Դեյվիդ Էդինգս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեյվիդ Էդինգս
անգլ.՝ David Carroll Eddings
Ծնվել էհուլիսի 7, 1931(1931-07-07)[1][2][3][…]
ԾննդավայրՍպոքան, Վաշինգտոն, ԱՄՆ
Վախճանվել էհունիսի 2, 2009(2009-06-02)[4][1][2][…] (77 տարեկան)
Վախճանի վայրՔարսոն Սիթի, ԱՄՆ
Մասնագիտությունգրող և վիպասան
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՎաշինգտոնի համալսարան և Ռիդ քոլեջ
Ուշագրավ աշխատանքներThe Belgariad?
Պարգևներ
ԱմուսինԼի Էդինգս
Կայքeddingschronicles.com/index.html

Դեյվիդ Քերոլ Էդինգս (անգլ.՝ David Carroll Eddings, հուլիսի 7, 1931(1931-07-07)[1][2][3][…], Սպոքան, Վաշինգտոն, ԱՄՆ - հունիսի 2, 2009(2009-06-02)[4][1][2][…], Քարսոն Սիթի, ԱՄՆ), ամերիկացի ֆանտաստ գրող։ Իր կնոջ՝ Լիի հետ նա գրել է էպիկական ֆանտաստիկ ժանրի վեպերի մի ամբողջ հավաքածու, որոնք հետագայում դարձել են նրա ամենաշատ վաճառք ունեցող գրքերը, այդ թվում են՝ «Բելգարիադա» (1982-1984 թվականներ), «Մալորեոն» (1987-1991 թվականներ) ,«Էլենիում» (1989-1991 թվականներ), «Թամուլի» (1992-1994 թվականներ) և «Երազողները» (2003-2006 թվականներ)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդինգսը ծնվել է 1931 թվականին Վաշինգտոն նահանգի Սփոքեն քաղաքում Ջորջ Ուեյն Էդինգսի և Թոյ (Բուրջ) Էդինգսի ընտանիքում[5]։ Էդինգսը նշել է, որ նա կիսով չափ Չերոկին է եղել[6]։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդինգսը մեծացել է Սնոհոմիշ քաղաքի Փյուջեթ ծոցի շրջակայքում[7]։ 1949 թվականին Սնոհոմիշի ավագ դպրոցը ավարտելուց հետո նա աշխատել է մեկ տարի, ապա ընդունվել քոլեջ և մասնագիտացել խոսքի, դրամատուրգիայի և անգլերենի մեջ[8]։ Էդինգսի տաղանդը արտահայտվեց գրականության և դրամատուրգիայի մեջ, նա հաղթող է ճանաչվել ազգային հռետորական մրցույթում և իր դրամատուրգիայում գրեթե միշտ եղել է գլխավոր տղամարդ կերպարը։ 1954 թվականին Էդինգսը ավարտել է Ռիդի անվան քոլեջը բակալավրի աստիճանով և որպես ավարտական աշխատանք գրել է իր առաջին վեպը՝ «Որքան միայնակ են մահացածները» վերնագրով։ Ռիդ քոլեջն ավարտելուց հետո Էդինգսը զորակոչվեց ԱՄՆ բանակ[9]՝ նախկինում ծառայելով նաև Ազգային գվարդիայում[10]։ 1956 թվականին զորացրվելուց հետո նա սկսել է սովորել Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում գտնվող համալսարանում՝ չորս տարի ժամանակահատվածով, իսկ արդեն 1961 թվականին ավարտել է համալսարանը մագիստրոսի կոչումով և որպես թեզ ներկայացրել է «Վազող մարդը» վեպը[11]։

Այնուհետև Էդինգսը սկսել է աշխատել գնորդ Բոինգ ընկերության համար, որտեղ էլ հանդիպել է իր ապագա կնոջը՝ Ջուդիթ Լիի Շալին[9]։ 1962 թվականին նրանք ամուսնացան, որից հետո Ջուդիթը սկսեց կրել Լիի Էդինգս անունը և 1960-ական թվականների ընթացքում Էդինգսը աշխատել է որպես պրոֆեսորի օգնական Հարավային Դակոտայի Բլեք Հիլզ նահանգի քոլեջում։

Բռնություն երեխաների նկատմամբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեյվիդ և Լիի Էդինգսները իրենց առաջին որդուն՝ Սքոթ Դեյվիդին, որդեգրել են 1966 թվականին, որը այդ ժամանակ երկու ամսեկան էր[12][13] : Իսկ իրենց կրտսեր աղջկան որդեգրել են 1966-ից 1969 թվականների ընթացքում[13]։

