Դեյզի Ռիդլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դեյզի Ռիդլի
Daisy Ridley by Gage Skidmore.jpg
Ծնվել էապրիլի 10, 1992(1992-04-10)[1] (27 տարեկան)
ԾննդավայրՎեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ԿրթությունԹրինգ Փարքի կատարողական արվեստի դպրոց և Բիրքբեք, Լոնդոնի համալսարան
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի և երգչուհի
Daisy Ridley Վիքիպահեստում

Դեյզի Իզաբել Ռիդլի (անգլ.՝ Daisy Isobel Ridley, ապրիլի 10, 1992(1992-04-10)[1], Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն)[2], անգլիացի դերասանուհի, ով մեծ ճանաչում է ստացել խաղալով Ռեյի դերը` «Աստղային պատերազմներ։ Ուժի արթնացում» ֆիլմում:

Պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիդլին ծնվել է Վեսթմինսթերում, Լոնդոնում: Նրա մայրը, Լուիզա Ֆոկներ-Կորբեթը, աշխատում էր ներքին կապի ոլորտում[3], հայրը, Քրիս Ռիդլին, մասնագիտությամբ լուսանկարիչ էր[4][5]: Դեյզին (անգլ.՝ Daisy — Մարգարտածաղիկ) հինգ երեխաներից ամենափոքրն է, ունի երկու հարազատ քույր — Կիկա-Ռոուզ (անգլ.՝ Kika-Rose — Կիկա-Վարդ) և Փոփին (անգլ.՝ Poppy — Խաշխաշ) — և հոր նախկին ամուսնությունից երկու արյունակցական քույր[4][5]: Կիկա-Ռոուզը մասնագիտությամբ մոդելուհի է և աշխատում է Models 1 գործակալությունում[5][6]: Նրա ազգական պապիկը - Արնոլդ Ռիդլին, հայտնի է եղել բրիտանական «Հայրական բանակ» (1968-77) սիթքոմից[7]: Դեյզին նաև Թրինգ Պարկ դպրոցում այցելել է պարի դասերի, Հարթֆորդշիրում, որը ավարտել է 2010 թվականին[4][5]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիդլին հայտնվել է «Պարոն Սելֆրիջ», «Համր ականատեսը», «Աղետ» և «Երիտասարդները» հեռուստասերիալներում[8][9][10][11]: Նկարահանվել է կարճամետրաժ Blue season ֆիլմում, որը թողարկվել է Sci-Fi-London կինոփառատոնի ժամանակ, կարճամետրաժ ֆիլմերի 48-ժամյա մրցույթի շրջանակներում[12]: Խաղացել է Lifesaver-ի երրորդ մինի-ֆիլմում գլխավոր հերոսուհու դերը[13], երեք էպիզոդից բաղկացած ինտերակտիվ ֆիլմ առաջին օգնության մասին, նոմինացվել է Բրիտանական ակադեմիայի մրցանակին[14]: Նրան կարելի է տեսնել նաև Ուայլի ռեպերի Lights On երաժշտական տեսանյութում[4][15]:

2014 թվականի ապրիլին հայտարարվեց, որ Ռիդլին կմարմնավորի Ռեյի դերը, Աստղային պատերազմներ։ Ուժի արթնացում ֆիլմի գլխավոր դերերից մեկը[6][8][9][10][16]: Նրա դերի կատարումը հաստատվեց 2014 թվականի փետրվարին[17]: Ռիդլիին ընտրելը ռեժիսոր Ջ. Ջ. Աբրամսի կողմից համարվեց մտածված քայլ, ով ցանկանում էր կրկնել գլխավոր դերերի բաշխումը անհայտ դերասանների միջև, որը առաջին անգամ արել էր Ջորջ Լուկասը Աստղային պատերազմների առաջին ֆիլմում 1977 թվականին[18]: Ռիդլին նաև կատարում է Ռեյի դերը «Աստղային պատերազմներ»-ի էպիզոդ VIII ֆիլմում, որը նախատեսվում է թողարկել 2017 թվականին:

