Դեմոֆեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Դեմոֆեստ», ամենամյա երաժշտական փառատոն, տեղի է ունենում Բոսնիա և Հերցեգովինայի երկրորդ խոշոր քաղաք Բանյա Լուկայի Կաստել ամրոցում։ Հիմնադրվել է 2008 թվականին՝ նպատակ ունենալով զարգանալու հնարավորություն տալ երիտասարդ, անկախ խմբերին և վերականգնել ռոք երաժշտությունը նախկին Հարավսլավիայի բեմում։ Այսօր այն անկախ խմբերի ամենամեծ փառատոնն է հարավարևելյան Եվրոպայում և ամենախոշոր փառատոներից մեկ է այս շրջանում։ Դեմոֆեստը կազմված է մրցութային և ոչ մրցութային ծրագրերից։ Մրցույթը բաց է բոլոր անկախ ռոք, փանք, փոփ, մեթալ, հիփ-հոփ, ռեգի խմբերի համար, որոնք ձևավորվել են Բոսնիա և Հերցեգովինայում, Սլովենիայում, Խորվաթիայում, Սերբիայում, Մոնտենեգրոյում կամ Մակեդոնիայում։ Տարածաշրջանային և համաշխարհային երաժշտական աստղերը մասնակցում են ոչ մրցութային ծրագրին։ Փառատոնի ամենահայտնի հյուրերից են եղել Guano Apes, Kosheen, Gentleman, Stereo Mcs, Kelis, Fun Lovin’ Criminals, Triggerfinger, Asian Dub Foundation Dubioza kolektiv, Majke, Psihomodo pop, Damir Urban, S.A.R.S, Partibrejkers խմբերն ու կատարողները։ 2008-2015 թվականներին ավելի քան 3.000 անկախ խմբեր են դիմել մրցույթի համար, և 61 կատարող ելույթ է ունեցել ոչ մրցութային ծրագրում։ 2010 թվականին Դեմոֆեստն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-յի ծրագրերի ցանկում` որպես նախկին Հարավսլավիայի պետությունների միջև կապ ստեղծող նախագիծ[1]։ Մի շարք հարցերում այն աջակցություն է ստացել միջազգային կազմակերպություններից[2], ինչպես նաև մի շարք տեղական ու մի քանի հեղինակավոր միջազգային լրատվամիջոցներ, ինչպիսիք են The Guardian[3], Vice-ը[4] կամ MTV-ն[5] անդրադարձել են փառատոնին։ Այս երաժշտական իրադարձությունը նաև նկարագրված է Zduhač Means Adventure ֆիլմում, որտեղ մի քանի հերոսներ մեկնում են Դեմոֆեստին մասնակցելու։

Գաղափար[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեմոֆեստ 2011

Փառատոնի մասնակցության դիմումներն սկսվում են ընդունվել ամեն տարվա գարնանը։ Դիմորդներն ուղարկում են իրենց դեմոձայնագրություններն ու անհրաժեշտ փաստաթղթերը, և նրանցից մոտավորապես 30-ը դրամաշնորհ են ստանում փառատոնում հանդես գալու համար։ Հաղթող խումբը հնարավորություն է ստանում ձայնագրել իր ալբոմն ու տեսահոլովակը։ Երկրորդ և երրորդ տեղը գրաված խմբերը պարգևատրվում են բեմի գույքով։ Սրանից բացի, տրամադրվում են մի շարք այլ մրցանակներ ևս։ Մասնակիցները, եզրափակիչում հայտնվողներն ու ու հիմնական անվանակարգերի հաղթողներն ընտրվում են ամեն տարի տարբեր կազմ ունեցող ժյուրիի կողմից։ Բացի Դեմոֆեստի ներկայացուցիչներն ու փառատոնի հովանավորները, ժյուրիի կազմում են լինում լինում նաև տարածաշրջանային տարբեր երաժիշտներ, ռոք քննադատներ, երաժշտական լրագրողներ և պրոդյուսերներ։ Նախորդ տարիների ժյուրիի անդամներից են եղել Ռամբո Ամադեուսը, Դավոր Գոբակը, Էլվիր Լակովիչ Լական, Վլատկո Ստեֆանովսկին, Մարկո Մարսելոն, Վասիլ Հադզիմանովը, Նիկոլա Վրանկովիչը, Միլորադ Միլինկովիչը, Պետար Յանյատովիչը և Բրանիմիր Լոկները։ 2011 թվականից սկսած փառատոնը տևում է երեք օր։ Գլխավոր հյուրերը ելույթ են ունենում մրցութային մասնակիցների հետո։ Յուրաքանչյուր տարի լինում են նաև այլ ծրագրեր, որի ժամանակ գրաֆիտի է արվում, անցկացվում ծաղրանկարների վարպետության դասեր, լուսանկարչական և նկարչական ցուցահանդեսներ, ֆիլմերի նախագծեր, գրքերի շնորհանդեսներ, տարբեր երաժշտական միջոցառումներ, սեմինարներ, պարապմունքներ ու դասախոսություններ երաժիշտների համար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2008[խմբագրել | խմբագրել կոդը]

