Դեյզի Բարել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեյզի Բարել
Ծնվել էհունիսի 16, 1892(1892-06-16)
ԾննդավայրՈւոնդսուերտ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էհունիսի 10, 1982(1982-06-10) (89 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԳիլդհոլի երաժշտության և թատրոնի դպրոց
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտություներգչուհի և կինոդերասանուհի

Դեյզի Բարել (անգլ.՝ Daisy Burrell), իրական անունը՝ Դեյզի Իզոբել Իգլսֆիլդ Ռաթոն (անգլ.՝ Daisy Isobel Eaglesfield Ratton, հունիսի 16, 1892(1892-06-16), Ուոնդսուերտ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունիսի 10, 1982(1982-06-10), Լոնդոն, Միացյալ Թագավորություն), թատրոնի, մյուզիքլի բրիտանացի դերասանուհի։ Եղել է նաև համր կինոյի և մնջախաղի առաջատար լեդի։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեյզի Ռաթոնը ծնվել է Ուոնդսուերտում 1892 թվականին[1], իսկ Who Was Who in the Theatre 1912-1976 գիրքը պնդում է, որ նա ծնվել է Սինգապուրում 1893 թվականին[2][3]։ Ունեցել է ընտանեկան բարդ պատմություն՝ մթագնված վաղ մահերով։ Նրա պապը՝ Չարլզ Ջորջ Ռաթոնը, անգլո-պորտուգալական ընտանիքի բորսային միջնորդ էր և հռոմեական կաթոլիկ հավատքի կողմնակից։ Նա ամուսնացել էր Իզաբելլա Ինֆիգենիա դե Պավիայի հետ[4], և նրանք միասին ապրել են Սթոք Նևինգտոնում, բայց 1873 թվականին Չարլզ Ռաթոնը մահացել է, երբ ընդամենը 25 տարեկան էր և ուներ փոքր որդի ու դուստր[5]։ Նրա այրին՝ Դեյզիի տատիկը, մեկ տարի անց նորից ամուսնացել է։ Նա մահացել է 1890 թվականին՝ 42 տարեկանում[6]։ 1891 թվականին Դեյզիի հայրը՝ Չարլզ Մորիս Ռաթոնը, ամուսնացել է Էտել Իգլսֆիլդ Գրիֆիտի՝ բորսային միջնորդի դստեր հետ[7], բայց 1892 թվականին, երբ ծնվել է Դեյզի Ռաթոնը, նա մահացել է 24 տարեկան հասակում։ Դեյզիի մայրը՝ Էտել Ռաթոնը, հետագայում ամուսնացել է Հենրի Ս. Բարելի՝ Ստոկ Նևինգտոնի «Clarence Hotel»[8] և Հիտի «Swan Hotel»[9] հյուրանոցների լիցենզիոն ճաշարանատիրոջ հետ։ Նրանք ունեցել են մեկ որդի՝ Ջոնը և մեկ դուստր՝ Էդվինա Էտելը։ Մի քանի տարի նրանք ապրել են Հիտի և Ֆոլքսթոնի միջև գտնվող Քենթ կոմսությունում։

Վաղ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեյզի Բարելը և Ուիլյամ Սփրեյը Ֆրանց Լեհարի «Գնչուական սեր» (1913) ներկայացման մեջ

Խորթ հոր ազգանունը վերցնելով որպես բեմական կեղծանուն՝ Բարելն առաջնաելույթ է ունեցել Լոնդոնի Հիպոդրոմում 1903 թվականի հուլիսին՝ խաղալով Քիթթի դերը The Redskins՝ Ալիսիա Ռամսիի ֆեերիայական ներկայացման մեջ[2][10]։ Այդ ժամանակ նա սովորում էր Գիլդհոլի երաժշտության և թատրոնի դպրոցում[11]։ Դրանից հետո նա մասնակցել է «Դրուրի-Լեյն» թագավորական թատրոնի մնջախաղերին, և այդ ասպարեզում առաջին անգամ ուշադրության է արժանացել 1910 թվականին, երբ խաղում էր Վոդևիլի թատրոնի «Աղջիկը գնացքում» ներկայացման մեջ։ Լոնդոնում այդ ներկայացման փակումից հետո նա շրջագայել է ամբողջ 1911 թվականի ընթացքում[12]։