Մի քանի մրցույթային առաջարկներ ստանալուց հետո, Ռիդլին 2014 թվականի օգոստոսին իր առաջին Jonathan Arun գործակալությունից տեղափոխվեց United Talent Agency[19]: 2014 թվականի հոկտեմբերին, UTA-ի հետ երկու տարվա աշխատանքից հետո, պայմանագիր կնքեց Creative Artists Agency գործակալության հետ[20]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիդլիի ընտանիքը Վեսթմինսթերում, Լոնդոնում ունեն իրենց սեփական տունը: 2016 թվականին Դեյզին սոցցանցերում հայտարարեց, որ նա երկար տարիներ տառապել է էնդոմետրիոզով և ձվարանների պոլիկիստոզով[21]:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2013 Lifesaver Ջո / Joe
2013 Աղետ Casualty Ֆրեն Բեդինգֆիլդ / Fran Bedingfield
2013 Blue Season Սառա / Sarah
2013 Երիտասարդները Youngers Ջեսսի / Jessie
2013 Կենաց Լոնդոնից Toast of London Բեմի բանվոր / Stage Hand
2014 Համր ականատեսը Silent Witness Հաննահ Քենեդի / Hannah Kennedy
2014 Պարոն Սելֆրիջ Mr Selfridge Ռոքսի / Roxy
2015 Disney Infinity 3.0 Ռեյ / Rey
2015 Scrawl Հաննահ / Hannah
2015 Աստղային պատերազմներ: Ուժի արթնացում Star Wars: The Force Awakens Ռեյ / Rey
2017 Սպանություն «Արևելյան ճեպընթանցում» Murder on the Orient Express Մերի Դեբենհեմ
2017 Աստղային պատերազմներ: Վերջին ջեդաի Star Wars: The Last Jedi Ռեյ / Rey
2017 Օֆելիա Բնօրինակ անվանումը անհայտ

Մրցանակներ և նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Աստղային պատերազմներ։ Ուժի արթնացում» ֆիլմում Ռեյի դերը մարմնավորելու համար դերասանուհին միանգամից արժանացավ MTV Movie Awards 2016-ի կողմից 4 նոմինացիաների, հաղթելով դրանցից մեկում

Տարի Ֆիլմ Մրցանակ Կատեգորիա Արդյունք
2016 Աստղային պատերազմներ։ Ուժի արթնացում Սատուրն[22][23] Լավագույն կինոդերասանուհի Առաջադրված
MTV Movie Awards[24][25] Լավագույն կնոջ դեր Առաջադրված
Տարվա հայտնություն Հաղթանակ
Լավագույն հերոս Առաջադրված
Լավագույն մարտ Առաջադրված
Իմպերիա Լավագույն կնոջ դեբյուտ Առաջադրված