Փառատոնի ամենաառաջին տարբերակն ամենաերկարն է տևել` հուլիսի 9-հուլիսի 26։ 192 անկախ խմբեր դիմել են փառատոնի մասնակցության համար, որոնցից 32-ը մասնակցել է մրցութային ծրագրին։ Միայն այս տարի մասնակիցները ելույթ են ունեցել երկու երգով։ Հաղթել է KillingJazzHardCoreBaby խումբը, երկրորդ տեղը գրավել է Tripcycle խումբը, երրորդ տեղում է եղել Magma սերբական խումբը։ Այս տարի հանձնվել են նաև հանդիսատեսի և լրագրողների մրցանակներ։ Եղել են գրաֆիտիի վորքշոփեր, լուսանկարչական ցուցահանդես, ֆիլմերի նախագծեր, երաժիշտների համար պարապմունքներ և քննարկումներ։

2009[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջորդ տարի փառատոնը տևել է հուլիսի 23-հուլիսի 27-ը։ Այս անգամ մասնակցության հայտ է ներկայացրել 304 կատարող, որոնցից 33-ը մասնակցել են ծրագրին։ Առաջին անգամ լայնորեն հայտնի երաժիշտներ ու նախորդ տարվա հաղթող խմբերը մասնակցել են ոչ մրցութային ծրագրին, ինչը շարունակվել է նաև հաջորդ տարիներին։ Այս տարի հաղթել է խորվաթական Prophaganda խումբը, երկրորդ տեղում է եղել նույնպես խորվաթական Discopath խումբը, երրորդ տեղը կիսել են սերբական ZAA և բոսնիական Tanker խմբերը։ Հանձնվել են նաև հանդիսատեսի և լրագրողական մրցանակներ։ Նախորդ տարվա հետ համեմատած, եղել են նույն հավելյալ միջոցառումները։

2010[խմբագրել | խմբագրել կոդը]

Երրորդ անգամ փառատոնը տեղի է ունեցել հուլիսի 21-հուլիսի 24-ը։ Դիմումների թիվն այս անգամ եղել է 340, մասնակցել են 34-ը։ Հաղթել է սերբական Threesome խումբը, երկրորդ տեղում է եղել սերբական Kuriri խումբը, երրորդ տեղում է եղել Prežderani խումբը։ Այս տարի հանձնվել է նաև հանդիսատեսի մրցանակ։ Կրկնվել են նախորդ տարիների հավելյան միջոցառումները։