1970 թվականին զույգը զրկվեց երկու երեխաների խնամակալությունից էլ և առանջին դատավարության արդյունքում երկուսն էլ ենթարկվեցին մեկ տարի ազատազրկման՝ երեխաների ֆիզիկական բռնության 11 կետերով մեղավոր ճանաչվելուց հետո[14]։ Ըստ Բլեյք Հիլս շաբաթաթերթի՝ 1970 թվականի փետրվարի 11-ին զույգի չորս տարեկան որդեգրված երեխային գտել են իրենց տան նկուղում՝ մթության մեջ, փակված վանդակի մեջ և հագին միայն շապիկ է եղել։ Երեխան ֆիզիկական բռնության է ենթարկվել, նրա ձեռքերը եղել են ուռած և ամբողջությամբ քերծվածքներով, ամբողջ մարմինը եղել է ծեծված, ինչպես նաև հետքեր են մնացած եղել նախորդ ծեծի հետևանքով։ Հետաքննիչները դատավարության ընթացքում նշել են, որ պատերին ամրացված են եղել գոտիներ, լուսավորություն չի եղել, իսկ նկուղում կատվի մեզի ուժեղ հոտ է եղել։ Չնայած այն ժամանակ Հարավային Դակոտայի թերթերում լայնորեն լուսաբանվում էին բռնությունները, դատավարությունները և դատավճիռները, զույգի մասին այդ մանրամասները լրատվամիջոցներում չէին հայտնվում, քանի որ նրանք այդ ժամանակ շատ հաջողված կարիերա ունեին միասին, այս ամենը ցուցադրվեց հասարակության ուշադրությանը միայն երկուսի մահից մի քանի տարի անց։

1971 թվականին՝ երկուսի պատժի ժամկետի ավարտից հետո, Դեյվիդը և Լիի Էդդինգսը տեղափոխվեցին Դենվեր, որտեղ Դեյվիդը սկսեց աշխատել մթերային խանութում[15]։

Գրական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդինգստ ավարտեց իր առաջին հրատարակված վեպի՝ «Թանկ որս»-ի սևագիր տարբերակը 1971 թվականի մարտ ամսին՝ երբ նա բանտում կրում էր իր պատիժը[16]։ «Թանկ որսը» ժամանակակից պատմություն է չորս երիտասարդների մասին, ովքեր որսում են եղնիկներին, և ինչպես նրա հետագա վեպերից շատերը, այն ուսումնասիրում է քաջության և հասունացման թեմաները։ Համոզված լինելով, որ իր ապագա կարիերան գրող լինելն է, Դեյվիդը և Լիի Էդդինգսը Դենվերում կարճատև մնալուց հետո տեղափոխվեցին Սփոքեն, որտեղ նա կրկին ստիպված եղավ աշխատել մթերային խանութում՝ գումար վաստակելու համար։ «Թանկ որս» ստեղծագործուրյունը հրատարակվեց 1972 թվականի սկզբին G. P. Putnam's Sons հրատարակչության կողմից, և այն ստացավ բազմաթիվ լավ արձագանքներ[17]։

Էդինգսը շարունակել է աշխատել մի քանի չհրատարակված վեպերի վրա, այդ թվում նաև «Հունսիքերի վերելքը» պատմության վրա, որը լեռնագնացության մասին էր, սակայն այն հետագայում այրվում է և ինչպես Էդինգսն է պնդում «այն աղբի մի կտոր էր և այնքան վատն էր, որ անգամ ինձ էր ձանձրացնում»[18]։ Նրա փորձերի մեծ մասը զարգացել են նույն ոգով, ինչ «Թանկ որսը», արկածային պատմությունները և Ժամանակակից ողբերգությունները։ Դրանցից ոչ մեկը չի վաճառվել կամ հրատարակվել, բացառությամբ «Պարտվողները» վեպի, որը պատմում է Աստծո և Սատանայի մասին, հերոսներն են Ռաֆայել Թեյլորը՝ շնորհալի ուսանողը և մարզիկը, և Դեյմոն Ֆլուդը՝ սրիկան, ով որոշել է տապալել Ռաֆայելին։ Չնայած «Պարտվողները» գրվել է 1970-ականներին, այն տպագրվել է 1992 թվականի հունիսին, շատ ավելի ուշ, քան Էդինգսը հաջողության հասավ որպես հեղինակ[10]։

