Դեյվիդ Էյեր
Դեյվիդ Էյեր անգլ.՝ David Ayer | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 18, 1968 (55 տարեկան) |
Ծննդավայր | Շամփեյն, Իլինոյս |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | անգլերեն |
Երկեր | Ինքնասպանների ջոկատը և Ցասում |
Մասնագիտություն | սցենարիստ, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, դերասան և կինոդերասան |
![]() |
Դեյվիդ Այեր (անգլ.՝ David Ayer, հունվարի 18, 1968, Շամփեյն, Իլինոյս), ամերիկացի ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ։ Գրել է «Մարզման օր» (2001 թ.) և «Ֆորսաժ» (2001 թ.) ֆիլմերի սցենարները։ Եղել է «Դաժան ժամանակներ» (2005 թ.), «Փողոցի թագավորները» (2008 թ.), «Սաբոտաժ» (2014 թ.), «Ցասում» (2014 թ.), «Ինքնասպանների ջոկատ» (2017 թ.) և «Պայծառ» (2017 թ.) ֆիլմերի ռեժիսորը։
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Էյերը ծնվել է 1968 թվականի հունվարի 18֊ին Իլինոյս նահանգի Շամփեյն քաղաքում։ Այն բանից հետո, երբ նրա ծնողները նրան դեռահաս տարիքում դուրս են վռնդել տանից, նա մեծացել է Մինեսոտա նահանգի Բլումինգթոն և Մերիլենդ նահանգի Բաթեստա քաղաքներում[1]։ Էյերը ապրել է իր զարմիկի հետ՝ Լոս Անջելեսում[2]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Էյերը եղել է «Ֆորսաժ» ֆիլմի սցենարիստներից մեկը։ Նա գրել է «Մուգ կապույտ» և «Մարզման օրը» ֆիլմերի սցենարները։ Էյերը պայմանագիր էր ստորագրել «S.W.A.T: Հրեշտակների քաղաքի հատուկ բաժին» ֆիլմի սցենարը գրելու համար։ Ֆիլմը թողարկվել է 2003 թվականին, իսկ ռեժիսորը եղել է Քլարկ Ջոնսոնը։
Էյերի ռեժիսորային կարիերայի առաջին ֆիլմը եղել է «Դաժան ժամանակներ» ֆիլմը։ Հետագայում նա եղել է «Փողոցի թագավորները» ֆիլմի ռեժիսորը, որը թողարկվել է 2008 թվականին։ նա եղել է «Պարեկ» ֆիլմի ռեժիսորը և սցենարիստը։ Ֆիլմը պատմում է Լոս Անջելեսում ապրող երկու ոստիկանների ամենօրյա կյանքի մասին, որոնց մարմնավորում են Ջեյք Ջիլենհոլը և Մայքլ Պենյան։ Ֆիլմը թողարկվել է 2012 թվականի աշնանը և ունեցել է ֆինանսական և քննադատական հաջողություն։ Ռոջեր Էբերթը այն համարել է 2012 թվականի չորրորդ լավագույն ֆիլմը[3]։ Նրա հաջորդ ֆիլմը եղել է «Սաբոտաժ» թրիլերը, որի գլխավոր դերակատարը Առնոլդ Շվարցենեգեր է։ Ֆիլմը թողարկվել է 2014 թվականի մարտի 28-ին։ Նա գրել է սցենար և հանդիսացել է որպես ռեժիսոր «Ցասում» ֆիլմի համար։ Ֆիլմը թողարկվել է 2014 թվականի հոկտեմբերին և հիմնական դերակատարներն են Բրեդ Փիթը, Շայա Լեբաֆ և Լոգան Լերմանը[4]։
Էյերը եղել է «Ինքնասպանների ջոկատ» ֆիլմի սցենարիստը և ռեժիսորը, որը թողարկվել է 2016 թվականի օգոստոսի 5֊ին։ Ֆիլմը հիմնական ստացել է բացասական ակնարկներ, սակայն ունեցել է ֆինանսական հաջողություն[5]։
Էյերը նաև եղել է «Պայծառ» ֆիլմի ռեժիսորը, որի հիմնական դերակատարներն են Ուիլ Սմիթը և Ջոել Էդգետոնը։ Ֆիլմի սցենարի նախնական տարբերակը գրել է Մաքս Լենդիսը, իսկ Էյերը այն վերագրել է[6][7]։ Ֆիլմը թողարկվել է 2017 թվականի դեկտեմբերի 22֊ին Netflix֊ի կողմից[8]։ 2018 թվականին Netflix֊ը հայտարարել է, որ լինելու է ֆիլմի երկրորդ մասը[9]։
