Դեյվիդ Էյմսի սպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեյվիդ Էյմսի սպանություն
Տեսակհարձակում սառը զենքով և քաղաքական սպանություն
Երկիր Միացյալ Թագավորություն
Գրոհի վայրԱնգլիա
ՏեղադրանքԼի-օն-Սի
Գրոհի նպատակԴեյվիդ Էյմիս
Տարեթիվմոտ հոկտեմբերի 15, 2021
Զենքդանակ
Զոհվածներ1 մարդ (հոկտեմբերի 15, 2021)[1]
Ահաբեկիչների քանակ1[1]

Բրիտանացի պահպանողական քաղաքական գործիչ Սըր Դեյվիդ Էյմիսն սպանվել է 69 տարեկան հասակում Լի-Օն-Սի քաղաքի եկեղեցում ընտրողների հետ հանդիպման ժամանակ։ 25-ամյա սոմալիի ծագմամբ երիտասարդը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել նրան, որոնցից խորհրդարանականը տեղում մահացել է[2]։

Սա բրիտանացի գործող պատգամավորի առաջին սպանությունն էր 2016 թվականի հունիսին լեյբորիստուհի Ջո Քոքսի սպանությունից հետո։

Պատահար[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու դահլիճում Էյմսի ելույթի ժամանակ տղամարդկանցից մեկը դուրս է եկել ընտրողների խմբից և մի քանի անգամ դանակով հարվածել նրան[3][4]։

Շուտով դեպքի վայր են ժամանել զինված ոստիկաններ, բժիշկներ և ոստիկանական ուղղաթիռներ։ Ենթադրյալ մարդասպանը ձերբակալվել է տեղում, տեղափոխվել ոստկանական բաժանմունք։ Բժշկական բրիգադը որոշեց, որ Էյմիսի վիճակը կայուն չէ, որպեսզի այն հնարավոր լինի տեղափոխել, և շարունակել է աշխատանքը դեպքի վայրում։ Նա հայտարարվել է մահացած ավելի քիչ, քան մեկ ժամ[5][6]։ Ոստիկանության հայտարարության համաձայն՝ սպանությունը կարող է հիմնավորվել իսլամիստական գաղափարներով[5][7][8]։

Ձերբակալված 25-ամյա Ալի Հարբի Ալիին մեղադրանք են ներկայացրել ոչ միայն Էյմսի սպանության, այլև ահաբեկչության նախապատրաստման համար[9]։

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեմբրիջի դուքսն ու դքսուհին կարճ հայտարարություն են տվել՝ նվիրված իրադարձությանը[10]։

«Մենք ցնցված և վշտացած ենք Սըր Դեյվիդ Էյմիսի սպանությունից, որը կյանքի 40 տարիները նվիրել է իր համայնքին ծառայելուն։

Մեր մտքերն ու աղոթքները իր ընտանիքի, ընկերների և գործընկերների հետ։

Ուիլյամ ու Քեյթ»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Sir David Amess dies: Tributes to 'irreplaceable' Conservative MP stabbed to death at surgery - latest newsThe Daily Telegraph, 2021.
  2. Ольга Кепински (2021 թ․ հոկտեմբերի 16). «МВД Великобритании озаботилось безопасностью политиков после убийства Эймисса». euronews (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 17-ին.
  3. Murphy, Matt; Casciani, Dominic (2021 թ․ հոկտեմբերի 15). «Sir David Amess: How a tragic day unfolded». BBC News. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 15-ին.
  4. McGuinness, Alan (2021 թ․ հոկտեմբերի 15). «Conservative MP Sir David Amess stabbed multiple times in incident at constituency surgery». Sky News. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 15-ին.
  5. 5,0 5,1 Lee, Joseph (2021 թ․ հոկտեմբերի 15). «Sir David Amess: Conservative MP stabbed to death». BBC News. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 15-ին.
  6. «Sir David Amess stabbing: What we know so far». BBC News. 2021 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 15-ին.
  7. «MP David Amess dies after being stabbed at constituency meeting». The Guardian. 2021 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 16-ին.
  8. Faulkner, Doug (2021 թ․ հոկտեմբերի 15). «Sir David Amess killing was terrorist incident, say police». BBC News. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 15-ին.
  9. Dodd, Vikram (2021 թ․ հոկտեմբերի 21). «Man charged with murder of Tory MP David Amess». The Guardian. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 21-ին.
  10. «https://twitter.com/kensingtonroyal/status/1449089008366145537». Twitter (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 17-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]