Jump to content

Դեյվիդսոն Բլեք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեյվիդսոն Բլեք
Ծնվել էհուլիսի 25, 1884(1884-07-25)[1]
Տորոնտո, Կանադա[2]
Մահացել էմարտի 15, 1934(1934-03-15)[1] (49 տարեկան)
Պեկին[2]
Քաղաքացիություն Կանադա
Մասնագիտությունանատոմ և հնեամարդաբան
Հաստատություն(ներ)Cenozoic Research Laboratory?[3]
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն
Ալմա մատերՏորոնտոյի համալսարան
Պարգևներ
 Davidson Black Վիքիպահեստում

Դեյվիդսոն Բլեք[6] (անգլ.՝ Davidson Black, հուլիսի 25, 1884(1884-07-25)[1], Տորոնտո, Կանադա[2] - մարտի 15, 1934(1934-03-15)[1], Պեկին[2]) կանադացի հնէաբան, որը առավել հայտնի է Sinanthropus pekinensis (այժմ՝ Homo erectus pekinensis) անվանումով։ Եղել է Չինաստանի երկրաբանական ծառայության նախագահ և Թագավորական ընկերության անդամ: Չինաստանում հայտնի է որպես Բու Դաշենգ (փինյին՝ Bù Dáshēng):

Վաղ կյանք, ընտանիք և կրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեյվիդսոն Բլեքը ծնվել է 1884 թվականին Կանադայում՝ Օնտարիո նահանգի Տորոնտո քաղաքում։ Մանկության տարիներին շատ ամառներ է անցկացրել Քավարթա լճերի մոտ։ Դեռահաս տարիքում ծանր բեռներ է տեղափոխել Հուդզոնի ծոցի ընկերության համար։ Սիրել է բրածոներ հավաքել Դոն գետի ափերին։ Ընկերացել է հնդկացիների հետ և սովորել է նրանց մեկ լեզու։ Բլեքը փորձել է գտնել ոսկի Կավարթա լճերի շրջակայքում, սակայն ապարդյուն։

Բլեքը վաղ տարիքից հետաքրքրություն է ցուցաբերել կենսաբանության նկատմամբ, չնայած ծնվել է իրավաբանական մասնագիտության հետ կապված ընտանիքում[7]։

1906 թվականին Բլեքը ստացել է բժշկական գիտությունների աստիճան Տորոնտոյի համալսարանում[8]։ Շարունակել է ուսումը՝ ուսումնասիրելով համեմատական անատոմիա։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1909 թվականին Բլեքը դարձել է անատոմիայի դասախոս։ 1914 թվականին կես տարի աշխատել է նյարդաանատոմ Գրաֆտոն Էլիոթ Սմիթի մոտ Անգլիայի Մանչեստր քաղաքում։ Սմիթն այդ ընթացքում ուսումնասիրել է Փիլտդաունի մարդուն, որը Բլեքի մոտ առաջացրել է հետաքրքրություն մարդու էվոլյուցիայի նկատմամբ[9]։

1917 թվականին միացել է Կանադայի թագավորական բանակի բժշկական կորպուսին, որտեղ բուժել է վիրավոր կանադացի զինվորներին։

1919 թվականին՝ Կանադական բանակի բժշկական կորպուսից զորացրվելուց հետո, մեկնել է Չինաստան՝ աշխատելու Պեկինի միության բժշկական քոլեջում: Նախ ստանձնել է նյարդաբանության և սաղմնաբանության պրոֆեսորի պաշտոնը, իսկ 1924 թվականին նշանակվել է անատոմիայի ամբիոնի վարիչ: 1926 թվականին պլանավորել է որոնել մարդկային բրածոներ, չնայած քոլեջը խրախուսել է նրան կենտրոնանալ դասավանդման վրա: Այս ժամանակահատվածում Յոհան Գունար Անդերսոնը, որը 1921 թվականին պեղումներ է կատարել Վիշապի ոսկրերի բլրի (Ճոկոուտիեն) մոտ, Շվեդիայում տեղեկացել է Բլեքի բրածոների հետազոտության մասին: Յոհանը Բլեքին ուսումնասիրելու համար տվել է մարդու ատամներին նման երկու սեղանատամ: Հաջորդ տարի, Ռոքֆելլերի ֆոնդի դրամաշնորհով, Բլեքը սկսել է իր որոնումները Ճոկոուտիենի շրջակայքում: Չնայած ազգային հեղափոխական բանակի հետ կապված ռազմական անկարգություններին, որի պատճառով բազմաթիվ արևմտյան գիտնականներ լքել են Չինաստանը, Դևիդսոն Բլեքը և իր ընտանիքը մնացել են երկրում։