2011[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեմոֆեստ 2011

2011 թվականին փառատոնը տեղի է ունեցել հուլիս 27-հուլիսի 29-ը։ 438 հայտից ընտրվել են 24-ը։ Հաղթել է սերբական Plišani mališan]խումբը, երկորդ տեղում է եղել սերբական Big Bugխումբը, իսկ երրորդ տեղը գրավել է բոսնիական Aesthetic Empathy խումբը։ Այս տարի եղել է նաև չորրորդ տեղի համար պարգևատրվող խումբ։ Կրկնվել են նախորդ տարվա հավելյալ ծրագրերը մասնակիցների համար։

2012[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆինանսական աջակցության կրճատման պատճառով կազմակերպիչները չեղարկել են փառատոնը։ Այնուամենյանիվ, 2012 թվականի սկզբին մի քանի երիտասարդներ Բանյա Լուկայից արշավ են սկսել` փառատոնը փրկելու համար` Սերբիայի հանրապետության կառավարությունից ֆինանսական օգնություն խնդրելով Դեմոֆեստի համար։ Արշավը շատ արագ տարածվել է` աջակցություն ստանալով Բոսնիա և Հերցոգովինայում ու հարևան երկրներում։ 3500 ստորագրությամբ պետիցիայից հետո իշխանությունները դրամաշնորհ են տրամադրել նախագծի համար[6]։ Փառատոնը տեղի է ունեցել հուլիսի 26-հուլիսի 28-ը։ 395 հայտերից այս անգամ ընտրվել է 30-ը։ Հաղթել է բոսնիական Neuro խումբը, երկրորդ տեղը գրավել է խորվաթական Kraj programa խումբը, երրորդ տեղում է եղել բոսնիական Dede Putra խումբը։ Այս տարի հանձնվել են նաև Բանյա Լուկայի ամենախոստումնալից խմբի, կազմակերպիչների հատուկ մրցանակներ, ինչպես նաև` լրագրողական պարգև։ Եղել են սեմինարներ, հանդիպումներ և քննարկումներ երգիչների համար։

2013[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի դեմոֆեստի բեմը

Վեցերորդ անգամ փառատոնը կազմակերպվել է հուլիսի 18-հուլիսի 20-ը։ 428 հայտերից մասնակցության իրավունք են ստացել 30-ը։ Ավելի քան 10.000 հանդիսատես դիտել է բացման արարողությունը։ Հաղթել է M.O.R.T խումբը, երկրորդ տեղում է եղել սլեվանական Kontradikshn խումբը, երրորդ տեղն զբաղեցրել է մակեդոնական SmokeShakers խումբը։ Հանձնվել են այլ մրցանակներ ևս։ Անցկացվել են ծաղրանկարչության վորքշոփ, պարապմունքներ և այլ երաժշտական միջոցառումների երաժիշտների համար, ինչպես նաև` նկարների ցուցահանդես։

2014[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոթերորդ տարին փառատոնը կազմակերպվել է հուլիսի 17-հուլիսի 19-ը։ 458 հայտից ընտրվել է 30-ը։ Հաղթող է ճանաչվել սլովենական Hulahoop խումբը, երկրորդ տեղում է եղել բոսնիական Punkartխումբը, երրորդ տեղը գրավել է սլովենական Low Peak Charlie խումբը։ Հաղթողներ են եղել մի շարք անվանակարգերում։

2015[խմբագրել | խմբագրել կոդը]

Ութերորդ անգամ փառատոնն անց է կացվել հուլիսի 16-հուլիսի 18-ը։ 461 դիմողներից փառատոնին մասնակցել են 31-ը։ Առաջին անգամ փառատոնն անց է կացվել ոչ թե Կաստել ամրոցի ամառային բեմում, այլ դրա վերանորոգման պատճառով փառատոնը տեղափոխվել է Կաստել ամրոցի այլ, ավելի ընդարձակ տարածք։ Այս տարի հաղթել է խորվաթական Nord խումբը, երկրորդ տեղում է եղել խորվաթական Rezerve խումբը, երրորդ տեղը գրավել է սերբական S.K.A. խումբը։ Հանձնվել են նաև հանդիսատեսի և մի շարք այլ մրցանակներ Կազմակերպվել են լուսանկարչական ցուցահանդեսներ, կենդանի գրադարան միջոցառում, գրքերի շնորհանդեսներ և երաժշտական միջոցառումներ։

