Jump to content

Դեմիտաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեմիտասի հավաքածու մետաղյա շրջանակի մեջ և սուրճի գդալների հետ

Դեմիտաս, դմիտաս կամ դեմիտասե (ֆր.՝ demi-tasse՝ բաժակի կեսը), փոքր բաժակ, որը նախատեսված է թուրքական սուրճի, էսպրեսոյի կամ ռիստրետոյի համար։ Համարվում է թուրքական սուրճի պատրաստման ծավալի չափանիշը[1][2]։

Նման բաժակները հաճախ մատուցվում են փոքր սուրճի գդալի և ափսեի հետ։ Նախքան պատրաստի խմիչքը մատուցելը, բաժակը սովորաբար տաքացնում են[3]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեմիտասը հաստ պատերով բաժակ է, որի ծավալը 60-90 միլիլիտր է։ Այն ավանդական սուրճի բաժակի գրեթե կես չափն է։ Շատ դեպքերում գավաթի ձևը նման է կտրած ու շուռ տված կոնի, բայց ներսում այն ունի ձվաձև տեսք։ Հաստ պատերի առկայությունը և բաժակի ներքևի տրամագծի փոքրացումը թույլ են տալիս պահպանել խմիչքի ջերմաստիճանը ավելի երկար ժամանակ[3][4][5]։

Որպես կանոն, այս տեսակի բաժակները պատրաստված են ճենապակյա պատրաստուկներից։ Այնուամենայնիվ, դրանց արտադրության մեջ կարող են օգտագործել նաև ապակի, կերամիկա կամ չժանգոտվող պողպատ[3][5]։

Դեմիտասի երկրորդ տեսակը մետաղյա շրջանակում ապակուց պատրաստված բաժակ է[3]։

Կապուչինո մատուցելու համար գոյություն ունի դեմիտասի առանձին տեսակ, որն ունի ավելի մեծ ծավալ` շուրջ 150 միլիլիտր[6]։

Դեմիտասը կարող է ծառայել որպես հավաքածու։ Գինեսի ռեկորդների գրքում ընդգրկված այս գավաթների ամենախոշոր հավաքածուն, որը թվագրվում է 650 օրինակով, գտնվում է Ավստրալիայի Իպսվիչ քաղաքում։ Հավաքածուն հավաքվել է Իպսվիչի քաղաքապետ Պոլ Պիսասալի (անգլ.՝ Paul Pisasale) կողմից և 1993 թվականից ի վեր գտնվում է Իպսվիչի քաղաքային խորհրդում[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. С. Е. Першина, 2013, էջ 55
  2. «Что нужно знать о кофейном сервизе?» (ռուսերեն). coffeeburg.ru. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 13-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Демитассе (демитас)» (ռուսերեն). coffeeburg.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 13-ին.
  4. «Чашки демитассе» (ռուսերեն). kofella.net. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 13-ին.
  5. 5,0 5,1 «Демитассе (demi-tasse) – чашка для эспрессо» (ռուսերեն). coffeemap.com.ua. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 13-ին.
  6. «Что такое демитассе?» (ռուսերեն). findfood.ru. Արխիվացված է օրիգինալից 2021-07-09-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 13-ին.
  7. «Largest collection of demitasse cups» (անգլերեն). Guinness World Records. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 13-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Першина С. Е. Кофе. — М.: «АСТ», 2013. — 158 с. — ISBN 987-5-17-080767-3