Այնուհետև Բլեքը այդ վայրում սկսել է լայնածավալ հետազոտություններ։ Նշանակվել է գլխավոր համակարգող, իր խմբում ընդգրկել է և՛ արևմտյան, և՛ չինացի գիտնականների։ 1926 թվականի ամռանը պեղումները ղեկավարող Օտտո Զդանսկին հայտնաբերել է երկու սեղանատամ, որը 1927 թվականին դրանք նկարագրել է որպես Homo ցեղի բրածոներ (Չինաստանի երկրաբանական հետազոտության տեղեկագիր): Բլեքը կարծել է, որ դրանք պատկանել են նոր մարդկային տեսակի և դրանք անվանել է Sinanthropus pekinensis: Այդ ատամը կրել է փոքրիկ թավշյա պատյանով պղնձե տուփի մեջ, որը ամրացված է իր գոտուն[10]։

Ավելի ուշ Բլեքը ատամը նվիրաբերել է Ռոքֆելլեր հիմնադրամին, որը ցանկացել է ավելի շատ նմուշներ ստանալ՝ նախքան դրամաշնորհներ տրամադրելը։

1928 թվականի նոյեմբերին հայտնաբերվել են ստորին ծնոտ, մի քանի ատամներ և գանգի բեկորներ։ Նրա գտածոն ընդլայնել է մարդու էվոլյուցիայի մասին գիտելիքները[11]։ Բլեքը ներկայացրեցլ է պեղումները հիմնադրամին, որը նրան տրամադրել է 80,000 դոլար (2024 թվականի փոխարժեքով $1.46 միլիոն դոլար): Դրամաշնորհը շարունակել է հետազոտությունը, և դրա հետ մեկտեղ Բլեքը հիմնադրել է Ցենոզոյան դարաշրջանի հետազոտությունների լաբորատորիան։

Ավելի ուշ մեկ այլ էքսկավատոր գտել է գանգ, հայտնաբերվել են ավելի շատ նմուշներ։ Բլեքը հաճախ դրանք զննել է մինչև ուշ գիշեր։

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում բնօրինակ ոսկրերի մեծ մասը կորել է՝ դրանք Չինաստանից անվտանգ պահպանման համար տեղափոխելու ընթացքում: Պատերազմի ժամանակ ճապոնացիները վերահսկողություն են ձեռք բերել Պեկինի միության բժշկական կենտրոնի նկատմամբ, որտեղ բրածոները պարունակող լաբորատորիան խուզարկվել է, իսկ մնացած բոլոր նմուշները՝ բռնագրավվել: Մինչ օրս բրածոները չեն հայտնաբերվել, և ոչ ոք վստահ չէ՝ դրանք գողացվել են, թե օրինականորեն կորել: Մնացել են միայն գիպսե արձանանմուշները՝ մեկը՝ Պեկինի միության բժշկական կենտրոնում, մեկը՝ Վաշինգտոնի Սմիթսոնյան ինստիտուտում և մեկը՝ Լոնդոնում[10]:

Բլեքը եղել է Ամերիկյան անատոմիայի ասոցիացիայի անդամ[12]

Ասիական վարկած

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնէաբաններ Յոհան Գունար Անդերսոնը, Օտտո Զդանսկին և Վալտեր Գրեյնջերը կարծել են, որ մարդու ծագումը գալիս է Ասիայից: Երեք գիտնականներն էլ այցելել են Չինաստան և Ճոկոուտիեն, որտեղ հայտնաբերել են Պեկինյան մարդուն (Սինանթրոպոս): Պեղումների հետագա ֆինանսավորումն իրականացրել է Դեյվիդսոն Բլեքը, որը Ասիական վարկածի հիմնական կողմնակիցներից մեկն է[13]: Ճոկոուտիենում Պեկինյամժն մարդու գտածոների պատճառով, հնէամարդաբանական հետազոտությունների կենտրոնը մինչև 1930 թվականը ամբողջությամբ տեղափոխվել է Ասիա:

