Դեմոկրատական ճեղքում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դեմոկրատական ճեղքում
Demokratischer Aufbruch
Bundesarchiv Bild 183-1990-0209-023, Berlin, Logo Demokratischer Aufbruch.jpg
Տեսակկուսակցություն
ԵրկիրFlag of East Germany.svg Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն
Հիմնադրվածդեկտեմբերի 17, 1989
Լուծարվածօգոստոսի 4, 1990
Քաղաքական հայացքԿենտրոնամետ [1]
ՇտաբԱրևելյան Գերմանիա
Demokratischer Aufbruch Վիքիպահեստում

Դեմոկրատական ճեղքում, Արևելյան Գերմանիայի քաղաքական շարժման կուսակցությունն էր, որը ակտիվ էր կոմունիզմի անկման ժամանակ և Գերմանիայի վերամիավորման ժամանակաշրջանում: Թեև համեմատաբար փոքր կուսակցություն էր, այն մասնակցել է 1990 թվականին Արևելյան Գերմանիայում առաջին ժողովրդավարական ընտրված կառավարությանը: Այս կուսակցությունում է իր քաղաքական կարիերայի առաջին քայլերը կատարել Գերմանիայի ներկայիս կանցլեր Անգելա Մերկելը:

Այն հիմնադրվել է 1989 թ. հոկտեմբերին: Հիմնադիր անդամներ են Վոլֆգանգ Շնուրը, Ֆրիդրիխ Շորլեմմերը, Ռայներ Էպելմանը, Գյունտեր Նուկը և Թոմաս Ուելզը: Այն 1989 թվականի դեկտեմբերի 16-17-ը Գերմանիայի շրջանում՝ Լայպցիգում, դարձավ ակտիվ քաղաքական կուսակցություն: Կուսակցությունից որոշ ժամանակ անց լքեցին որոշ կուսակցույթան հիմնադիր անդամներ՝ որոնցից էր Ֆրիդրիխ Շորլեմմերը, պատճառը կուսակցության ներսում անհաշտություններն էին: Ոմանցից մեկը՝ Գյունտեր Նուկը, որը ևս որոշ ժամանակ անց դուրս եկավ, անհանգստացած էր Արևելյան Գերմանիայի քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) հետ աճող համագործակցությամբ, քանի որ այդ կուսակցությունը աջակցել էր կոմունիստական ռեժիմին:

1990 թվականի փետրվարից Անգելա Մերկելը աշխատել է որպես կուսակցության մամուլի խոսնակ: Միաձուլումներից հետո Մերկելը մասնակցեց ընտրություններինև ընտրվեց ՔԴՄ-ի կողմից Գերմանիայի Բունդեսթագի անդամ, և ի վերջո դարձավ Գերմանիայի կանցլեր 2005 թվականից մինչ օրս:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Boswell Christina, Dough Dan (2009)։ Bale Tim, ed.։ Politicizing migration: opportunity or liability for the centre-right in Germany?։ Immigration and Integration Policy in Europe: Why Politics – and the Centre-Right – Matter (Routledge)։ էջ 21 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]