Հաջողությունը ֆանտազիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի առավոտ՝ աշխատանքի գնալուց առաջ, Էդինգսը ֆանտազիայի ժանրի քարտեզ նկարեց։ Ըստ Թոլքինի մի քանի տարի առաջ գրախանությում տեսնելով «Մատանիների տիրակալը» նա ցածրաձայն ասել է. «Այս հին հնդկահավը դեռ գույություն ունի՞» և միանգամայն ապշել է՝ տեսնելով, որ դա արդեն 78-րդ օրինակն է։ Այնուամենայնիվ, նա արդեն ներառել էր Թոլքինի այս աշխատությունը 1967 թվականի ամռանը և 1968 ու 1969 թվականների գարնանը կատարվելիք անգլիական գրականության դասընթացների ծրագրում[15]։ Հետագայում Էդինգսը սկսեց մեկնաբանել իր նախկինում արված խզբզոցները, որոնք աշխարհագրական հիմք դարձան Ալորիա երկրի համար[18]։ Մեկ տարվա ընթացքում նա տարբեր թագավորությունների, ցեղերի և կերպարների անուններ էր ավելացնում, ինչպես նաև հանդես էր գալիս տարբեր աստվածաբանություններով և դիցաբանություններով, որը ամբողջությամբ կազմեց 230 էջ։

Քանի որ «Մատանիների տիրակալը» լույս տեսավ երեք հատորներով, Էդինգսը հավատացած էր, որ ֆանտազիա ժանրը պետք է եռագրություն լինի։ Ի սկզբանե նա նաև պլանավորում էր գրել «Բելգարիադան» որպես եռերգություն, մինչև նրա խմբագիր Լեսթեր Դել Ռեյը նրան ասաց, որ գրավաճառները չեն ընդունի 600 էջանոց գրքեր։ Փոխարենը Դել Ռեյը առաջարկեց հրատարակել գիրքը հինգ հատորներով։ Սկզբում Էդինգսը հրաժարվեց, բայց քանի որ արդեն ստորագրել էր պայմանագիրը և Դել Ռեյն էլ խոստացել էր, որ նա կստանա երեքի փոխարեն հինգ գրքերի կանխավճարը ի վերջո նա համաձայնվեց[19]։ «Մարգարեության գրավատուն» շարքի առաջին հատորը, հրատարակվել է 1982 թվականի ապրիլին։

«Բելգարիադ» գրքի հատորները (հրատարակվել է հինգ հատորով 1982-ից 1984 թվականների ընթացքում) դարձան հայտնի, և Էդինգսը շարունակեց գրել ու հրատարակել ֆանտաստիկ ժանրի ստեղծագործություններ իր ամբողջ կյանքի ընթացքում և մեկ կամ երկու տարին մեկ հրատարակում էր մեկ գիրք։

1995 թվականին Դեյվիդը և Լիի Էդինգսը հրատարակում էին գրքեր համատեղ, Էդինգսը մեկ անգամ հակիրճ բացատրել է, թե ինչու են նրանք ստեղծագործում համատեղ. «սա եղել է հենց սկզբից»։ Ընդհանուր առմամբ ընդունված է, որ դա ճշգրիտ է[20][21][22], չնայած Էդինգսի հետազոտող Ջեյմս Գիֆորդը նշում է, որ համագործակցությունը «անհնար» կլիներ Էդինգսի առաջին հրատարակված «Թանկ որս» վեպի դեպքում, քանի որ Դեյվիդ Էդինգսի սեփական գրառումները ցույց են տալիս, որ առաջին սևագիրը ավարտվել է, երբ նա և Լիին երկուսն էլ գտնվում էին տարբեր բանտերում և այնտեղ էին արդեն իսկ սահմանված ժամկետի դեռ կեսը[23]։

Էդդինգսի վերջին աշխատանքը՝ «Երազողները» վեպի շարքը, լույս է տեսել չորս հատորով 2003-2006 թվականներին։

Հետագա կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի հունվարի 26-ին Էդինգսը պատահաբար այրել է իր գրասենյակի մոտ մեկ քառորդը, որը գտնվում էր իր տան հարևանությամբ, իր սպորտային մեքենայի հետ միասին[24]։

2007 թվականի փետրվարի 28-ին Դեյվիդ Էդինգսի կինը՝ Լիին, մահացավ մի շարք կաթվածներից հետո, որոնց հետևանքով նա չէր կարողանում շփվել։ Նա 69 տարեկան էր[25]։ Առաջին կաթվածիծ հետո նրան տանը հոգ էին տանում Էդինգսը և նրա մայրը, այս ամենը եղել է «Երազողները» վեպի ավարտից երեք տարի առաջ[15]։

Էդինգսը մահացել է 2009 թվականի հունիսի 2-ին Նևադա նահանգի Քարսոն քաղաքում հիվանդության պատճառով[26][27]։