Այնուհետև նա միացել է Ջորջ Էդուարդսի շրջագայող թատերախմբին և 6 տարվա ընթացքում խաղացել Էդուարդյան երաժշտական այնպիսի կատակերգություններում, ինչպիսիք են The Marriage Market, Պեգի, Կենսուրախ աղջիկը և այլն[2][13]։ The Marriage Market ներկայացման մեջ նա խաղացել է ռազմածովային կուրսանտի դերը[14]։ 1912 թվականին Բարելը Ֆրանց Լեհարի Լյուքսեմբուրգի կոմսը օպերետում կատարել է Ջուլիետի 2 պարտիաները[15][16], իսկ մեկ տարի անց մասնակցել է նրա Գնչուական սեր ներկայացմանը[17]։ Ֆրեդերիկ Լոնսդեյլի, Գլեդիս Յունգերի և Պոլ Ռուբենսի նոր «Բեթի» մյուզիքլի օրիգինալ ներկայացման մեջ խաղացել է տղայի՝ Դևիդ Պլեյնի դերը[18], որի պրեմիերան կայացել է Մանչեստրի Prince’s Theatre թատրոնում 1914 թվականի Սուրբ ծնունդին։ 1915 թվականի ապրիլի 24-ից հետո մյուզիքլը ներկայացվել է Ուեսթ-Էնդեի Daly's Theatre թատրոնում[19]։ 1915 թվականի մայիսի 11-ին Daily Sketch թերթին տված հարցազրույցում Բարելն ասել է, որ դա առաջին անգամ էր, երբ ինքը ելույթ է ունեցել Լոնդոնի կենտրոնում, և ինքը սիրում էր խաղալ Daly թատրոնում, քանի որ «չափազանց նախանձում էր կիսաշրջազգեստներին ու գեղեցիկ զգեստներին»[20]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1912 թվականի հոկտեմբերին իր իսկական Ռաթոն ազգանունով ամուսնացել է Ջորջ Կարլտոնի (1887-1957) հետ, որը շրջիկ գործակատար էր Ստոկ Նյուինգտոնից[21]։ 1919 թվականին դիմում է ներկայացրել ամուսնությունների ռեստիտուցիա[22] և 1920 թվականին ապահարզան տվել[23]։ 1924 թվականին նրանք բաժանվել են, իսկ նույն թվականի նոյեմբերի 1-ին Բարելը երկրորդ անգամ ամուսնացել է Գերբերտ Ուիլյամ Յանգի հետ[24]։

Կինո և դերասանական հետագա կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեյզի Բարելը Pictures and Picturegoer ամսագրի շապիկին (1919 թվականի մայիսի 10-17)

