Դեմիանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեմիանա
Ծնունդ3-րդ դար
ԾննդավայրԵգիպտոս
Վախճան4-րդ դար
Վախճան վայրԵգիպտոս
Թաղման վայրChurch of the Holy Virgin

Սուրբ Դեմիանա և 40 կույսեր (անգլ.՝ Demiana, ղպտ.՝ Ϯⲁⲅⲓⲁ Ⲇⲩⲙⲓⲁⲛⲏ ⲛⲉⲙ ⲡⲓ ϩ︤ⲙⲉ ⲉ̅ⲑ̅ⲱ̅ ⲙ︤ⲡⲁⲣⲑⲉⲛⲟⲥ, նաև հայտնի որպես the Անմեղ նահատակ սուրբ Դեմիանա, 3-րդ դար, Եգիպտոս - 4-րդ դար, Եգիպտոս), չորրորդ դարասկզբի ղպտի նահատակ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երրորդ դարի վերջում ապրում էր Մարկոս անունով մի քրիստոնյա, որը Եգիպտոսում Նեղոս գետի հյուսիսային դելտայի էլ-Բորոլլոս, էլ-Զաաֆարան և Վադի ալ-Սայսաբան շրջանների կառավարիչն էր։ Նա միայն մեկ զավակ ուներ Դամիանա անունով և նրան անչափ սիրում էր։ Երբ Դամիանան դեռևս փոքր երեխա էր, նրա մայրը մահացել էր, իսկ հայրը հնարավոր ամեն բան անում էր նրան առաքինի քրիստոնյա դաստիարակելու համար[1]։

Երբ Դամիանան 15 տարեկան էր, հայրը ցանկացավ նրան ամուսնացնել իր ազնվական ընկերներից մեկի հետ, սակայն աղջիկը հրաժարվեց։ Նա ասաց, որ ինքն իրեն համարում է Քրիստոսի հարսնացու և մտադիր է ապրել կուսակրոնության մեջ և ծառայել Տիրոջը։ Նա խնդրեց իր հայրիկին իր համար քաղաքից դուրս մի առանձին տուն կառուցել, որտեղ նա կապրեր իր ընկերների հետ՝ հեռու աշխարհից ու աշխարհիկ գայթակղություներից[1]։

Վանական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը կատարել է դստեր ցանկությունն ու նրա համար անապատում մի մեծ պալատ կառուցել[1]։

Դիոկղետիանոսի հետապնդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ կայսր Դիոկղետիանոսն իմացել է, որ Մարկոսի դուստրն է համոզել իր հորը Հիսուս Քրիստոսին երկրպագելուն վերադառնալ, իր հրամանատարներից մեկին հրամայել է հարյուր զինվորով հարձակվել նրա պալատի վրա։ Դիոկղետիանոսը հրամայել է նրան․ «Նախ համոզիր նրան երկրպագել մեր կուռքերին ու նրան փառք ու հարստություն առաջարկիր, բայց եթե հրաժարվի, սպառնացիր, տանջիր նրան ու նույնիսկ գլխատիր իրեն ու իր կույսերին, որպեսզի մյուս քրիստոնյաներին դա դաս լինի»[2]։

Դեմիանան տեսել է մոտեցող զինվորներին ու խնդրել Աստծուն ամրացնել իր հավատը։ Իր 40 ընկերներին ասել է․ «Եթե դուք պատրաստակամ եք մեռնել հանուն Հիսուսի, մնացեք իմ կողքին, բայց եթե չեք կարողանալու դիմակայել զինվորների տանջանքներին, շտապեք ու փախեք հիմա»։ Քառասուն կույսերը պատասխանել են․ «Մենք կմեռնենք քեզ հետ»[2]։

Հրամանատարը կայսեր ուղերձը հայտնել է Դամիանային ասելով․ «Ես Դիոկղետիանոս կայսեր կողմից ուղարկված բանագնացն եմ։ Ես նրա հրամաններով պատվիրում եմ ձեզ երկրպագել իր աստվածներին, որպեսզի նա շնորհի ձեզ այն, ինչ ցանկանում եք»[3]։

