վարպետի մասին The Legend of Master Legend Մենդի Մանդուհանո
2017 ֆ Վերելք The Ascent Լուիս Մեդինա
2018 ֆ Մարդասպանը 2։ Ընդդեմ բոլորի Sicario: Day of the Soldado Հեկտոր
2018 ֆ Չիկանո El Chicano Շոթգան
2018 ֆ Փոլ Անտանասիոյի անվերնագիր նախագիծ Untitled Paul Attanasio Project Բեմբե Մեդինա
2019 ֆ Մենք երիտասարդ ենք մահանում We Die Young Ռինքոն
2019 ֆ Կյանքում սթենդափեր Standing Up, Falling Down Ռուիս
2019-2020 ս Ակադեմիա Ամբրելլա The Umbrella Academy Դիեգո Հարգրիվս / Համար 2
2020 ֆ Ստանալով պարտքերը The Tax Collector Վարգաս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.csfd.cz/tvurce/451872/
  2. Otterson, Joe (2017 թ․ նոյեմբերի 30). «Umbrella Academy Netflix Series Rounds Out Cast With Game of Thrones Alum, Hamilton Star». Variety. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 30-ին.
  3. Bautista, Berenice (2019 թ․ փետրվարի 23). «David Castañeda: 'Los pleitos de hermanos son saludables'marry my». Chicago Tribune. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 28-ին.
  4. Lerman, Gabriel (2019 թ․ փետրվարի 15). «David Castañeda: 'El morro de Burgermanía anda de actor en Hollywood'» (Spanish). Golden Globes. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. 5,0 5,1 Yap, Nikki (2019 թ․ փետրվար). «David Castañeda Steers His Plans To An Action-Packed Acting Career». Status. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 28-ին.
  6. 6,0 6,1 Mirpuri, Sonam (2013 թ․ նոյեմբերի 5). «Student balances acting with responsibilities on Switched at Birth TV series». Daily Titan. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 28-ին.
  7. Ng, Philiana (2013 թ․ հոկտեմբերի 23). «Melissa & Joey, Switched at Birth Add Guest Stars». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 28-ին.
  8. Kroll, Justin (2016 թ․ դեկտեմբերի 15). «David Castaneda Joins Sicario Sequel Soldado». Variety. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 28-ին.
  9. Otterson, Joe (2017 թ․ նոյեմբերի 30). «Umbrella Academy Netflix Series Rounds Out Cast With Game of Thrones Alum, Hamilton Star». Variety. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 18-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեյվիդ Կաստանեդա» հոդվածին։