Բարելը կինոյում առաջին անգամ նկարահանվել է 1916 թվականին՝ Սարսափի հովիտը ֆիլմում, այն Շերլոկ Հոլմսի վաղ էկրանավորումն էր[25]։ Այն բանից հետո, երբ Ջ. Բ. Սեմյուելսոնը տեսել է Բարելի դերակատարումը London Palladium ընթացող Մոխրոտը ներկայացման մեջ, նրան առաջարկել է նկարահանվել ֆիլմի շարունակության մեջ[3]։ Բարելին ներկայացրել են Ջուլիանա Ուայլային, որը The Stage Year Book ամսագրին տված հարցազրույցի ժամանակ պարծեցել է՝ ասելով հետևյալը. «Ամբողջ 1916 թվականի ընթացքում ես պայմանագիր եմ կնքել Բրյուս Բեյսֆազերի, Դեյզի Բարելի, Գլեդիս Կուպերի, Ֆիլիս Դարի, … Մեյբլ Լավի, … Վեստա Թիլլի, Մեջ Թիթերաջի և այլոց հետ»[26]։ Ավելի ուշ Դեյզին նկարահանվել է էլի մի քանի ֆիլմերում։ Իր երկրորդ՝ Պարզապես աղջիկ (1916) ֆիլմում նա խաղացել է ավստրալիական թագաժառանգ Էսմերալդայի դերը, որը լքել էր անգլիացի լորդին (դերակատարը՝ Օուեն Նեյրս), որպեսզի ամուսնանա հանքափորի հետ[27]։ 1917 թվականին նկարահանված Փոքրիկ կին ֆիլմում կատարել է Այայի դերը, որը 4 աղջիկներից կրտսերն էր։ 1920 թվականի ապրիլին թատերական քննադատները նրան նկարագրել են որպես «երաժշտական կատակերգությունների առավել հայտնի աստղ»[28]։ Նույն թվականին The Straits Times ամսագիրը Դեյզիին ներկայացրել է որպես «ոսկեհեր կինոաստղ»[3]։ Ամռան վերջին վարդը (1920) ֆիլմում, որը «մելոդրամատիկ պատմություն է չամուսնացած աղջկա մասին, որին լքել էին թեյի թանկարժեք սպասքի համար», նա նորից խաղացել է գլխավոր դերը[29]։ 1920 թվականի դեկտեմբերին նա լավ արձագանքներ է ստացել ծանրքաշային բռնցքամարտիկներին նվիրված The Pride of the Fancy համր ֆիլմում նկարահանվելու համար[30]։

Այդ տարիներին Բարելը շարունակել է խաղալ թատրոնում։ 1916 թվականի նոյեմբերի 23-ին խաղացել է Ֆրեդ Թոմսոնի Houp La! ներկայացման մեջ, որը անցկացվել է St Martin's Theatre թատրոնի գործունեության առաջին գիշերը[31]։ Այդ ներկայացման մեջ խաղացել է մինչև 1917 թվականի փետրվարի վերջը[32]։ 1917 թվականի ապրիլին մասնակցել է Ambassadors Theatre £150 ռևյուին[33]։ 1918 թվականի սեպտեմբերին Apollo Theatre Իմրե Կալմանի Զինվորիկ օպերետում խաղացել է Դեզիրայի դերը՝ փոխարինելով Վերա Ուիլկինսոնին[34][35]։ 1919 թվականի գարնանը և ամռանը նա Garrick Theatre թատրոնում խաղացել է Մոլլի Մեյբադի Nobody’s Boy ներկայացման մեջ[36]։ 1919 թվականի մայիսին եղել է Pictures and Picturegoer ամսագրի ֆոտոմոդել[37]։

1920 թվականին Բարելը վերադարձել է մնջախաղ՝ Ջուլիանա Ուայլի և Ջեյմս Թեյթի հետ միասին Շեֆիլդի Empire Theatre խաղալով Մոխրոտը ներկայացման մեջ, իսկ 1921 թվականին՝ Քարդիֆի Կայսերական թատրոնում Սթենլի Լուպինոյի հետ[38]։ 1922 թվականի դեկտեմբերից մինչև 1923 թվականի մարտը նա Մոխրոտի դերը խաղացել է Wylie & Tate в London Hippodrome համար։ Ընդհանուր հաշվվում է 176 ներկայացում[39]։ The Times ամսագրում Բարելի կատարմամբ Մոխրոտիկի կերպարը նկարագրելիս ասվում է հետևյալը. «Նա երգում է, պարում և խաղում նույն արագությամբ»[40]։

1924 թվականի մայիսին Դեյզին մասնակցել է քանդակագործ և թագավորական ակադեմիկոս Ֆ. Մ. Պոմրոյի նախաձեռնությամբ անցկացվող մրցույթին։ Վերջինս մրցանակ էր առաջարկում «ամենակատարյալ զույգ ոտքերի» համար։ Այնտեղ Դեյզին 50 ֆունտ մրցանակի համար մրցում էր Մարջերա Փրայնսի հետ, The Miami News ամսագիրը հաղորդում է, որ Բարելը նրբագեղ ոտքերի շնորհիվ ութ անգամ ընտրվել է Մոխրոտիկի դերը խաղալու համար[41]։ Շատ չանցած՝ մայիսի 24-ին, Պոմրոյը մահացել է[42]։