Բլեքը 1925 թվականին գրել է «Ասիան և պրիմատների տարածումը» վերնագրով հոդվածը, որում պնդել է, որ մարդու ծագումը կարելի է փնտրել Տիբեթում, Բրիտանական Հնդկաստանում, Յունգ-Լինգում և Չինաստանի Կաշգարյան հարթավայրում: 1934 թվականին հրապարակված նրա վերջին հոդվածում կրկին հաստատել է մարդու ծագման ասիական տեսությունը՝ Արևելյան Ասիայի հաատեքստում[14]:

Պարգևներ և մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1931 թվականին ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիան Բլեքին պարգևատրել է Դանիել Ժիրո Էլիոթի մեդալով[15]։

1935 թվականին հայտնաբերված Մեծ կապիկ (լատին․՝ Gigantopithecus blacki) անհետացած ցեղը անվանակոչվել է Բլեքի պատվին[16]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1913 թվականին Դեյվիդսոն Բլեքը ամուսնացել է Ադենա Նևիթի հետ։ Վերջինս ուղեկցել է Բլեքին նրա ճանապարհորդությունների ժամանակ։ Ունեցել են երկու երեխա՝ որդի՝ Դեյվիդսոնը (1921թ–1988) և դուստր՝ Նևիթը (1925թ–2020թ)։ Երկուսն էլ ծնվել են Պեկինում[10]։

Ավագ Դեյվիդսոնը մահացել է սրտի անբավարարությունից 1934 թվականին: Նրա մահախոսականը գրել է նյարդաբան Ջ. Է. Սմիթը, ոմ ղեկավարությամբ Դեյվիդսոնը աշխատել է[17]:

Բլեքի որդին դարձել է բժիշկ՝ 1946 թվականին ստանալով բժշկական աստիճան։ 1964 թվականին Դեյվիդսոնը ամուսնացել է Լին Սանդերլենդի հետ և ունեցել է որդի՝ Դեյվիդսոնին (1969–2011), որը մահացել է պապիկի մահից ուղիղ 77 տարի անց։ Բլեքի որդին մահացել է 1988 թվականի օգոստոսի 31-ին՝ 67 տարեկան հասակում[18]։

1945 թվականի օգոստոսի 4-ին Բլեքի դուստրը ամուսնացել է կանադացի ռազմածովային լեյտենանտ Ջոն Մեյբիի հետ։ Նրանք ունեցել են հինգ երեխա՝ Ջոնը, Մեյլենը, Բրենդան, Քրիս Ռայերսոնը և Ալանը։ Նևիթը մահացել է 2020 թվականի փետրվարի 1-ին՝ 94 տարեկան հասակում, և իրենից հետո մնացել են իր երեխաները, տասներկու թոռները և վեց ծոռները[19][20]։

Հրատարակումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Black, D. (1932 թ․ նոյեմբեր). «Skeletal Remains of Sinanthropus Other than Skull Parts*». Bulletin of the Geological Society of China. 11 (4): 365–374. doi:10.1111/j.1755-6724.1932.mp11004002.x.
  • Black, D. (1932 թ․ հունիս). «Evidences of the use of Fire by Sinanthropus*». Bulletin of the Geological Society of China. 11 (2): 107–108. doi:10.1111/j.1755-6724.1932.mp11002002.x.
  • Black, D. (1931 թ․ մարտ). «Palæogeography and Polar Shift. A Study of Hypothetical Projections». Bulletin of the Geological Society of China. Peiping. 10 (1). doi:10.1111/j.1755-6724.1931.mp10001006.x.
  • Black, D. (1930 թ․ հունիս). «Notice of the Recovery of a Second Adult Sinanthropus Skull Specimen». Bulletin of the Geological Society of China. Peiping. 9 (2): 97–100. doi:10.1111/j.1755-6724.1930.mp9002002.x.
  • Black, D. (1930 թ․ մարտ). «Interim Report on the Skull of Sinanthropus». Bulletin of the Geological Society of China. 9 (1): 7–10. doi:10.1111/j.1755-6724.1930.mp9001002.x.
  • "Preliminary Notice of the Discovery of an Adult Sinanthropus Skull at Chou Kou Tien." Bulletin of the Geological Society of China, Vol. VIII, No. 3, 1929.
  • Black, D. (1929 թ․ մարտ). «Preliminary Note on Additional Sinanthropus Material Discovered in Chou Kou Tien During 1928». Bulletin of the Geological Society of China. 8 (1): 15–20. doi:10.1111/j.1755-6724.1929.mp8001003.x.
  • "The Aeneolithic Yang Shao People of North China." Reprinted from the Transactions of the 6th Congress of the Far Eastern Association of Tropical Medicine. Tokyo, Japan, 1925.
  • "Asia and the Dispersal of Primates." Reprinted From the Bulletin of the Geological Society of China, Vol. IV, No. 2., 1925.
  • "A Note of the Physical Characters of the Prehistoric Kansu Race." from Memoirs of the Geological Survey of China, Series A, No. 5, June, 1925.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #14165774X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. https://gallica.bnf.fr/ark:/12148/bpt6k6139746g
  4. https://www.nasonline.org/programs/awards/evolution-earth-and-life.html
  5. Directory of Federal Heritage Designations
  6. s., G. E. (1934). «Davidson Black. 1884-1934». Obituary Notices of Fellows of the Royal Society. 1 (3): 360–365. doi:10.1098/rsbm.1934.0021.
  7. «Davidson Black Biography». World of Scientific Discovery. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 25-ին – via bookrags.com.
  8. Pritchett, Samantha (2008) [2001]. Dolentz, Lillian (ed.). «Davidson Black». mnsu.edu. EMuseum, Minnesota State University, Mankato. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 30-ին.
  9. Swinton, W E (1976 թ․ դեկտեմբերի 18). «Physician contributions to nonmedical science: Davidson Black, our Peking man». Canadian Medical Association Journal. Vol. 115, no. 12. էջեր 1251–3. PMC 1878980. PMID 793707.
  10. 10,0 10,1 10,2 Eyewitness account by his daughter Nevitt
  11. Swinton, W. E. (1976). «Physician contributions to nonmedical science: Davidson Black, our Peking man». Canadian Medical Association Journal. 115 (12): 1253. PMC 1878980. PMID 793707.
  12. Pauly, John Edward; Basmajian, John V.; Christensen, A. Kent; Jollie, William P.; Kelly, Douglas E., eds. (1987). The American Association of Anatomists, 1888-1987: essays on the history of anatomy in America and a report on the membership: past and present. Baltimore: Williams & Wilkins. ISBN 978-0-683-06800-9.
  13. Henke, Winfriend; Hardt, Thorolf. Handbook of paleoanthropology, Volume 1. էջեր 20–27.
  14. Corbey, Raymond; Roebroeks, Wil. Studying human origins, disciplinary history and epistemology. էջ 49.
  15. «Daniel Giraud Elliot Medal». nasonline.org. National Academy of Sciences. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 16-ին.
  16. Ciochon, Russell. «The Ape That Was Asian fossils reveal humanity's giant cousin». uiowa.edu. University of Iowa. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 30-ին.
  17. Roland, Charles. «Davidson Black». collections.ic.gc.ca. Innovation, Science and Economic Development, Government of Canada. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2024 թ․ հունիսի 28-ին.
  18. «Davidson Black Family fonds» (PDF). discoverarchives.library.utoronto.ca. Archives and Record Management Services, University of Toronto. Վերցված է 2021 թ․ ապրիլի 27-ին.
  19. «The eventful life of Ottawa's Nevitt Maybee». Ottawa Citizen. Վերցված է 2021 թ․ ապրիլի 26-ին.
  20. «Nevitt MAYBEE». Ottawa Citizen. Վերցված է 2021 թ․ ապրիլի 26-ին.

Արտաքին աղբյուրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեյվիդսոն Բլեք» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեյվիդսոն Բլեք» հոդվածին։