Ծանոթագրություն - MTV Movie Awards 2016 մրցանակի լավագույն մարտ նոմինացիան, եղել է Ռեյի (Դեյզի Ռիդլի) և Քայլո Ռենի (Ադամ Դրայվեր) միջև մարտը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.fashionnstyle.com/articles/39630/20150107/daisy-ridley-7-things-you-might-not-know-about-the-star-wars-force-awakens-actress.htm
  2. Goodwin Jess (7 January 2015)։ «Daisy Ridley: 7 Things You Might Not Know About The 'Star Wars: Episode VII: The Force Awakens' Actress»։ Fashion & Style։ Վերցված է 17 January 2015 
  3. Ridley Daisy (10 July 2014)։ «Raspberry to you, false information»։ Twitter։ Արխիվացված է օրիգինալից 14 July 2014-ին։ Վերցված է 11 July 2014 
  4. 4,0 4,1 4,2 4,3 Watts Halina, McPhee Rod (1 May 2014)։ «Star Wars' new star Daisy Ridley: Dad praises "extraordinary" daughter after she lands Episode VII leading role»։ Daily Mirror։ Վերցված է 1 May 2014 
  5. 5,0 5,1 5,2 5,3 Cable Simon, Boshoff Alison (1 May 2014)։ «'She is an amazing and very inspiring person': Daisy Ridley's family celebrate her leading role in the new Star Wars movie»։ Daily Mail։ Վերցված է 1 May 2014 
  6. 6,0 6,1 Selby Jenn (30 April 2014)։ «Who is Daisy Ridley? Star Wars 7 unknown becomes overnight internet sensation»։ The Independent։ Վերցված է 30 April 2014 
  7. Breznican Anthony (25 April 2015)։ «Star Wars: The Force Awakens: As Rey emerges, so does newcomer Daisy Ridley»։ Entertainment Weekly։ Time Inc.։ Վերցված է 26 April 2015 
  8. 8,0 8,1 Barbuti Angela (29 April 2014)։ «Daisy Ridley: 5 Fast Facts You Need to Know»։ Heavy.com։ Վերցված է 29 April 2014 
  9. 9,0 9,1 Jacobs Matthew (29 April 2014)։ «Meet Daisy Ridley, The 'Star Wars: Episode VII' Cast Member You've Never Heard Of»։ The Huffington Post։ Վերցված է 29 April 2014 
  10. 10,0 10,1 Sullivan Kevin P. (29 April 2014)։ «Who Is Daisy Ridley? Meet The New ‘Star Wars’ Leading Lady»։ MTV.com։ Վերցված է 29 April 2014 
  11. McDonnell Brandy (4 May 2014)։ «Video Spotlight: Happy Star Wars Day! Let's take a closer look at the cast for 'Episode VII'»։ NewsOK։ Վերցված է 14 May 2014 
  12. Jacobs Matthew (30 April 2014)։ «Watch 'Star Wars' Actress Daisy Ridley In Haunting Short Film 'Blue Season'»։ The Huffington Post։ Վերցված է 4 May 2014 
  13. «Credits»։ Lifesaver։ 29 April 2014։ Վերցված է 29 April 2014 
  14. «Children's Interactive in 2013»։ BAFTA։ Վերցված է 29 April 2014 
  15. «Daisy Ridley la estrella desconocida de Star Wars»։ El Informador (Spanish)։ 29 April 2014։ Վերցված է 4 May 2014 
  16. Truitt Brian (29 April 2014)։ «'Star Wars' past and present mix for 'Episode VII'»։ USA Today։ Վերցված է 29 April 2014 
  17. Kit Borys (30 April 2014)։ «How 'Star Wars' Director J.J. Abrams Kept the Cast Secret»։ The Hollywood Reporter։ Վերցված է 8 May 2014 
  18. Dassanayake Dion (30 March 2014)։ «Star Wars Episode VII: JJ Abrams looking at 'cast of unknown actors' like original trilogy»։ Daily Express։ Վերցված է 4 May 2014 
  19. New Talent Agency
  20. Fleming Jr. Mike (21 October 2014)։ «'Star Wars Episode VII' Lead Daisy Ridley Signs With CAA»։ Deadline։ Վերցված է 22 October 2014 
  21. Daisy Ridley opened up about her struggle with endometriosis
  22. «The Saturn Awards and The Academy of Science Fiction Fantasy and Horror»։ www.saturnawards.org։ Վերցված է 2017-03-03 
  23. «Academy of Science Fiction, Fantasy & Horror Films, USA (2016)»։ Վերցված է 2017-03-03 
  24. «Here Are Your 2016 MTV Movie Awards Nominees»։ MTV News (անգլերեն)։ Վերցված է 2017-03-04 
  25. «MTV Movie Awards (2016)»։ Վերցված է 2017-03-04 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]