Դեյվիդ Էյմիս
Դեյվիդ Էյմիս | |
![]() | |
Կուսակցություն՝ | Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Bournemouth University? և St Bonaventure's RC School?[1] |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | մարտի 26, 1952 |
Ծննդավայր | Plaistow, Անգլիա |
Վախճանի օր | հոկտեմբերի 15, 2021[2][3] (69 տարեկան) |
Վախճանի վայր | Լի-օն-Սի, Անգլիա[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Զավակներ | Քեթի Ամես |
Կայք՝ | davidamess.co.uk |
Պարգևներ | |
Սըր Դեյվիդ Էնթոնի Էնդրյու Էյմիս (անգլ.՝ David Anthony Andrew Amess, մարտի 26, 1952, Plaistow, Անգլիա - հոկտեմբերի 15, 2021[2][3], Լի-օն-Սի, Անգլիա[2]), բրիտանացի քաղաքական գործիչ, Պահպանողական կուսակցության խորհրդարանի անդամ (1983-2021)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Էսսեքսում՝ էլեկտրիկի և դերձակուհու ընտանիքում[4]։ Նա ուսումնասիրել է տնտեսությունն ու պետական կառավարումը Բորնմութի համալսարանում, այնուհետև կարճ ժամանակ աշխատել է որպես դպրոցական ուսուցիչ, անձնակազմի հավաքագրման խորհրդատու և տեղաբաշխող։ 1983 թվականին ընտրվել է Բազիլդոն շրջանի խորհրդարանի անդամ։ 1997 թվականից ընտրվել է Սաութենդ Ուեսթի օկրուգից։ 10 տարվա ընթացքում եղել է Մայքլ Պորտիլոյի անձնական խորհրդարանական քարտուղար։
Ըստ դավանանքի՝ կաթոլիկ է։ Հավատարիմ է եղել սոցիալ-պահպանողական քաղաքական հայացքներին։ Լինելով խորհրդարանի անդամ՝ պաշտպանել է կենդանիների պաշտպանության մասին օրինագծերը, մասնավորապես՝ 2004 թվականին կողմ է քվեարկել աղվեսի որսի արգելման մասին օրինագծին։ Մասնակցել է Ռաուլ Վալենբերգի հիշատակը հավերժացնելու արշավին և հանդես է եկել էնդոմետրիոզով հիվանդների աջակցությամբ։ Աջակցել է Բրեքսիթին և կողմ է եղել մահապատժի վերադարձին։
1983 թվականից ամուսնացած է եղել Ջուլիա Առնոլդի հետ, որդու և չորս դուստրերի հայր, այդ թվում՝ դերասանուհի Քեյթի Էյմիսը։
2021 թվականի հոկտեմբերի 15-ին սպանվել է Լի-Օն-Սի քաղաքի եկեղեցում ընտրողների հետ հանդիպման ժամանակ։ Սոմալիի ծագմամբ երիտասարդը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել նրան, որից խորհրդարանականը մահացել է։ Ոստիկանությունը հայտարարել է, որ սպանությունը կարող է հիմնավորվել իսլամիստական գաղափարներով[5][6][7]։ Սպանության և ահաբեկչական գործողությունների նախապատրաստման մեղադրանքներ են առաջադրվել 25 ամյա Հարբի Ալի Կուլանեին՝ Սոմալիի վարչապետի նախկին խորհրդականի որդուն[8]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դեյվիդ Էյմիսի սպանությունը
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Who's who (բրիտ․ անգլ.) — (untranslated), 1849. — ISSN 0083-937X
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 David Amess MP dies after being stabbed at constituency surgery, police say — Sky News, 2021.
- ↑ 3,0 3,1 3,2 MP Sir David Amess stabbed at constituency meeting — BBC News, 2021.
- ↑ «David Amess obituary: Brexiteer, animal rights campaigner and committed local MP»։ The Times (անգլերեն)։ ISSN 0140-0460։ Վերցված է 15 October 2021
- ↑ Lee Joseph (15 October 2021)։ «Sir David Amess: Conservative MP stabbed to death»։ BBC News։ Վերցված է 15 October 2021
- ↑ «MP David Amess dies after being stabbed at constituency meeting»։ The Guardian։ 15 October 2021։ Վերցված է 16 October 2021
- ↑ Faulkner Doug (15 October 2021)։ «Sir David Amess killing was terrorist incident, say police»։ BBC News։ Վերցված է 15 October 2021
- ↑ Josh Glancy, Dipesh Gadher, Caroline Wheeler, Katie Tarrant and John Simpson (17 October 2021)։ «Father’s shock after son held over Sir David Amess murder»։ The Sunday Times
|