Սուրբ Դամիանան բղավել է․ «Անիծյալ լինի սուրհանդակն և նրան ուղարկողը։ Երկնքում և երկրի վրա չկա մեկ այլ Աստված, բացի մեկ և միակ ճշմարիտ Աստծուց՝ Հայր, Որդի և Սուրբ Հոգի․ Արարիչը, որն ունի ոչ սկիզբ և ոչ վերջ, ամենակարող և ամենագետ Աստված, որը ձեզ դժոխք է գցելու հավիտենական չարչարանքի համար։ Ինչ վերաբերում է ինձ, ես երկրպագում եմ իմ Տիրոջը և Փրկիչ Հիսուս Քրիստոսին, և Նրա Բարի Հորը և Սուրբ Հոգուն` Սուրբ Երրորդությանը։ Ես դավանում եմ Նրան, և Նրա անունով ես կմեռնեմ և Նրա շնորհիվ ես հավիտյան կապրեմ»[3]։

Հրամանատարը զայրացել է Դեմիանայի վրա ու հրամայել նրան գցել հինբազինի (մամլիչ) տակ, մինչև արյունը չհոսի գետնին։ Երբ նրան բանտ են գցել, Տիրոջ հրեշտակը հայտնվել է նրան, լուսավորված թևերով շոշափել նրա մարմինը, և նրա բոլոր վերքերը բուժվել են։ Նա ենթարկվել է լրացուցիչ խոշտանգումների, բայց պահպանել է իր հավատը։ Հրամանատարը հրաման է արձակել գլխատել Դամիանային ու 40 կույսերին[3]։ Սուրբ Դամիանան 3 երկնային թագ է ստացել․ իր կուսության, խոշտանգումներին դիմանալու և նահատակության համար։

Սուրբ Դամիանայի և 40 կույսերի գերեզման[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոստանդիանոս Ա Մեծի օրոք նրա մայրը՝ Հեղինեն, այցելել է Սուրբ Դեմիանայի վանական պալատի վայրը և նրա գերեզմանի վրա եկեղեցի կառուցել տվել[4]։ Եկեղեցին օծվել է Ալեքսանդրոս պապի կողմից (Ալեքսանդրիայի Պապ և Սբ Մարկոսի Աթոռի ղպտի 19-րդ Ուղղափառ Պատրիարք) ղպտիական կամ ալեքսանդրյան օրացույցի մայիսի 20-ին՝ բաշանս 12։

Առաջին եկեղեցին ավերվել է, բայց կառուցվել է ևս մեկը և մինչ օրս կանգուն է նույն տեղում։ Ամեն տարի շատ մարդիկ այցելում են Սուրբ Դեմիանայի սրբավայր՝ խնդրելով նրա բարեխոսությունները։ Այցելությունների գլխավոր ժամանակահատվածը բաշանսի 4 -12-ն է (մայիսի 12–20)[4]։

Սուրբ Դեմիանայի վանքի վերականգնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Դեմիանայի վանքը Եգիպտոսում

Բարարի-Բիլկասում նույն տեղում, որտեղ գտնվում էին Սուրբ Դեմիանայի նախնական վանական պալատը և գերեզմանոցի վրայի եկեղեցին, գտնվում է սուրբ Դամիանայի վանք անունը կրող միանձնուհիների կոենոբիտական ղպտի Ուղղափառ վանքը[5]։ Վանական համալիրը պաշտոնապես օծվել է որպես կոենոբիտական ղպտիական Ուղղափառ վանք միանձնուհիների համար 1978 թվականի սեպտեմբերի 24-ին Ալեքսանդրիայի Պապ և Սուրբ Մարկոսի Աթոռի 117-րդ ղպտի Ուղղափառ եկեղեցու պատրիարք Շենուդա III-ի կողմից։

Ներկայումս վանքի մոտ 9 եկեղեցիներից 4-ը կրում են Դեմիանայի անունը՝ սուրբ Դեմիանայի մեծ եկեղեցի, սուրբ Դեմիանայի գերեզմանի եկեղեցի, սուրբ Դեմիանայի հնագույն եկեղեցի և սուրբ Դեմիանայի եկեղեցի միանձնուհիների համար։ Ղպտի Ուղղափառ եկեղեցու շատ եկեղեցիներ նույնպես կրում են նրա անունը։

2014 թվականի մայիսին Եգիպտոսի անվտանգության ուժերը կանխել են մեքենայի ռումբի հարձակումը վանքի վրա[6]։