Դենիսը՝ Էդինգսի եղբայրը, ասել է, որ նա երկար ժամանակ տառապել է դեմենցիա հիվանդություն, բայց հիվանդությունը սկսել է գլուխ բարձրացրել սկսած սեպտեմբեր ամսին և նա 24 ժամյա խնամքի կարիք ուներ։ Նա նաև հաստատել է, որ իր կյանքի վերջին ամիսներին իր եղբայրը աշխատել է մի ձեռագրի վրա, որը նման չէր իր մյուս գործերից որևէ մեկին՝ ասելով. «Ես դա ճշգրիտ չէի անվանի ֆանտազիայի երգիծանք, բայց դա, անշուշտ, համապատասխանում է ժանրին»։ Չավարտված աշխատանքը, իր մյուս ձեռագրերի հետ միասին, գնաց իր մայր բուհ՝ Ռիդ քոլեջ[28], 18 միլիոն դոլար ժառանգության հետ միասին՝ ֆինանսավորելու «լեզուներ և գրականություն սովորող ուսանողներին և ուսուցիչներին»[29]։ Էդինգսը նաև 10 միլիոն դոլար Է կտակել Դենվերի ազգային հրեական բժշկական և հետազոտական կենտրոնին՝ մանկական ասթմայի և գիտական հետազոտությունների համար։ Էդինգսի կինը՝ Լին, իր ողջ կյանքի ընթացքում տառապել է ասթմայով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 NooSFere (ֆր.) — 1999.
  3. 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 http://news.bbc.co.uk/1/hi/entertainment/arts_and_culture/8085289.stm
  5. The alt.fan.eddings David Eddings Frequently Asked Questions List
  6. «Recalling the late David Eddings, Lord of Creation». starlog.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 19-ին.
  7. Sorceress of Darshiva
  8. David and Leigh Eddings, The Rivan Codex, 0006483496, p. 9
  9. 9,0 9,1 David and Leigh Eddings, The Rivan Codex, 0006483496, p. 10
  10. 10,0 10,1 Nicholls, Stan (1995 թ․ հունվար). McDonnell, David (ed.). «Ring Bearer». Starlog. No. 210. էջ 76-81. ISSN 0191-4626.
  11. David and Leigh Eddings, The Rivan Codex, 0006483496, p. 3
  12. «Mr. and Mrs. David Eddings Adopt First Child, Scott David». Queen City Mail. 1966 թ․ մարտի 10. էջ 5. Վերցված է 2019 թ․ մայիսի 3-ին.
  13. 13,0 13,1 «Separate Trials Set for Eddings». Queen City Mail. 1970 թ․ մայիսի 7. Վերցված է 2019 թ․ մայիսի 3-ին. «In other action Friday, Mattson and Judge Richard A. Furze were served with papers calling for a hearing May 14 on a petition by the Eddings to regain custody of their two adopted children, Scott David, 4, upon whom the abuse was allegedly inflicted, and a younger daughter.»
  14. «Witnesses Tell of 'Child Abuse'». The Black Hills Weekly. 1970 թ․ փետրվարի 11. Վերցված է 2019 թ․ մայիսի 3-ին.
  15. 15,0 15,1 15,2 Gifford, James (2016 թ․ սեպտեմբերի 30). «A Frightful Hobgoblin Stalks Through Modernism?». Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 7-ին.
  16. «On Reading Monsters – James Gifford».
  17. «HIGH HUNT | Kirkus Reviews».
  18. 18,0 18,1 David and Leigh Eddings, The Rivan Codex, 0006483496, p. 11
  19. «Guardians of the West: An Interview with David Eddings - Chiark». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 19-ին.
  20. «The Rivan Codex: Ancient Texts of the Belgariad and the Malloreon». Publishers Weekly (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  21. D'Ammassa, Don (2020 թ․ օգոստոսի 11). Masters of Fantasy: Volume II (անգլերեն). Independently Published. ISBN 979-8-6730-5251-8.
  22. Palmer-Patel, Charul. The Shape of Fantasy : Investigating the Structure of American Heroic Epic Fantasy. [New York]. էջ 171. ISBN 978-0-429-19926-4. OCLC 1125007425.
  23. «On Reading Monsters – James Gifford».
  24. F.T. Norton (2007). «Novelist accidentally burns down office». Nevada Appeal. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 27-ին.
  25. «Décès de Leigh Eddings». Elbakin.net. 2007. Վերցված է 2007 թ․ մարտի 6-ին.
  26. Neill, Graeme (2009 թ․ հունիսի 3). «Fantasy writer David Eddings dies». Bookseller.com. Վերցված է 2009 թ․ հունիսի 3-ին.
  27. «Fantasy writer Eddings dies». Seattle Post-Intelligencer. 2009 թ․ հունիսի 4. Վերցված է 2009 թ․ հունիսի 5-ին. (չաշխատող հղում)
  28. «Fantasy writer David Eddings dies in Carson City home». The Nevada Appeal. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 19-ին.
  29. «Fantasy writer David Eddings leaves Reed College $18 million». The Oregonian. 2009 թ․ հուլիսի 15.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]