1924 թվականի հուլիսին Դեյզին միացել է Ջորջ Կոխանի թատերախմբին և Փոքրիկ Նելլի Քելլին մյուզիքլում խաղացել Նելլիի դերը[2]։ Օգոստոսի վերջին նա հիվանդացել է, և արդյունքում նրա դերը տրվել է Պատրինա Կարլայոնին[43]։ Այդ ընթացքում Դեյզին աշխատում էր Akerman May Agency թատերական գործակալությունում, որը գտնվում էր Լոնդոնի Գրին-սթրիթի 16-րդ տանը[2]։ Who Was Who in the Theatre, 1912-1976 գրքում արձանագրված չեն 1924 թվականից հետո թատերաբեմերում Բարելի ներկայացումները[2], որոնք եղել են նրա երկրորդ ամուսնության տարիներին, սակայն մինչև 1925 թվականի փետրվարը The Stage ամսագիրը հաստատում էր, որ նա պասիվ է եղել[44]։ Իսկ British Film Actors' Credits, 1895-1987 գիրքը Բրիտանական կինոյի ինստիտուտի տվյալների օնլայն բազայի հետ հաստատում է, որ Դեյզի Բարելը նկարահանվել է երկու՝ «Կնոջից կնոջը» (1946) և «Կանաչ մատներ» (1947) ֆիլմերի ոչ մեծ դերերում[45]։ Ավելի ուշ նա խաղացել է BBC Television հեռուստաընկերության Ոսկե թվական (1951) ներկայացման մեջ և դրանից հետո նորից անհետացել բեմից։

Դիմանկարների ազգային թանգարանում գտնվում է Բարելի 14 դիմանկար, որոնք 1919-1922 թվականների ընթացքում նկարել է Ալեքսանդր Բասանոն։ Դրանցից մի քանիսում նա Մոխրոտի զգեստով է։ Այդ հավաքածուն պարունակում է նաև Կլարիս Մեյնի 4 դիմանկար[46]։

Բարելը մահացել է Լոնդոնի Սլոան ավենյուի 203-ում 1982 թվականի հունիսի 10-ին՝ իր 90-ամյակից 5 օր առաջ։ Նա 66 170 ֆունտ ժառանգություն է թողել[47]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարելը նկարահանվել է հետևյալ ֆիլմերում[45].