2016[խմբագրել | խմբագրել կոդը]

Իններորդ անգամ փառատոնը կազմակերպվել է հուլիսի 21-հուլիսի 23-ը։ 467 հայտերից ընտրվել է 33-ը։ Փառատոնի երեք օրերին միջոցառումները դիտել է 30.000 այցելու։ Հաղթել է խորվաթական Seine խումբը, երկրորդ տեղում է եղել սերբական Degeneza-ն, երրորդ տեղը գրավել է խորվաթական Letarg-ը։ Եղել են նաև հավելյալ մրցանակներ։ Նախորդ տարիների նմանողությամբ կազմակերպվել են մի շարք այլ միջոցառումներ։

Պարգևներ և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Առաջին տեղ Երկրորդ տեղ Երրորդ տեղ Այլ պարգևներ
2008 KillingJazzHardcoreBaby Tripcycle Magma Հանդիսատեսի մրցանակ. Grof Đuraz

Լրագրողական մրցանակ. Catrin Noise

2009 Prophaganda Discopath ZAA/ Tanker Հանդիսատեսի մրցանակ. Orion

Լրագրողական մրցանակ. Prophaganda

2010 Threesome Kuriri Prežderani Հանդիսատեսի մրցանակ. Kteri
2011 Plišani mališan Big Bug Aesthetic Empathy Չորրորդ տեղ. Nova, Bitipatibi, The Schtrebers, Indigo Pop

Բանյա Լուկայի ամենախոստումնալից խումբ. Tanker

2012 Neuro Kraj programa Dede Putra Կազմակերպության մրցանակ. Vila Filozofina

Բանյա Լուկայի ամենախոստումնալից խումբ. Deer in the Headlights/Aurora

Լավագույն լրագրող. Բրանկա Գլավոնյիչ

2013 M.O.R.T. Kontradikshn SmokeShakers Բանյա Լուկայի ամենախոստումնալից խումբ. Važno obavještenje

Լավագույն թմբուկահար. Գրեգոր Հոդին

Լավագույն լրագրող. Սավո Դրակուլիչ

2014 Hulahoop Punkart Low Peak Charlie Հանդիսատեսի մրցանակ. Benefit

Բանյա Լուկայի ամենախոստումնալից խումբ. Brutal Protest

Լավագույն թմբուկահար. Լուկա Ժիժիչ

Լավագույն կիթառահար. Մարկո Բագարիչ Marko Bagarić

Լավագույն լրագրող. Հարիս Սուլյովիչ

2015 Nord Rezerve S.K.A. Հանդիսատեսի մրցանակ. Cardinal Point

Լավագույն կիթառահար. Անտե Պուհարիչ

Լավագույն լրագրող. Զորան Տուսկար

2016 Seine Degeneza Letarg

Լավագույն կիթառահար. Դեյվիդ Սեֆերովիչ

Լավագույն լրագրող. Միրնա Պիյետլովիչ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Chrebor, myLittleTools,. «2010, Année Internationale du Rapprochement des Cultures - UNESCO». www.unesco.org. Վերցված է 2015 թ․ հուլիսի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  2. «EU podržava Jelen Demofest». Վերցված է 2015 թ․ հուլիսի 12-ին. {{cite web}}: |first= missing |last= (օգնություն)
  3. Perkovic, Sladjana. «The insider's cultural guide to Banja Luka: Where life is lived in cafes». the Guardian. Վերցված է 2015 թ․ հուլիսի 12-ին.
  4. «VICE vodič za Banja Luku | VICE | Srbija». Վերցված է 2015 թ․ հուլիսի 12-ին.
  5. «Summer Festival Report: Jelen Demofest». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 12-ին.
  6. (www.promotim.ba), Centar. «Grad Banjaluka podržava Demofest». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]