Սուրբ Դեմիանա՝ ղպտի ուղղափառ միանձնուհիների վանականության հիմնադիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Դեմիանան ղպտի Ուղղափառ միանձնուհիների համար վանականության հիմնադիրն է և ղպտի Ուղղափառ եկեղեցու կին նահատակների արքայադուստրը (ամենաբարձր աստիճանը)։ Նա և իր 40 կույսերը պատկերված են ղպտիական սրբապատկերներում առանց սև վանական հագուստի, ինչպիսիք կրում են ղպտի Ուղղափառ միանձնուհիները մեր օրերում, քանի որ նրա ժամանակաշրջանում սև վանական հագուստը դեռ չէր ձևավորվել։

Ըստ հույն ուղղափառ մետրոպոլիտ Պենտալիմոն Լամբադարիոս Պելուսիումցու՝ Սուրբ Դեմիանան ավելացվել է որպես հունական Ուղղափառ Սուրբ և կենսագրվել է Հունական Ուղղափառ եկեղեցու սինաքսարիում[փա՞ստ]։

Սուրբ Դեմիանայի և 40 կույսերի հիշատակի օր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Դեմիանա

Ղպտի Ուղղափառ եկեղեցին նշում է Սուրբ Դեմիանայիև 40 կույսերի նահատակությունը հունվարի 21-ին՝ տուբա 13 (ղպտիական օրացույցով), իսկ Սբ. Դեմիանայի մեծ եկեղեցու օծումը նրա վանքում՝ մայիսի 20-ին՝ բաշանս 12 (ղպտիական օրացույցով)[7]։

Առաջնային աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Դեմիանայի և 40 կույսերի կյանքի պատմությունը հանդիպում է արաբական երկու աղբյուրներում՝ Սինաքսարիում և «Սուրբ Դեմիանայի անարատ կյանքի պատմություն և վանքի պատմություն» գրքերում։ Կյանքի պատմությունը արաբերենից անգլերեն են թարգմանել Եգիպտոսի սուրբ Դեմիանայի վանքի միանձնուհիները։ Գիրքը վերցված է 18-րդ դարում Հովհաննես եպիսկոպոսի կողմից (Bishop of El-Borollos) գրած ձեռագրերից, որոնք էլ իրենց հերթին արտագրվել են 6-րդ դարով թվագրված Դիմիանոսի (մ․թ․ 563-598 թվականներ, սուրբ Մարկոս աթոռի 35-րդ պատրիարք) առաքելական ծառայության ընթացքում արված հին ձեռագրերից, որոնք էլ ի սկզբանե արտագրվել էին սուրբ Հուլիոս Էլ-Աքֆահսիի աշակերտ Քրիստոդուլուի կողմից գրված հին ձեռագրերից (4-րդ դար)։

Սուրբ Դեմիանան ղպտիական ուղղափառ միանձնուհիների համար վարդապետության հիմնադիրն է և ղպտիական ուղղափառ եկեղեցու ամենաբարձր աստիճանի կին նահատակը՝ մեծ հալածանքների, խոշտանգումների և տառապանքներին իր դիմակայելու շնորհիվ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Saint Demiana – St. Mary & St. Demiana Convent». convent.suscopts.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
  2. 2,0 2,1 «Saint Demiana». www.copticchurch.net. Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Saint Demiana». www.stabanoub-dallas.org (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
  4. 4,0 4,1 «"St. Demiana", St. Demiana and St. Athanasius Coptic Orthodox Church"». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 4-ին.
  5. St. Demiana Monastery Արխիվացված Դեկտեմբեր 18, 2014 Wayback Machine
  6. «"Car full of explosives seized at the monastery of St. Demiana, police cancel celebrations", Copts United, May 8, 2014». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.
  7. «Panegyric on the Great and Holy Martyr, St. Demiana». Become Orthodox (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ հուլիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 14-ին.

Գրականության ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Commemorations for Toba 13 Արխիվացված 2020-09-26 Wayback Machine at the Coptic Orthodox Church Network
  • John, Peter, and Michael. The Synaxarium. Vol. 2. Trans. Nuns of Saint Demiana’s Monastery. Cairo, Egypt: El-Mahaba Publisher, 1972. Print. pp. 167–170.
  • Saint Demiana's Monastery for Nuns. Life Story of the Chaste Saint Demiana and History of the Monastery. Trans. Nuns of Saint Demiana’s Monastery. Barrary-Belqas, Egypt: Saint Demiana's Monastery for Nuns, 2005. Print. pp. 10–57.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]