2016 թվականի դեկտեմբերի 13֊ին Դեյվիդ Էյերը նշանակվել է «Ինքնասպանների ջոկատ» ֆիլմի սպին֊օֆֆ «Գոթեմ Սիթիի սիրենները» ֆիլմի ռեժիսոր։ Մարգո Ռոբին կրկնելու է իր դերը, որպես Հարլի Քուին[10]։
2018 թվականի հունիսին հայտարարվեց, որ Էյերը լինելու է «Հարկ հավաքողը» ֆիլմի ռեժիսորը, որի հիմնական դերակատարներն են լինելու Շայա Լեբաֆը, Բոբո Սոթոն, Չելսի Ռենդոնը, Ցինտիա Սերմոնան[11]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Ֆիլմ | Դեր | Նշումներ | ||
---|---|---|---|---|---|
Ռեժիսոր | Սցենարիստ | Պրոդյուսեր | |||
2000 | Յու-571 | Այո | |||
2001 | Մարզման օր | Այո | Այո | Կամեո, ռուսական մաֆիայի անդամ | |
Ֆորսաժ | Այո | ||||
2002 | Մուգ կապույտ | Այո | |||
2003 | S.W.A.T: Հրեշտակների քաղաքի հատուկ բաժին | Այո | |||
2005 | Դաժան ժամանակներ | Այո | Այո | Այո | |
2008 | Փողոցի թագավորները | Այո | Կամեո, ավազակախմբի անդամ բանտարկյալ | ||
2012 | Պարեկ | Այո | Այո | Այո | |
2014 | Սաբոտաժ | Այո | Այո | Այո | |
Ցասում | Այո | Այո | Այո | ||
2016 | Ինքնասպանների ջոկատ | Այո | Այո | Կամեո(ընդլայնված տարբերակում), Բելե Ռիվ պանտի պահակ | |
2017 | Պայծառ | Այո | Այո | ||
Հարկ հավաքողը | Այո | Այո | Այո | Նկարահանվում է |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «David Ayer's bumpy and brilliant road to Fury»։ The Buffalo News։ հոկտեմբերի 17, 2014։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-27-ին։ Վերցված է հուլիսի 22, 2016
- ↑ «'End of Watch' Director David Ayer on Reinventing the Cop Genre»։ TIME։ սեպտեմբերի 21, 2012։ Վերցված է հուլիսի 22, 2016
- ↑ «End of Watch»։ Chicago Sun-Times։ սեպտեմբերի 19, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-09-ին։ Վերցված է փետրվարի 21, 2013
- ↑ «Logan Lerman Enlists for Fury»։ ComingSoon.net։ մայիսի 1, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-19-ին։ Վերցված է մայիսի 1, 2013
- ↑ «David Ayer Movie Box Office Results»։ www.boxofficemojo.com
- ↑ «Will Smith and David Ayer Reteam for Bright with Joel Edgerton»։ Collider։ մարտի 2, 2016
- ↑ «Will Smith, David Ayer Reteaming on Max Landis Spec 'Bright'»։ Variety։ մարտի 3, 2016
- ↑ «Netflix Makes Mammoth Deal for David Ayer's 'Bright' Starring Will Smith»։ Collider.com։ մարտի 18, 2016
- ↑ «"Netflix Firms ‘Bright’ Sequel With Will Smith"»։ Deadline Hollywood։ հունվարի 3, 2018։ Վերցված է հունվարի 4, 2018
- ↑ «David Ayer, Margot Robbie Reteam on Female DC Villains Movie»
- ↑ «Cinthya Carmona Joins ‘The Tax Collector’; Cathy Shim Cast In ‘The Sun Is Also A Star’; Jake Allyn In ‘Kill Me Twice’»։ Deadline Hollywood։ հուլիսի 17, 2018։ Վերցված է հուլիսի 17, 2018
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դեյվիդ Էյեր Internet Movie Database կայքում
|