  • Սարսափի հովիտ (1916) − Էթի Շաֆտեր[48]
  • Պարզապես աղջիկ (1916) − Էսմերալդա
  • Միշտ կին է (1916) − տիկին Ստերինգտոն
  • Աղջիկ (1917) − Էմի Մարչ
  • Հարսանեկան աթոռ (1919) − Ջիլ Հարգրևիս[49]
  • Convict 99 (1919) − Ջերալդին Լուկաս[50]
  • Արտիստական խառնվածք (1919)
  • The Pride of the Fancy (1920) − Քիթի Ռաստոն[51]
  • Ամռան վերջին վարդը (1920) − Լոտուս Դևին[52]
  • Կնոջից կնոջը (1946) − կոմիտեի գլխավոր
  • Կանաչ մատներ (1947) − Սթոունի քարտուղար
  • Ոսկե տարի (1951) − տիկին Գրինլեյգ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Register of Births for the Wandsworth registration district, July-September 1892, Volume 1d, p. 690: Ratton, Daisy Isabel E.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Who Was Who in the Theatre, 1912—1976: a biographical dictionary of actors, actresses, directors, playwrights, and producers of the English-speaking theatre, vol. 1 (Gale Research Co., 1978), 339
  3. 3,0 3,1 3,2 The Straits Times dated 2 November 1920, p. 8(չաշխատող հղում)
  4. Register of Marriages for Islington registration district, 1867, volume 1b, p. 504
  5. «RATTON, Charles George, late of 24 Clissold-road, Stoke Newington», in Probate Index for 1873.
  6. Register of Deaths for Portsea registration district (1890), volume 2b, p. 262: «Farreed Isabella»
  7. Register of Marriages for Croydon registration district, volume 2a, p. 521: «Ratton, Charles Morris»
  8. Clarence Tavern at pubshistory.com, accessed 25 July 2016
  9. Kelly’s Directory for Kent (1913 & 1918)
  10. Walter James MacQueen-Pope, The melodies linger on: the story of music hall (1950): «The Bandits was followed by The Redskins in which Indians in canoes shot rapids seventy feet high, or deep»; 'London Hippodrome', in Marquee, vols. 25-26 (Theatre Historical Society, 1993): "water spectacles which made history at the Hippodrome were "Siberia, " "The Bandits, " "Tally Ho, « „The Redskins“ (in which a one-legged diver plunged into the seething waters below from a height of 30 feet)»
  11. «The Guildhall School of Music», The Musical Times, Vol. 58, No. 890 (April 1917), p. 177
  12. Swansea Grand Theatre Archive 1911—1925 at swanseasgrand.co.uk, accessed 22 January 2012
  13. Who’s Who in the Theatre (Pitman, 1930), p. 135
  14. Phyllis Ismay Inshaw Rodway, Lois Harford Slingsby, Philip Rodway and a tale of two theatres (1934), p. 239: «The Cinderella of the season, Daisy Burrell, had been hitherto unassociated with such a part, as her latest appearance in Birmingham had been that of a midshipman in The Marriage Market
  15. W. J. MacQueen-Pope, Shirtfronts and sables: a story of the days when money could be spent (Hale, 1953), p. 59
  16. Daisy Burrell at Scottish Theatre Archive, accessed 16 January 2012
  17. Rodway & Slingsby (1934), p. 177.
  18. W. J. MacQueen-Pope, Nights of Gladness (1956), p. 192
  19. Betty Original Cast Արխիվացված 2012-09-21 Wayback Machine at halhkmusic.com, accessed 15 February 2012
  20. Mrs. Gossip, What Women Are Doing: Behind the Scenes With «Betty», The Daily Sketch dated May 11, 1915, p. 14, digitized by University of Pretoria, 2015
  21. ancestry.com, accessed 22 July 2016
  22. Court for Divorce and Matrimonial Causes, File 5666. Appellant: Daisy Isobel Eaglesfield Carleton. Respondent: Thomas William G Carleton. Type: Wife’s petition for restitution of conjugal rights; Reference: J 77/1479/5666
  23. Court for Divorce and Matrimonial Causes, File 1396. Appellant: Daisy Isobel Eaglesfield Carleton. Respondent: Thomas George William Carleton. Type: Wife’s petition for divorce; Reference J 77/1653/1396
  24. Folkestone, Hythe, Sandgate & Cheriton Herald dated Saturday 8 November 1924: «MARRIAGES … YOUNG—CARLETON— On Nov. Ist, 1924. in London, Herbert William Young, of Liverpool, to Daisy Isobel Eaglesfield Carleton (Daisy Burrell), eldest daughter of Mrs. H. S. Burrell, of 9, Langhorne Gdns, Folkestone.»
