Դեյվիդ Բոմբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեյվիդ Բոմբերգ
անգլ.՝ David Bomberg
ԿեղծանունBomberg, David Garshen
Ծնվել էդեկտեմբերի 5, 1890(1890-12-05)[1][2][3][…]
ԾննդավայրԲիրմինգհեմ, Ուորիքշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանվել էօգոստոսի 19, 1957(1957-08-19)[1][2][3][…] (66 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն[4]
ԿրթությունՖելիքս Սլեյդի գեղեցիկ արվեստների դպրոց և Վեսթմինսթերի արվեստի դպրոց
Մասնագիտություննկարիչ, արվեստագետ և գծանկարիչ
ՈճՎորտիցիզմ
Թեմաներգեղանկարչություն[5] և Կերպարվեստ[5]
 David Bomberg Վիքիպահեստում

Դեյվիդ Բոմբերգ (անգլ.՝ David Bomberg), դեկտեմբերի 5, 1890(1890-12-05)[1][2][3][…], Բիրմինգհեմ, Ուորիքշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - օգոստոսի 19, 1957(1957-08-19)[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), 20-րդ դարի անգլիացի խոշորագույն նկարիչներից մեկը։

Կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է Լեհաստանից ներգաղթած հրեա ընտանիքի յոթերորդ երեխան։ 1895 թվականին Բոմբերգները տեղափոխվել են Լոնդոնի Ուայթչեպել շրջան (Իսթ Էնդում)։ Այստեղ 15-ամյա Դեյվիդն սկսել է վիմագրություն սովորել։ 1908-1910 թվականներին նա Ուոլթեր Սիքերտի ղեկավարությամբ սովորել է արվեստի պատմություն Վեսթմինսթերի արվեստի դպրոցում։ Միևնույն ժամանակ որպես օգնական է աշխատել նկարիչ Ջոն Սինգեր Սարջենթի գեղարվեստական արհեստանոցում. վերջինս Բոմբերգին խորհուրդ է տալիս ուսումը շարունակել Սլեյդի գեղարվեստի դպրոցում։ Հրեական օգնության գործակալությունից կրթաթոշակ ստանալով` երիտասարդ նկարիչը սովորում է Սլեյդի դպրոցում 1911-1913 թվականներին։ Այս ժամանակահատվածում նա ծանոթացել է այնպիսի արվեստագետների հետ, ինչպիսիք են Փոլ Նեշը, Սթենլի Սփենսերը, Այզեկ Ռոզենբերգը և Մարկ Գերտլերը։ Բոմբերգը գեղարվեստական այնպիսի ուղղության հիմնադիրներից մեկն էր, ինչպիսին էր վորտիցիզմը։

1913 թվականին Բոմբերգը, Ջեյքոբ Էպստայնի հետ մեկնել է Ֆրանսիա, որտեղ հանդիպել է վրձնի այնպիսի վարպետների հետ, ինչպիսիք են Անդրե Դերենը, Ամեդեո Մոդիլիանին և Պաբլո Պիկասոն, որոնք ազդել են նկարչի հետագա ստեղագործության վրա։ 1915-1918 թվականներին մասնակցել է Արևմտյան ճակատի ռազմական գործողություններին։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Բոմբերգը որոշ ժամանակ ապրել է Պաղեստինում (1923-1927), այնուհետև ճամփորդել է դեպի Մարոկկո և Հունաստան (1930), ԽՍՀՄ (1933) և Իսպանիա (1934-1935)։ 1945-1953 թվականներին նկարիչը դասավանդել է Լոնդոնի South Bank համալսարանում։ Բոմբերգի ուսանողներից են Ֆրենկ Աուերբախը, Լեսլի Մարը, Գուստավ Մեցգերը և Լեոն Կոսոֆը։

Բոմբերգը նկարում էր հիմնականում բնապատկերներ և դիմանկարներ։ Նրա գործերը ստեղծվել են ինչպես աբստրակտ (մինչև 1920 թվականը), այնպես էլ` էքսպրեսիոնիստական ոճով։ Բոմբերգի որոշ աշխատություններում զգացվում է խորհրդային կոնստրուկտիվիզմի ուժեղ ազդեցությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]