  25. R. Haydock, Deerstalker!: Holmes and Watson on screen (1978), p. 38
  26. The Stage Year Book (1917), p. xv
  27. Robert Connelly, Jay Robert Nash, Stanley Ralph Ross, Motion Picture Guide Silent Film 1910—1936 (1988), p. 132: «Just a Girl** (1916, Brit.) 7 reels Samuelson/Moss bw Owen Nares (Lord Trafford), Daisy Burrell (Esmeralda), J. Hastings Batson (The Duke), Minna Grey (The Duchess), Paul England (The Miner). In another of those British social-class soap operas, an Australian heiress rejects an impoverished lord to marry the miner she really loves. d, Alexander Butler; w, Harry Engholm (based on the novel by Charles Garvice).»
  28. Fra Diavolo, 'Theatre Gossip' in Marlborough Express newspaper dated 3 April 1920, p. 6
  29. Kenton Bamford, Distorted images: British national identity and film in the 1920s (1999), p. 8
  30. 'The Film World' in The Times, issue 42598, 20 December 1920, p. 8, col. C; «Films of the Week», The Times, issue 42968, 1 March 1922, p. 8, col. C
  31. J. P. Wearing, The London stage, 1910—1919: a calendar of plays and players, vol. 1 (Scarecrow Press, 1982), p. 542
  32. «Theatres» in The Times dated 24 February 1917, p. 8
  33. «Theatrical Plans: Last Performances and New Revues», The Times, issue 41453 dated 16 April 1917, p. 11, col. E
  34. Caption to quarter-page photograph in Everyweek magazine dated September 12th, 1918: «Miss Daisy Burrell, who is appearing in „Soldier Boy“ at the Apollo»
  35. Illustrated Sporting and Dramatic News, vol. 89 (1918), p. 725: «…the next witness, who was MISS DAISY BURRELL, who is now appearing as Desirée, in succession to Miss Vera Wilkinson, in „Soldier Boy“ at the Apollo Theatre…»
  36. «The 'Old Mogul' in New Guise Mr. Huntley Wright’s Return»' The Times, issue 42088 dated 1 May 1919, p. 15, col. D; The Times, issue 42147, 9 July 1919, p. 12, col. F
  37. Pictures and Picturegoer magazine dated 10-17 May 1919 (cover, illustrated)
  38. «The Impresarios: Wylie-Tate» at Its-behind-you.com, accessed 15 January 2012
  39. 'Cinderella. Hippodrome Theatre, London', in cin8 at lib.rochester.edu, accessed 16 January 2012: «Opened 21 December 1922 to March 1923. 176 performances… Cast: Daisy Burrell (Cinderella)…»
  40. 'Cinderella’s Slipper. New Pantomime Incident at the Hippodrome' in The Times, issue 43221 dated 22 December 1922, p. 8, col. A
  41. The Miami News dated 29 May 1924, p. 9, col. 2(չաշխատող հղում)
  42. 'POMEROY, F. W., RA 1917 (ARA 1906)' in Who Was Who 1916—1928 (London: A. & C. Black, 1992 reprint; ISBN 0-7136-3143-0): «died 26 May 1924»
  43. «LOCAL AMUSEMENTS» in Nottingham Evening Post dated Tuesday 26 August 1924: "Miss Patrina Carlyon plays Nellie attractively in the absence through indisposition of Miss Daisy Burrell… "
  44. The Stage dated Thursday 19 February 1925, p. 1
  45. 45,0 45,1 Daisy Burrell Արխիվացված 2009-09-26 Wayback Machine at bfi.org.uk, accessed 19 January 2012; Scott Palmer, British Film Actors' Credits, 1895—1987 (McFarland, 1988), p. 102
  46. Daisy Burrell portraits at npg.org.uk, accessed 15 January 2012
  47. Probate index for 1982 at probatesearch.gov.uk, accessed 22 July 2016: «Young, Daisy Isobel Eaglesfield Ratton otherwise Daisy Isobel Eaglesfield of 203 Nell Gwynn House Sloane Av London SW3 died 10 June 1982 Probate London 8 September £66170 820015182A»
  48. Scott Allen Nollen, Sir Arthur Conan Doyle at the Cinema (1996), p. 255
  49. Robert B. Connelly, The silents: silent feature films, 1910-36, vol. 40 (December Press, 1998), p. 35
  50. Connelly (1998), p. 334
  51. Connelly (1998), p. 219
  52. Jay Robert Nash, Robert Connelly, Stanley Ralph Ross, Motion Picture Guide Silent Film 1910—1936 (1988), p. 145

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեյզի Բարել» հոդվածին։